Տնտեսություն

Ջրաչափերը` մոնոպոլացման գործիք

05.02.2011

Այս շաբաթվա սկզբին Կառավարությունում 20 ձկնաբուծական տնտեսություն վարողների հետ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսել էր Արարատյան դաշտի ստորերկրյա խորքային, ինքնաշատրվանող հորերից ջրային ռեսուրսների հաշվառման, արդյունավետ կառավարման եւ պահպանության մասին: Դրանից առաջ՝ այս տարվա հունվարի 21-ի Կառավարության նիստում Տ. Սարգսյանը հայտարարել էր, թե ձկների արտահանումը կարելի է ավելացնել, եթե մշակվեն հիգիենայի կանոններ: Ավելին՝ …

կարդալ ավելին

Սպառողները՝ խոշոր հարկատուների ցուցակում

03.02.2011

Թեեւ Հայաստանում բոլորը խիստ վերապահումներով են մոտենում պաշտոնական ցուցանիշներին, վիճակագրական տվյալները միշտ մանրամասն լուսաբանվում են եւ ներկայացվում հանրության ուշադրությանը։ Եվ եթե մակրոտնտեսական ցուցանիշները բնակչության գերակշիռ մասին ամենեւին չեն հետաքրքրում, ապա խոշոր հարկատուների ցուցակը մի փոքր այլ կերպ է ընկալվում։ Մարդիկ որոշակի հետաքրքրություն ցուցաբերում են պարբերաբար հրապարակվող խոշորների ցուցակների նկատմամբ թե՛ այն պատճառով, որ այն անվանական …

կարդալ ավելին

Զեկուցել է

03.02.2011

Երեկ Կառավարությունում ներկայացվել է Պետական եկամուտների կոմիտեի 2010թ. տարեկան գործունեության հաշվետվությունը: ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը զեկուցել է հաշվետու տարում կատարված աշխատանքների մասին: Մասնավորապես, նա անդրադարձել է ՀՀ կառավարության 2010թ. գործունեության ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքներին ու տրված հանձնարարականների կատարողականներին: Հաշվետվության քննարկման արդյունքում կառավարության ղեկավարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

կարդալ ավելին

«Տաշիր Գրուպը»՝ 3-րդ հորիզոնականում

03.02.2011

Ռուսական «Forbes» ամսագիրն իր փետրվարյան համարում հրապարակել է Ռուսաստանի անշարժ գույքի ամենախոշոր սեփականատերերի 30 հոգանոց ցուցակը: «Անշարժ գույքի արքաները» խորագրով վարկանիշային աղյուսակում ներկայացված են ֆիզիկական անձինք կամ ֆիզիկական անձանց խմբեր, որոնք տիրապետում են խոշոր առեւտրային անշարժ գույքի: Այս ցուցակի երրորդ տեղում է «Տաշիր» խմբի հիմնադիր ու սեփականատեր, հայազգի Սամվել Կարապետյանը, ով անշարժ գույքը վարձակալմամբ տրամադրելու …

կարդալ ավելին

Ազգանպաստ ու ժամանակավրեպ

03.02.2011

Մեր իշխանությունների գործունեությունն ամենեւին համահունչ չէ ոչ իրավիճակի, ոչ ժամանակի հետ: Հայտնի կատակին համահունչ` «Բա հո առողջ տրամաբանությունը թողած՝ փաստերի հե՞տ չեն հաշվի նստելու»: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ամենաթեժ պահին, օրինակ, ոգեկոչվեց ՀԴՄ ծրագիրը: Ոչ մի փաստարկ հաշվի չառնվեց: Ոչ այն, որ «Վասն հանապազօրյա բյուջեի» ներդրվող ՀԴՄ-ները աշխատատեղեր կկրճատեն: Ոչ էլ այն, որ այդ ձեռնարկը տնտեսական …

կարդալ ավելին

Ստուգումներ «Ավիասերվիսո՞ւմ»

01.02.2011

Մեր տեղեկություններով` վերջերս Պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ է իրականացրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Ավիասերվիս» ՓԲԸ-ում, որը զբաղվում է ավիաուղեւորների սննդի պատրաստմամբ եւ ապահովմամբ, ավիատոմսերի վաճառքով: Մեր աղբյուրների հավաստմամբ, այդ ընկերությունում խոշոր չարաշահումներ են հայտնաբերվել եւ «Ավիասերվիսի» որոշ աշխատակիցներ հրավիրվել են Դատախազություն: Մեր թղթակցի հետ զրույցում ԲՀԿ նախագահի խոսնակ Խաչիկ Գալստյանը հերքել է այս տեղեկությունը։ …

կարդալ ավելին

Սփյուռքի փողերը` Թուրքիայո՞ւմ

01.02.2011

«Ներկա պահին թուրքական կողմի եւ ԱՄՆ-ի հայկական Սփյուռքի ներկայացուցիչների միջեւ բանակցություններ են ընթանում Թուրքիայում ներդրումային ծրագրերի իրականացման շուրջ,- ըստ թուրքական «Sabah» օրաթերթի, հայտարարել է Հայ-թուրքական գործարար խորհրդի համանախագահ Քաան Սոյաքը` մանրամասնելով,- Կողմերի միջեւ բանակցություններ են ընթանում խոշոր ներդրումներ կատարելու շուրջ: Խոսքը 200 եւ ավելի միլիոն դոլարի մասին է»: Նա նշել է, որ ներդրում կատարողները մասնավորապես …

կարդալ ավելին

Հեռացրել են

27.01.2011

Երեկ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռոբերտ Ֆալլետտան, ինչպես նաեւ՝ նրա տիկին Ֆարիդա Ֆալետտան (վերջինս նույնպես աշխատում էր ընկերությունում) աշխատանքից հեռացվել են: Ընկերության լրատվամիջոցների եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանը մեր թղթակցի հետ զրույցում նշել է, որ կան հեռանկարային ծրագրեր, արժեքներ, որոնց համապատասխան պետք է իրականացվի աշխատանքը, այդ պատճառով էլ նրանք հեռացվել …

կարդալ ավելին

Հայ-չինական «երկաթյա» գործարքի մասին լուրը չի հաստատվում

27.01.2011

Չինական «Fortune Oil» ընկերությունն այս տարվա սկզբին տեղեկատվություն է տարածել Հայաստանի 3 երկաթահանքերը ձեռք բերելու մասին: Չինական ընկերության պաշտոնական կայքէջում նշված է, որ Հրազդանի, Աբովյանի եւ Սվարանցի երկաթահանքերը ձեռք բերելու համար ներդրվել է 25 մլն դոլար: Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից NEWS.am-ի հարցմանը ստացվել է հետեւյալ պարզաբանումը. «Ի պատասխան Հայաստանի երկաթի երեք հանքավայրերի վերաբերյալ …

կարդալ ավելին

Կթանկանա՞, արդյոք, շոկոլադը Հայաստանում

27.01.2011

Այն բանից հետո, երբ Կոտ-դգԻվուարի նախագահ Ալասսան Ուատտարան որոշեց 1 ամսով դադարեցնել կակաոյի արտահանումը` միջազգային շուկաներում այդ հումքի գինը կտրուկ բարձրացավ` մոտենալով իր պատմական ռեկորդին: Նշենք, որ կակաոյի համաշխարհային մատակարարումների մոտ 40 տոկոսը բաժին է ընկնում հենց Կոտ-դգԻվուարին: Հունվարի 21-ին միջազգային շուկայում կակաոյի 1 տոննան արժեր 3263 դոլար: Սա շատ քիչ է զիջում ռեկորդային գնին, …

կարդալ ավելին

Նոր գերակա ճյուղ

27.01.2011

«2011թ. համար գյուղատնտեսությունը գերակա ոլորտ է լինելու, եւ մենք պետք է լրջագույն ջանքեր ներդնենք, որպեսզի ապահովենք ընթացիկ աշխատանքները եւ աճ ունենանք»,- երեկ ՀՀ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` խորհրդակցությանը մասնակցել են գյուղատնտեսության նախարարը, նախարարների տեղակալներ, գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, Հանրային խորհրդի անդամներ, …

կարդալ ավելին

Չի արդարացնում

25.01.2011

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի կարծիքով` գնաճի զսպման այն մոդելը, որը կա Հայաստանում, չի արդարացնում իրեն: Ըստ նրա` թեեւ Սահմանադրությամբ գնաճի զսպման պատասխանատվությունը Կենտրոնական բանկի վրա է դրված, սակայն ԿԲ-ն ի վիճակի չէ գների կարգավորմանն ուղղված միջոցառումներ իրականացնել: «Ամեն տարի հայտարարվում է, որ գնաճի տարեկան ցուցանիշը 4 տոկոսից մի փոքր բարձր կլինի, սակայն պաշտոնական …

կարդալ ավելին

Միեւնույն է` պայքարելու են

25.01.2011

Երեկ Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի սեփականատեր «Dundee precious Metals Inc»-ի գործադիր փոխնախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Ռիկ Հոուսը (Rick Howse), Առողջության, անվտանգության եւ շրջակա միջավայրի հարցերով տնօրեն Ռուբեն Միլսը հանդիպել են «Էկոլուր» տեղեկատվական հ/կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի եւ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանի հետ: Հանդիպման ժամանակ խոսվել …

կարդալ ավելին

Թանկանալու է նաեւ հացը

25.01.2011

Հայաստանում կրկին թանկացել է ալյուրը: Ալյուրի մեծածախ գինն անցած շաբաթվա վերջին հասել է 1 կգ-ի դիմաց 222 դրամի, մանրածախը սկսում է 240 դրամից: Դրան զուգահեռ՝ արդեն տեղի է ունենում հացի գնի թանկացում, թեեւ հացաթխման ձեռնարկությունների մի մասը դեռեւս աշխատում է պահեստավորված ալյուրով, եւ այս պահի դրությամբ թանկացում չի իրականացրել: Որպես թանկացման հիմնական պատճառ՝ համարվում է …

կարդալ ավելին

Երեք տարի

22.01.2011

Երկուշաբթի օրը Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի նորանշանակ գործադիր տնօրեն Ռիք Հոուսը (Rick Howse) աշխատանքային այցով ժամանելու է Կապան: Ինչպես տեղեկացանք ընկերության լրատվամիջոցների եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Ռ. Հոուսի այցը պայմանավորված չէ հասարակական այն աղմուկով, որն ուղղված է Շահումյանի հանքավայրը բաց եղանակով շահագործելու դեմ: Ըստ «Դինո գոլդի» լրատվամիջոցների եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու …

կարդալ ավելին

Մեծ Պարնիի գյուղապետը հեկտարներով հողատարածքնե՞ր է վաճառել

20.01.2011

Մեր թերթի նախորդ համարներում անդրադարձել ենք Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի բնակիչների խնդիրներին, ինչպես նաեւ՝ ներկայացրել էինք գյուղացիների դժգոհությունները՝ կապված գյուղապետ Հրայր Յաղուբյանի եւ գյուղի փոստատան աշխատակից Սուսաննա Ուստյանի անօրինական գործունեության հետ: Հիշեցնենք, որ վերջինս ընտանեկան նպաստ եւ թոշակ բաժանելիս նախապես 200-ական դրամ է գանձում, ընդ որում` հարկադրաբար: Այսինքն` Ս. Ուստյանը թոշակներն ու նպաստը բաժանում …

կարդալ ավելին

Գազային սպասումներ

20.01.2011

Ամանորը միայն անցած տարին ամփոփելու շրջան չէ: Կանխատեսումներ կատարելն ավելի գայթակղիչ է: Հատկապես, եթե սխալվելու հնարավորությունը զրոյական է: Հիմա բոլորի համար էլ պարզ է, որ մնացյալ աշխարհի համար Ճագար-Նապաստակի տարին Հայաստանի համար գազի տարի է լինելու: 2011-ին գազի սակագնի թանկացման իրողությանը հասարակությանը պատրաստում էին դեռ անցած աշնանից: Հիմա բոլորը սպասում են ապրիլի 1-ին: Չնայած, որ …

կարդալ ավելին

Իշխանություն՝ հանուն իշխանության

25.12.2010

Տնտեսական առումով՝ տարին արդեն հասցրել ենք ամփոփել։ Այդուհանդերձ, եւս մեկ անգամ ետ գնալով՝ նշենք, որ ունեցել ենք ընդամենը 2.6% ՀՆԱ-ի աճ։ Դա շատ փոքր ցուցանիշ է՝ հավակնոտ ծրագրերի մասին խոսելու համար։ ՀՆԱ-ի աճը կարող էր ավելի մեծ լինել. տարվա կեսերին այն մի պահ հասավ 8%-ի։ Սակայն քարտերը խառնեց գյուղատնտեսությունը՝ արձանագրելով երկնիշ անկում։ Հարցին` անկումը բնակլիմայական …

կարդալ ավելին

Էվոլյո՞ւցիա, թե՞ «ռեվոլյուցիա». ո՞րն է հոգեպես ավելի ապահով

23.12.2010

«Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի կաբինետում ավելորդ իրեր չկան։ Կիսադատարկ սեղան, պատի վրա` Հայաստանի քարտեզը, անկյունում՝ գրառումների համար նախատեսված պլանշետ։ Կառավարության ղեկավարը բացատրում է, որ կառավարությունը հավաքվում է Նիստերի դահլիճում, իսկ այստեղ տեղի են ունենում միայն աշխատանքային քննարկումներ, այդ պատճառով էլ շատ թղթեր չկան։ Նա չի սիրում հեռախոսով կշտամբել իր ենթականերին. նախընտրում է ի սկզբանե պայմանավորվել …

կարդալ ավելին

2010-ի սովորական առանձնահատկությունը

23.12.2010

Բոլորը մի տեսակ ալարկոտ ու անշտապ տնտեսական տարի են ամփոփում: Ոչ պաշտոնապես, իհարկե: Տնտեսության պատկերը ներկայացնող տվյալները երկու ամիս հետո նոր կհրապարակվեն: Հիմա հնչող գնահատականները ընդհանուր են ու ոչ կոնկրետ: 2010-ը ամբողջ աշխարհի համար հետճգնաժամային տարի էր: Բայց մեր պարագան այլ է: Հիշո՞ւմ եք` ճգնաժամն էլ մեզ մոտ այլ կերպ սկսվեց ու ընթացավ: Ահագին տարօրինակ …

կարդալ ավելին