Երեկ՝ նոյեմբերի 19-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 3.350.000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 362.35 դրամ 1 դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 362.25: ԿԲ հաշվարկային փոխարժեքը մյուս արտարժույթների համար երեկվա դրությամբ այսպիսին է՝ եվրո՝ 494.57 դրամ, ռուսական ռուբլի՝ 11.66 դրամ, բրիտանական ֆունտ՝ 580.28 դրամ։ Առեւտրային բանկերը երեկ 1 դոլարը գնում էին միջինը 360 դրամով, վաճառում 364 դրամով։