Սփյուռքի փողերը` Թուրքիայո՞ւմ

01/02/2011

«Ներկա պահին թուրքական կողմի եւ ԱՄՆ-ի հայկական Սփյուռքի ներկայացուցիչների միջեւ բանակցություններ են ընթանում Թուրքիայում ներդրումային ծրագրերի իրականացման շուրջ,- ըստ թուրքական «Sabah» օրաթերթի, հայտարարել է Հայ-թուրքական գործարար խորհրդի համանախագահ Քաան Սոյաքը` մանրամասնելով,- Կողմերի միջեւ բանակցություններ են ընթանում խոշոր ներդրումներ կատարելու շուրջ: Խոսքը 200 եւ ավելի միլիոն դոլարի մասին է»: Նա նշել է, որ ներդրում կատարողները մասնավորապես հետաքրքրված են տեքստիլ արդյունաբերության, էներգետիկայի եւ զբոսաշրջության ոլորտներով: Հիշեցնենք, որ Քաան Սոյաքն ավելի վաղ հայտարարել էր, թե իբր ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը պատրաստվում է խոշոր ներդրումներ կատարել Թուրքիայում, հատկապես` հյուրանոցային բիզնեսի ոլորտում: Սակայն ավելի ուշ այդ տեղեկությունը հերքել էր «Լինսի» հիմնադրամի ներկայացուցիչ եւ «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը: