Երեկ ժամը 12:00-ին վերականգնվել է ՀՀ գազամատակարարումն ամբողջական ծավալով, որը օրական կազմում է 5.5-6 մլն խմ գազ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ից Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազամուղի Սիոնի Գուդաուրի հատվածում հայտնաբերված վթարի վերականգնողական աշխատանքների պատճառով ՀՀ մատակարարվող բնական գազի ծավալները նվազել էին մինչեւ 4 մլն խմ: Ինչպես նշում է panorama.am-ը, ընկերությունից հավաստում են, որ չնայած մատակարարվող գազի …
կարդալ ավելինԵրեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայացրել է պանրի շուկայում կատարած ուսումնասիրության արդյունքները։ Այդ ուսումնասիրությունների համար առիթ էր հանդիսացել պանրի գնի թռիչքաձեւ աճը. մոտ երկու ամիս առաջ պանիրը հաշված օրերի ընթացքում թանկացավ 35-40 տոկոսով: ՏՄՊՊՀ-ի հրապարակած տվյալներում հետաքրքիր է, սակայն, ոչ այնքան պանրի թանկացման գրեթե ստանդարտ բացատրությունը, այլ մեկ այլ ցուցանիշ: Ի թիվս այլ տվյալների, …
կարդալ ավելինԻնչպես ցույց տվեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) երեկվա նիստը, հայկական պանիրը, բացի քաղց հագեցնելուց, նաեւ մեկ այլ կարեւոր թաքնված տաղանդ ունի՝ լույս է սփռում։ Ընդ որում, լույսը տարածվում է թե՛ հենց իր, թե՛ «Հայկական աշխարհի» տնտեսության թաքնված անկյունների վրա։ Տնտեսությամբ հետաքրքրվողները, եւ ընդհանրապես՝ պանիր ուտողները (ինչու ոչ՝ նաեւ չուտողները) անհամբերությամբ էին սպասում …
կարդալ ավելինՀայաստանը բնական ռեսուրսների առումով աղքատ երկիր է, բայց մենք ունենք ամենակարեւորը՝ խելք, եւ այդ խելքն օգտագործելով կարող ենք զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ու նվաճել աշխարհը։ Այս միտքն արդեն քանի՜ տարի կրկնում են իշխանության ղեկին գտնվող մարդիկ։ Իսկ վերջին տարիներին՝ Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք, այդ գաղափարները ընդհանուր տեսքի բերվեցին եւ դրվեցին տարբեր հայեցակարգերի, ռազմավարությունների, տեսլականների եւ …
կարդալ ավելինՀամաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի «Էլեկտրոնային հասարակություն եւ նորարարություն հանուն մրցունակության» վարկային ծրագիրը` 24 մլն դոլարի չափով: Ըստ ՀԲ-ի հաղորդագրության` այս խիստ նորարարական ծրագիրը կաջակցի ՀՀ կառավարության` Հայաստանում մրցունակ էլեկտրոնային հասարակության եւ ձեռնարկությունների համար նորարարության սահմանափակումների խնդրի լուծմանն ուղղված ընթացիկ ջանքերին` ամրապնդելով ենթակառուցվածքներն ու նպաստավոր միջավայրը: Ծրագիրը նախագծված է Հայաստանի տեղեկատվական եւ …
կարդալ ավելինՆոյեմբերի 23-ին Երեւանում բացվեց մարտկոցներ արտադրող «Էլբատ» ձեռնարկությունը: Հայ-գերմանական «Էլբատ» ՓԲԸ-ի սեփականատերերն են առեւտրի եւ տնտեսական զարգացման նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը (24%), ձեռնարկության տնօրեն Սամվել Աբրահամյանը (25%) եւ «Քրոնիմետ Մայնինգ» ընկերությունը (51%): Այս մասին գրում է hetq.am-ը եւ հիշեցնում, որ «Քրոնիմետ Մայնինգը» հենց նախարար Ճշմարիտյանի օրոք է ձեռք բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Վաճառքի …
կարդալ ավելինՆրանում, որ «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» ծրագրի էֆեկտը համարժեք չէր լինելու դրա շուրջը բարձրացած աղմուկին՝ շատերն էին ի սկզբանե համոզված։ Հակառակում համոզված էին միայն ծրագրի նախաձեռնողները՝ իշխանությունները, սակայն նրանք էլ կամաց-կամաց հասկացան, որ ինչ-որ բան պետք է փոխել։ Հիշեցնենք, որ այս ծրագիրը նպատակ ունի երիտասարդ ընտանիքների համար հիպոթեքային վարկավորումն ավելի մատչելի դարձնել՝ տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման …
կարդալ ավելինԳյուղատնտեսության նախարարությունից վերջերս աշխատանքից ազատվեցին Լիցենզավորման վարչության եւ Բուժսանիտարիայի տեսչության պետերը: Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը երեկ կայացած ասուլիսում ասել է, որ նրանք եղել են «Օրինաց Երկիր» կուսակցության անդամներ: Հիշեցնենք, որ «Օրինաց Երկիր» կուսակցության անդամ է նաեւ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Ինչ վերաբերում է հատկապես աղմուկ հանած Բուժսանիտարիայի տեսչության պետ Վռամ Գուրզադյանի պաշտոնանկությանը, ապա Բերբերյանն …
կարդալ ավելինԼրագրողներն ու հասարակությունը վաղուց արդեն դադարել են զարմանալ պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների արտահայտությունների վրա։ Սակայն երեկվա ասուլիսը՝ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի եւ ԱԺ հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանի մասնակցությամբ, որոշ իմաստով բացառիկ էր։ Այդ բացառիկությունը դրսեւորվում էր ոչ թե զարմանալի եւ երբեմն անհասկանալի պնդումներով, այլ՝ դրանց քանակով։ Իհարկե, ասուլիսի ընթացքում բանախոսները խոսել են նաեւ քաղաքականությունից, անդրադարձել քաղաքական …
կարդալ ավելինՍերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի կարեւոր կետերից մեկը «Doing Business»-ի ցուցանիշով աշխարհի պետությունների առաջին տասնյակում տեղ գրավելն է, մինչդեռ ցայսօր առաջընթաց չկա: Երեկ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա` պատճառները մեր երկրում բարեփոխումների հապաղումն է ու այն, որ այլ պետություններն ավելի արագ են իրականացնում ռեֆորմներ: Տիգրան …
կարդալ ավելինԻրենց հյուրընկալությամբ հայտնի լեռնաձորցիները կստեղծեն բոլոր պայմանները, որպեսզի նրանք իրենց գերդաստաններով համտեսեն իդիլիական կյանքի պտուղները: Այդ պտուղներից կարեւորները`ռադիումի առողջարար ճառագայթները, մերձակա Ողջի գետում վխտացող մոլիբդենով հագեցած համեղ ձկները եւ ուրանի հորատանցքերում աճեցվելիք էներգետիկ սնկերը նրանց շատ երկար կպահեն Լեռնաձորում, որովհետեւ այլեւս ի վիճակի չեն լինի հեռանալու: Իսկ մինչ հանգուցալուծում՝ Լեռնաձորի դպրոցի տնօրեն պարոն Էջանացին նրանց …
կարդալ ավելին«Այս տարին Հայաստանը կփակի տնտեսական աճով: Սակայն դա ոչ թե տնտեսական դրական գործընթացներով է պայմանավորված, այլ նրանով, որ նախորդ տարի տնտեսական ցուցանիշների էական նվազում էր արձանագրվել: Այսինքն` աճ կգրանցվի միայն նախորդ տարվա համեմատ»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: «Ես նախորդ տարի կանխատեսել էի երկնիշ տնտեսական անկում, ես ասում էի` …
կարդալ ավելինԵրեկ ինտերնետային լրատվամիջոցներից մեկը մի հետաքրքիր լուր էր հրապարակել։ Պարզվում է՝ ամեն 5-րդ ամերիկացին տառապում է հոգեկան այս կամ այն խանգարմամբ, եւ դրա հիմնական պատճառը, ըստ գիտնականների, ֆինանսական ճգնաժամն է՝ տնտեսական անկայունությունն ու դրա հետեւանքները։ Հետազոտությունն անցկացվել է ԱՄՆ կառավարության պատվերով։ Մեզանում նման հետազոտության պատվեր (որքանով մեզ է հայտնի) կառավարությունը չի տվել։ Եթե ֆինանսական լուրջ …
կարդալ ավելինՃապոնական «Nissan» ընկերությունը բանակցություններ է վարում ռուսական «Տրոյկա Դիալոգ» եւ «Ռոստեխնոլոգիի» ընկերությունների հետ «ԱվտոՎԱԶ»-ի բաժնետոմսերի 10%-ը գնելու համար: Այս մասին երեկ տեղեկացրել է «RBK daily» պարբերականը: «ԱվտոՎԱԶ» պետական ընկերության ղեկավար Սերգեյ Չեմեզովը հայտարարել է, որ խոսքը բաժնետոմսերի 6%-ը՝ «Տրոյկա Դիալոգ»-ից, իսկ մնացած 4%-ը՝ «Ռոստեխնոլոգիի»-ից գնելու մասին է: «Հնարավոր է, որ «Տրոյկա Դիալոգ»-ը մոտ ապագայում վաճառի …
կարդալ ավելինԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը անհանգստություն է հայտնել այն հետեւանքների կապակցությամբ, որոնք, ըստ նրա, կարող են առաջանալ, եթե Սենատը չվավերացնի հարձակողական ռազմավարական սպառազինության կրճատման մասին ռուս-ամերիկյան պայմանագիրը: Ըստ «Associated Press» լրատվական գործակալության, Գեյթսը հայտարարել է, որ պայմանագիրը չվավերացնելուց կտուժեն հենց հանրապետականները: Նա պարզաբանել է, որ այդ դեպքում երկրի միջուկային համակարգի արդիականացման համար հանրապետական սենատորների պահանջած …
կարդալ ավելինԵրեկ Հայաստանում մասնագիտական տոն էր։ Ապահովագրողի օրը։ 1996թ. նոյեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Ապահովագրության մասին» առաջին օրենքը։ Հենց այդ ամսաթիվն է համարվում Հայաստանի ապահովագրական շուկայի ձեւավորման սկիզբը։ Իրենց համար նշանավոր այդ օրը լրագրողների հետ հանդիպել էին Հայաստանի ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի նախագահ Արմեն Պետրոսյանը եւ գործադիր տնօրեն Անդրանիկ Օհանջանյանը։ Ա. Պետրոսյանն իր խոսքը սկսեց …
կարդալ ավելինԵրեկ՝ նոյեմբերի 19-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 3.350.000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 362.35 դրամ 1 դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 362.25: ԿԲ հաշվարկային փոխարժեքը մյուս արտարժույթների համար երեկվա դրությամբ այսպիսին է՝ եվրո՝ 494.57 դրամ, ռուսական ռուբլի՝ 11.66 դրամ, բրիտանական ֆունտ՝ 580.28 դրամ։ Առեւտրային բանկերը երեկ 1 դոլարը գնում …
կարդալ ավելինՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն, համախառն ներքին արդյունքն այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.4%-ով։ Նշենք, որ հունվար-սեպտեմբերին այդ ցուցանիշը կազմում էր 2.8%, հունվար-օգոստոսին՝ 3.1%, հունվար-հուլիսին՝ 4%։ Տնտեսական աճի տեմպը գնալով մոտենում է բյուջեով նախատեսված 1.2%-ին։ Փաստորեն կարելի է ասել, որ այս տարի մեր տնտեսությունը գրեթե չի տարբերվում նախորդ …
կարդալ ավելինՇարունակվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության աշխատանքային այցը Սանկտ Պետերբուրգ։ Այստեղ ԱՊՀ անդամ-երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին հաջորդել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 28-րդ նիստը` կազմակերպության անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների մակարդակով։ Ինչպես նշված է կառավարության կայքէջում, կառավարությունների ղեկավարների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել պատվիրակությունների ընդլայնված կազմով նիստը։ Օրակարգում ընդգրկված շուրջ …
կարդալ ավելինՄի առիթով արդեն նշել ենք, որ որքան էլ պաշտոնական վիճակագրությանը քննադատեն պլպան թվեր նկարելու համար, այս կառույցը երբեմն-երբեմն հրապարակում է ցուցանիշներ, որոնք խոսում են իրական պատկերի մասին։ Իհարկե, դա բացահայտորեն չի արվում. իրականությունը պետք է փորձել գտնել տողատակերում։ Այսինքն, դա տեղի է ունենում մոտավորապես հետեւյալ սխեմայով. եթե խոսքը գնում է Պողոսի եւ Պետրոսի մասին, ապա …
կարդալ ավելին