ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Երեւան քաղաքի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ հուշագիր է ստորագրվել, ըստ որի` մարտ ամսին բանկի տնօրենների խորհրդի հաստատմանը կներկայացվի «Քաղաքային ենթակառուցվածքների եւ կայուն քաղաքային զարգացման» ծրագրի առաջին փուլի առաջին մասնաբաժինը: Ծրագրում նախատեսվում է Երեւանի կենտրոնը բեռնաթափող եւ շրջանցիկ նշանակություն ունեցող երկու ճանապարհային հանգույցների` Արշակունյաց պողոտայից դեպի Արտաշատի խճուղի եւ …
կարդալ ավելինՎերջին ամսվա ընթացքում ալյուրի գնի աճը կապված է այն հանգամանքի հետ, որ Հայաստանը` որպես ներկրող երկիր, կախված է միջազգային շուկայի գներից: Երեկ նման հայտարարություն-հայտնագործություն է արել Գյուղատնեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Մենք հացահատիկի մեր պահանջարկի մոտ 35 տոկոսն ենք կարողանում ապահովել, մնացածը դրսից է ներկրվում: Իսկ համաշխարհային շուկայում գների աննախընթաց բարձրացում է նկատվում, իսկ այդ պայմաններում …
կարդալ ավելինԸստ Համաշխարհային բանկի վերջին զեկույցի, պարենի գներն աշխարհում շարունակում են աճել, ավելացնելով աղքատների թիվը` հատկապես զարգացող երկրներում: Փորձագետների հաշվարկներով՝ անցած երեք ամիսներին համաշխարհային շուկայում պարենի գներն ավելացել են շուրջ 15 %-ով, իսկ մեկ տարվա կտրվածքով` մոտ 30 %-ով: Աճել են հատկապես ցորենի, եգիպտացորենի, շաքարավազի ու բնական յուղի գները: «Թանկացումների ազդեցությունը կարող է է՛լ ավելի սրել …
կարդալ ավելինԱյն, ինչ այսօր տեղի է ունենում փողոցներում, շատերն էին դեռ նախորդ տարվանից կանխատեսում։ Առանց այդ էլ աննորմալ վիճակում գտնվող երթեւեկությունը Երեւան քաղաքում մերթընդմերթ կաթվածահար է լինում խցանումներից։ Պատկերը եւ՛ ծիծաղելի է, եւ՛ տխուր։ Օրինակ, ծիծաղելի է, երբ տեսնում ես տիպիկ «քյարթու» հայ տղամարդու, ով ինքն իրենից ամաչելով՝ կանգնել եւ սպասում է ապահովագրական ծառայության աշխատակցի ու …
կարդալ ավելին«Արդշինինվեստբանկի» խորհուրդը բավարարել է բանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի՝ լիազորությունները թողնելու վերաբերյալ դիմումը: Ներսես Կարամանուկյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2009թ. հուլիս ամսից: Խորհրդի որոշմամբ, «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահի պարտականությունները ժամանակավորապես դրվել են վարչության նախագահի տեղակալ` մանրածախ բիզնեսի զարգացման տնօրեն Կարապետ Գեւորգյանի վրա:
կարդալ ավելինՌուսական ՎՏԲ բանկի 10 տոկոսի մասնավորեցման ընթացքում ընկերության բաժնետեր են դարձել Հարվարդի համալսարանն ու Չինաստանի պետական հիմնադրամը: Ըստ «Վեդոմոստի» թերթի, ռուսական բանկի ներկայացուցիչները վստահեցնում են, որ ՎՏԲ-ի բաժնետիրական կապիտալում ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրումներ են կատարել 10-ից ավելի ներդրողներ, որոնցից խոշորագույնը իտալական «Generali» հիմնադրամն է, որը ՎՏԲ-ի բաժնետոմսերում ներդրել է 300 մլն դոլար: 100-ական …
կարդալ ավելինԱռաջիկայում Իրանը օրական 1.5 մլն լիտր բենզին եւ դիզվառելիք կառաքի Հայաստան: Երեկ նման տեղեկատվություն է հաղորդել իրանական «Ֆարս» գործակալությունը` հղում անելով երկրի նավթի փոխնախարար եւ Իրանական նավթի եւ վերամշակման ու իրացման ազգային կազմակերպության (NIORDC) կառավարման տնօրեն Ալիռեզա Զեյքանին: «Ըստ համաձայնագրի` Իրանը օրական 750 հազար լիտր բենզին եւ 750 հազար լիտր դիզվառելիք կմատակարարի Երեւանին»,- ասել է …
կարդալ ավելինՌուսական «Ֆինանս» պարբերականը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ անձանց աղյուսակը, որում կրկին առաջին տեղը պատկանում է Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի սեփականատեր Վլադիմիր Լիսինին. նրա կարողությունը, ըստ «Ֆինանսի», կազմում է 28,3 միլիարդ դոլար: Երկրորդ տեղում է «Օնեկսիմ» խմբի ղեկավար Միխայիլ Պրոխորովը, որի կարողությունը պարբերականը գնահատել է 22,7 միլիարդ դոլար: 2004 թվականից ի վեր առաջին անգամ, ինչ «Ֆինանսը» սկսել …
կարդալ ավելինՀայկական կապիտալի` Վրաստան տեղափոխվելու մասին լուրերը վերջին երկու շաբաթներին տնտեսական ոլորտում քննարկվող ամենակարեւոր թեման էր։ Այնքան կարեւոր, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի՝ օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձ է եղել այդ խնդրին։ Նախարարը, բնականաբար, փորձել է հանգստացնել անհանգստացողներին՝ պարզաբանելով, որ ոչ մի արտառոց եւ վտանգավոր բան տեղի չի ունենում։ Տ. Դավթյանը հայկական կապիտալի՝ …
կարդալ ավելին2010թ. Չինաստանն առաջին անգամ իր պատմության ընթացքում ՀՆԱ-ի ծավալով գերազանցել է Ճապոնիային եւ այդ ցուցանիշով գտնվում է երկրորդ տեղում ԱՄՆ-ից հետո: Ճապոնիան երկրորդ տեղում էր գտնվում 1968թ.-ից: Չինաստանի ՀՆԱ-ն 2010թ. կազմել է 5,87 տրլն դոլար, այն դեպքում, երբ Ճապոնիայի ՀՆԱ-ն կազմել է 5,47 դոլար: Ակնկալվում է, որ ՀՆԱ-ի ծավալով Չինաստանը կգերազանցի նաեւ ԱՄՆ-ին առաջիկա տասնամյակի …
կարդալ ավելինՓետրվարի 1-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մի հայտարարություն արեց, որին մեր գերհայրենասեր ու գերպետականամետ պաշտոնյաները շատ ջղագրգիռ կերպով արձագանքեցին։ «Ստիպել հայերին ասել, որ իրենք ինչ-որ բան սովորում են Վրաստանից, մեծ աշխատանք է պահանջում, եւ մենք դա կարողացանք անել»,- ասել էր Սահակաշվիլին։ Վրաստանի նախագահի անձնական որակներն ու էքսցենտրիկ բնավորությունը ծանոթ են մեր բոլորին` հիմնականում ռուսական ԶԼՄ-ների …
կարդալ ավելինԵրեկ կայացել է «Դինո Գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի Կապանի Շահումյանի անվան ստորգետնյա հանքում դժբախտ պատահարի հետեւանքով մահացած աշխատակցի՝ 1977թ. ծնված Արմեն Եղիազարյանի հուղարկավորության արարողությունը: Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 8-ի առավոտյան, ժամը 5-ի սահմաններում՝ առաջին հերթափոխի ժամանակ: Դեպքի առնչությամբ Հայաստանի տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից կատարվում է քննություն: Երեկ ընկերության լրատվամիջոցների եւ հասարակայնության …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ-ում 2010թ. օգոստոսի 10-ին Երեւանում ստորագրված ՀՀ-ի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցում-առաջին փուլ» ֆինանսական պայմանագրի քննարկումների ժամանակ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը չի բացառել, որ վերակառուցումից հետո, առաջիկա 2-3 տարիներին մետրոյի սակագինը կարող է կրկնակի թանկանալ` դառնալով 100 դրամ: Ըստ Արամյանի, մետրոպոլիտենն այսօր չի կարողանում 50 դրամ սակագնով ծածկել իր ծախսերը: «Այդ …
կարդալ ավելին«Մենք տարին ավարտելու ենք մոտավորապես 2.4 տոկոս տնտեսական աճով: Երբ 2010թ. բյուջեն հաստատվում էր Ազգային ժողովի կողմից, մենք կանխատեսում էինք 1.2 տոկոս տնտեսական աճ: Այսինքն` տնտեսական աճի ցուցանիշը գերազանցեց մեր ծրագրած ցուցանիշը, բայց կառուցվածքային առումով տեղի ունեցան լրջագույն փոփոխություններ»: Այս տարվա հունվարի 22-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 18-րդ նիստում այս …
կարդալ ավելին«Լինսի» հիմնադրամը 10.5 միլիոն դոլարի նվիրատվություն է կատարել Միացյալ հայկական հիմնադրամին: Գումարի մեծ մասը ծախսվելու է 6 դպրոցների նորոգման եւ վերանորոգման համար, որոնք գտնվում են 1988թ. դեկտեմբերի աղետալի երկրաշարժի հետեւանքով ավերված Հյուսիսային Հայաստանի տարածքում: «Լինսի» հիմնադրամն այս դպրոցների վերականգնման ծրագիրը ձեռնարկել էր 2010թ. հունիսին, իսկ այժմ դրա ամբողջացումը փոխանցել է Միացյալ հայկական հիմնադրամին: Գումարի մնացած …
կարդալ ավելին«Եթե Հայաստանը քիչ թե շատ նորմալ երկիր լիներ, ապա ԿԲ նախագահը կամ ամբողջ խորհուրդը պետք է հրաժարական տար»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է Երեւանի նախկին քաղաքապետ, Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը: Նրա կարծիքով` ԿԲ-ն անպատասխանատու մոտեցում է ցուցաբերում սահմանադրությամբ սահմանված իր հիմնական աշխատանքին, այն է` գնաճի կանխատեսումը եւ այդ կանխատեսման ապահովումը: Ընդամենը մի քանի …
կարդալ ավելինՈ՞ւմ է հայհոյում խանութ մտած շարքային քաղաքացին՝ տեսնելով, որ պանրի կամ կարագի գինը նախորդ օրվա համեմատ 20%-ով թանկացել է։ Նախ՝ հայհոյանքն ուղղվում է ընդհանուր հասցեով՝ «Ես ձեր…» նախաբանով։ Հետո կոնկրետ ապրանքատեսակի դեպքում հայհոյանքի մի մեծ չափաբաժին ուղղվում է կոնկրետ ներմուծողին կամ ներմուծողներին, եւ որպես վերջաբան՝ երկրի ղեկավարությանը։ Սակայն դժվար թե որեւէ մեկի մտքով անցնի հայհոյել …
կարդալ ավելինԻտալական «Generali» ապահովագրական խումբը մտադիր է ձեռք բերել ռուսական «ՎՏԲ բանկի» պետական բաժնեմասը: Ըստ «Վեդոմոստի» թերթի, իտալական խումբը ցանկանում է գնել 10 տոկոսանոց փաթեթի կեսից մի փոքր պակաս մասը, ինչի վաճառքի շնորհիվ էլ Ռուսաստանի կառավարությունը մտադիր է ստանալ 3,5 միլիարդ դոլար: Գործարքի ավարտը սպասվում է փետրվարին: Օրերս Ռուսաստանում տեղի ունեցած բիզնես համաժողովի ժամանակ այդ երկրի …
կարդալ ավելին«Կանխատեսումների համաձայն, դեռեւս տարեվերջից փոխանցվող առաջարկի շոկերով, այդ թվում՝ գյուղատնտեսական ապրանքների գների աննախադեպ բարձր աճով եւ հիմնական պարենային եւ հումքային ապրանքների միջազգային գների բարձրացմամբ պայմանավորված` 2011 թ. առաջին կիսամյակում 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում. 12-ամսյա գնաճի կենտրոնական արժեքը առաջին կիսամյակի ավարտին կանխատեսվում է 9.5%»,- այս մասին նշված է ԿԲ-ի կողմից երեկ հրապարակված «Դրամավարկային քաղաքականության ծրագիր. …
կարդալ ավելին«Ասել, թե ունենք ոչ բարձր գնաճ, նույնն է, ինչ մի քիչ հղի լինելը»,- այս խոսքերի հեղինակը ԱՄՆ 32-րդ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտն է։ Տնտեսագետներն այդ կարծիքը չեն կիսում։ Ավելին՝ փորձում են համոզել, որ չափավոր գնաճը դրական երեւույթ է եւ տնտեսական աճի անբաժան ուղեկիցն է։ Ռուզվելտին, իհարկե, այս խոսքերի համար մեծահոգաբար չեն քննադատում (երեւի նաեւ այն պատճառով, …
կարդալ ավելին