Ստուգումներ «Ավիասերվիսո՞ւմ»

01/02/2011

Մեր տեղեկություններով` վերջերս Պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ է իրականացրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Ավիասերվիս» ՓԲԸ-ում, որը զբաղվում է ավիաուղեւորների սննդի պատրաստմամբ եւ ապահովմամբ, ավիատոմսերի վաճառքով: Մեր աղբյուրների հավաստմամբ, այդ ընկերությունում խոշոր չարաշահումներ են հայտնաբերվել եւ «Ավիասերվիսի» որոշ աշխատակիցներ հրավիրվել են Դատախազություն: Մեր թղթակցի հետ զրույցում ԲՀԿ նախագահի խոսնակ Խաչիկ Գալստյանը հերքել է այս տեղեկությունը։ «Նման բան գոյություն չունի»,- ասել է նա: Այդուհանդերձ, մեր աղբյուրները նշում են, որ նման բան տեղի է ունեցել: Ավելին` Գ. Ծառուկյանն այդ մասին տեղեկացել է Ուկրաինայում, ուր նա մեկնել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ` որսորդության նպատակով: