Տնտեսություն

Միակ երկիրն է, որտեղ ինձ անվանում են Խան ջան

04.11.2010

Օրերս Հայաստանում էր ԱՄՆ Վիրջինիա Թեք/Վիրջինիայի պոլիտեխնիկ ինստիտուտի եւ պետական համալսարանի Հյուրընկալության եւ զբոսաշրջության կառավարման ֆակուլտետի պրոֆեսոր Մահմուդ Խանը, ով արդեն 30 տարի ներգրավված է հյուրընկալության եւ զբոսաշրջության կառավարման ոլորտում հետազոտությունների անցկացման, դասավանդման, ղեկավարման աշխատանքներում: Հայաստանում նա հանդիպումներ ունեցավ այնպիսի ռեստորանների եւ հյուրանոցների ղեկավարների հետ, որոնցից են՝ «Սքուեր Ուան», «Բրավո» ռեստորանները, «Ջազզվեն», «Կակտուսը», «Կաֆե Ցենտրալը», …

կարդալ ավելին

Հայաստանն առաջ կընթանա

02.11.2010

«Մինչ լիարժեք առաջ ընթանալը դեռ երկար ճանապարհ կա անցնելու»,- այս կարծիքին է աշխարհահռչակ «Mckinsey & Company» ընկերության գլխավոր տնօրեն Դոմինիկ Բարտոնը։ Նախորդ շաբաթ նա գտնվում էր Հայաստանում եւ մասնակցում էր Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի երրորդ համաժողովին։ Դոմինիկ Բարտոնի ղեկավարած ընկերությունն ունի 96 գրասենյակներ աշխարհի 50 երկրներում եւ տարբեր ոլորտների զարգացման շուրջ խորհրդատվություններ է ներկայացնում աշխարհի …

կարդալ ավելին

Կառավարության գործունեության նոր ներբողողները

02.11.2010

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի տնտեսության վերաբերյալ իրենց գնահատականները ներկայացրեցին արտարժույթի շուկայում գործող Forex Club ընկերության վերլուծաբանները։ Իհարկե, նրանց հրապարակած ցուցանիշները (մասնավորապես՝ Հայաստանի մասին) ասուլիսին ներկա տնտեսական լրագրողների համար նորություն չէին։ Ավելի շատ նորություն էր այն, որ կարելի է Հայաստանի տնտեսության մասին լավատեսական գնահատականներ հայտնել` նույնիսկ պաշտոնական վիճակագրության ցուցանիշները սխալ մեջբերելով: Forex Club-ի ներկայացուցիչները …

կարդալ ավելին

Խոդորկովսկին` ճոպանուղու մասին

02.11.2010

«2015 թվականին Ռուսաստանին ճգնաժամային նոր կետ է սպասում»,- «Նովայա Գազետային» տված հարցազրույցում ասել է ազատազրկման մեջ գտնվող ռուսաստանցի գործարար Միխայիլ Խոդորկովսկին: Նրա կարծիքով, դրա պատճառը կլինեն մի կողմից՝ չարդիականացված տնտեսության, մյուս կողմից՝ բյուրոկրատիայի ագահության եւ բնակչության սպասումների միջեւ հարաճուն հակասությունները: Նախկին միլիարդատերը համարում է, որ տնտեսության արդիականացման անհնարինությունը կանխորոշվում է պետական կառավարման անարդյունավետ համակարգով եւ …

կարդալ ավելին

Գերասիմը ստում է

30.10.2010

Սեպտեմբերից սկսվել է խաղողի մթերումը: Իշխանություններն, ինչպես ամեն տարի, վստահեցնում էին. մթերման հետ կապված խնդիրներ չեն լինի: Գյուղատնտեսության նախարարի տվյալներով` այս տարի կունենանք 125.000 տոննա խաղող: Նվազագույն գին էր հայտարարված 120 դրամը: Երեւանի Կոնյակի գործարանը մթերման գին էր հայտարարել 130 դրամը: Այս տարի էլ ընդունվել էր խաղողի գնման պայմանագրի ընդունելի ձեւ, որում նշվում է, թե …

կարդալ ավելին

Խոշորացողներն ու մանրացողները

30.10.2010

Հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում վճարել են 318.5 միլիարդ դրամի հարկեր ու տուրքեր։ Սա կազմում է ընդհանուր հարկային մուտքերի ավելի քան 72%-ը. 2010թ. հունվար-սեպտեմբերին պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 441.1 միլիարդ դրամի հարկեր եւ տուրքեր։ Մասնագետները եւ լրագրողները խոշոր հարկատուների ցանկից գրեթե միշտ փորձում են գտնել հետեւյալ հարցի պատասխանը. …

կարդալ ավելին

«Կիբերհային» բռնել են

28.10.2010

Հոկտեմբերի 26-ին Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հայտնաբերել եւ Քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1983թ. ծնված Գեորգի Ավանեսովին: Նա ս/թ հոկտեմբերի 1-ից Ինտերպոլի ուղիներով Հոլանդիայի իրավապահների կողմից հետախուզվում էր Նիդեռլանդների Թագավորության քրեական օրենսգրքի 138ա, 138բ, 139դ, 350ա եւ 420 հոդվածների (կազմակերպված հանցավոր խմբավորման անդամակցելը, կիբերհանցավորություն, …

կարդալ ավելին

«Մարդուն չի կարելի ստիպել, որ նա ամեն տարի միլիոնավոր դոլարներ նվիրի»

28.10.2010

Հայաստան համահայկական հիմնադրամի նախորդ տարվա դրամահավաքին, որն ուղղված էր հիմնականում Շուշիի բարեկարգման ծրագրին, հավաքվեց 15 միլիոն 870 հազար դոլար։ Այդ գումարներով Շուշիում արդեն բավականին գործ է արվել։ Ավարտին է հասցվել 3 փողոցների ամբողջական վերակառուցումը՝ ներառյալ ենթակառուցվածքները, ընթացքում է 2 փողոցների շինարարությունը։ Վերակառուցվում է Աբովյանի անվան դպրոցը, շուտով ավարտին կհասցվի Շուշիի գրադարանի վերականգնման ծրագիրը։ Ընթացքի մեջ …

կարդալ ավելին

Հայաստանը` տնտեսական թզուկ

28.10.2010

«Ադրբեջանի ռազմավարությունը կայանում է նրանում, որ այդ երկիրը մեծացնում է իր ռազմական պոտենցիալը եւ ցանկանում հասնել բացարձակ առավելության Հայաստանի համեմատությամբ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, քաղաքագետ Սերգեյ Մարկովը: Նրա խոսքով, այդպիսով Ադրբեջանն առանց լայնամասշտաբ ռազմական գործողությունների կկարողանա Հայաստանին զգալի զիջումներ պարտադրել: «Կարեւոր է հիշել, որ 20 տարի առաջ հարցը …

կարդալ ավելին

Ֆռֆռում են

26.10.2010

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Մոհամադռեզա Ռահիմիի հրավերով, երկօրյա պաշտոնական այցով երեկ առավոտյան մեկնել է Թեհրան: Պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար, Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Մովսիսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ առողջապահության …

կարդալ ավելին

Շաքար ներկրողից՝ շաքար արտադրող

26.10.2010

Շաբաթ օրն Ախուրյանում տեղի ունեցավ շաքարի գործարանի բացումը։ Սա որոշակի իմաստով կարելի է իրադարձություն համարել Հայաստանի տնտեսական կյանքում, թեկուզ այն պատճառով, որ մեր երկրում ոչ թե ամեն օր, անգամ մի քանի տարին մեկ գործարան չի բացվում։ Հատկապես, որ գործարանը կառուցվել է, այսպես ասած, զրոյից։ Աշխատանքները սկսվել են 2006թ-ից, եւ մինչ օրս ներդրվել է 102 միլիոն …

կարդալ ավելին

«Հայկական տուրիստներ»

26.10.2010

Բոլորովին վերջերս մամուլում հայտնվեց մի հետաքրքիր լուր՝ Թաիլանդի մասին։ Այդ երկրի ֆինանսների նախարարը որպես դերասան մասնակցել է սերիալի նկարահանումներին` երկրի տնտեսությանն օգնելու համար։ Ի դեպ, սերիալում նա հանդես է գալիս որպես պարտքերի մեջ թաղված մարդ: Նման ակցիաները տարբեր երկրներում 2009 թվականից սկսած սովորական են դիտվում։ Համաշխարհային ճգնաժամը երկրների կառավարություններին ստիպեց աննախադեպ քայլերի գնալ, հատկապես խնայողության …

կարդալ ավելին

7 մլն-ի գործարք

26.10.2010

Երեկ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ»-ում կայացել է 7 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 359.34 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 359.50 դրամ: Այդ մասին հայտնում են ԿԲ-ից:

կարդալ ավելին

Ամփոփագիր

26.10.2010

2010 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 566.6 մլրդ դրամ, իսկ ծախսերը` շուրջ 595 մլրդ դրամ, որոնք ապահովել են կառավարության` ինն ամիսների համար հաստատած ծրագրի՝ համապատասխանաբար՝ 109.8 եւ 93.2 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 77.7%-ով, ծախսերի գծով` 69.4%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի …

կարդալ ավելին

Ո՞վ ո՞ւմ է հովանավորում

23.10.2010

Նախօրեին մամուլում բավականին ուշագրավ տեղեկատվություն էր հայտնվել։ Մասնավորապես, «Հայկական Ժամանակը» գրել էր, որ հավաստի տեղեկությունների համաձայն, Եվրամիության եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության համապատասխան ստորաբաժանումները որոշում են կայացրել վարույթ սկսել Հայաստանի դեմ` ազատ առեւտրի կանոնները խախտելու համար: «Խոսքը ներմուծվող եւ Հայաստանում արտադրվող ծխախոտի եւ օղու հարկերի գործող տարբերության մասին է: Այսինքն, Հայաստանը, ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների, …

կարդալ ավելին

51 մլն եվրո վարկ` Որոտանի հէկ-ի համար

21.10.2010

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը եւ KfW բանկի առաջին փոխնախագահ Եվա Վիտը 51 մլն եվրո արժողությամբ վարկային պայմանագրեր են ստորագրել` Որոտանի հէկ-երի համակարգի վերակառուցման եւ վերազինման ծրագրի շրջանակում: Գերմանիայի կառավարության կողմից տրվող վարկի մարման ժամկետը 40 տարի է, որից 10 տարի արտոնյալ է, իսկ գումարի մնացած մասը տրամադրելու է KfW բանկը` 15 տարի …

կարդալ ավելին

Շարունակեք դատարկաբանել, պարոնայք

21.10.2010

Երեկ պաշտոնական վիճակագրությունը հրապարակեց հերթական տեղեկատվությունը՝ այս տարվա առաջին 9 ամիսների համար։ Միանգամից նշենք, որ մակրոտնտեսական ցուցանիշները այնքան էլ ոգեւորիչ չեն. տնտեսական աճի տեմպը դանդաղել է եւ հունվար-սեպտեմբերի համար կազմել 2.8%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Հիշեցնենք, որ հունվար-օգոստոսին այդ ցուցանիշը կազմում էր 3.1%, դրանից մեկ ամիս առաջ՝ 4%, դրանից էլ առաջ՝ 6.2%, 8.8%։ Փաստորեն, …

կարդալ ավելին

Պանրի համը

21.10.2010

Տարօրինակ է: Վարչապետ Տիգրան Սարգսյանը չհասցրեց վայելել սեփական հերթական ծրագիրը հրապարակելու հաճույքը: Կարծեմ երկուշաբթի օրը վարչապետը հայտարարեց, որ 2011-ը «Հայկական պանիր» ծրագրի տարի է լինելու: Ասել կուզի՝ 2011-ին խրախուսվելու է պանրի արտահանումը: Նույնիսկ արտահանման գծագիրն է կազմված` նախ Ռուսաստան, ապա այլ երկրներ: Ցավոք, այս ծրագիրն առաջինը չէ: Անկախության ակունքներում շատերին էր թվում, որ երկիրը կարելի …

կարդալ ավելին

Հայկական պանիրն ու երազախաբությունը

19.10.2010

Ռուսաստանից Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտները նախորդ տարվա համեմատ ավելացել են 25%-ով` էական ազդեցություն թողնելով ՀՀ տնտեսական իրավիճակի վրա։ Երեկ այդ մասին խորհրդարանում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` նշելով, որ 2010թ. համաշխարհային տնտեսական իրավիճակը փոխվել է եւ բարենպաստ ազդեցություն թողել նաեւ ՀՀ տնտեսական իրավիճակի վրա: Վարչապետի խոսքով, բարձրացել են այն հումքատեսակների գները, որոնք Հայաստանի արտահանման կառուցվածքում …

կարդալ ավելին

Հերթական համահայկականը

19.10.2010

Երեկ Երեւանում մեկնարկեց Ֆինանսիստների եւ բանկիրների համահայկական առաջին համաժողովը, որը կազմակերպել է ՀՀ Սփյուռքի նախարարությունը՝ Կենտրոնական բանկի եւ Հայաստանի բանկերի միության աջակցությամբ: Ինչպես նշվում է պաշտոնական լրահոսում՝ համաժողովին մասնակցում են Ռուսաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Լիբանանից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանած, ազգությամբ հայ մոտ 45 ֆինանսիստներ եւ բանկիրներ։ Համաժողովի նպատակը, ինչպես նշվում է, …

կարդալ ավելին