3-4 օր առաջ հայաստանյան տնտեսական լրահոսում մի տեղեկություն հայտնվեց, որը շատ աննկատ մնաց։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հրավերով Երեւան էր ժամանել Վենեսուելայի էկոնոմիկայի նախկին նախարար, Հարվարդի համալսարանի միջազգային զարգացման կենտրոնի տնօրեն, Քենեդիի անվան կառավարման ինստիտուտի տնտեսական զարգացման ֆակուլտետի պրոֆեսոր Ռիկարդո Հաուսմանը։ Պատվարժան հյուրը Հայաստանի ամերիկյան համալսարանում հանդիպել էր տնտեսագիտական ուղղվածություն ունեցող բուհերի ուսանողության եւ …
կարդալ ավելինԱմերիկյան «Global Finance» ամսագիրը հրապարակել է աշխարհի 50 ամենահուսալի բանկերի վարկանիշային աղյուսակը, որը կազմվել է միջազգային առաջատար վարկանիշային գործակալությունների գնահատականների հիման վրա: Ցուցակում գերակշռում են Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Կանադայի բանկերը: Ռուսական ֆինանսական ինստիտուտները չեն մտել նույնիսկ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային վարկանիշային աղյուսակում: Նախորդ տարվա համեմատ վարկանիշի առաջին տասնյակը համարյա չի փոխվել: Նախկինի նման առաջատարը …
կարդալ ավելինՀայաստանին վաճառվող ռուսական գազի թանկացման հարցը քննարկվել է դեռ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` օգոստոսի կեսին Հայաստան կատարած այցի ժամանակ: Երեկ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` անդրադառնալով ռուսական «Գազպրոմ» ընկերության հայտարարությանը, ըստ որի` Հայաստան մատակարարվող գազը 2011թ. թանկանալու է: Տ. Սարգսյանի խոսքով` «ՀայՌուսգազարդ» ընկերության ղեկավարությանը տրված է համապատասխան հանձնարարական, որպեսզի ռուս գործընկերների հետ …
կարդալ ավելին«Forbes» հանդեսը հրապարակել է աշխարհում տնտեսական գործունեություն սկսելու համար լավագույն երկրների ցանկը, որտեղ Հայաստանը հայտնվել է 96-րդ հորիզոնականում: Հիշեցնենք, որ անցած տարի Հայաստանը 94-րդ տեղում էր: Ընդհանուր արդյունքների ստացման համար դիտարկվում են մի քանի բաղադրիչներ, ներառյալ` երկրի բնակչության թիվը, մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը, առեւտրի ծավալները: Հանդեսն ուսումնասիրում է նաեւ երկրի տնտեսությանն առնչվող …
կարդալ ավելինԻնստիտուտների եւ ենթակառուցվածքների զարգացում, ֆինանսական համակարգի կատարելագործում, նորարարությունների խթանում, մակրոտնտեսական կայունությունգ Այս բառերից երեւի արդեն հոգնել եք, քանի որ ամեն օր ու ամեն հարմար առիթի դեպքում դրանք սիրում են օգտագործել տնտեսական ոլորտի մեր պատասխանատուները։ Դրանք, իհարկե, կարեւոր հասկացություններ են։ Բայց ամենակարեւորը՝ երկարաշունչ ու մոդայիկ բառեր են եւ խոսքին լրջություն են հաղորդում։ Սակայն, ինչպես ժողովրդական իմաստությունն …
կարդալ ավելինՎերջին օրերին տնտեսական ոլորտի հիմնական թեման գների աճն է։ Օրեր առաջ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա հունվար-օգոստոս ամիսների գնաճի ցուցանիշները՝ ազդարարելով, որ մենք հերթական ռեկորդը սահմանեցինք ԱՊՀ-ում՝ աննախադեպ բարձր գնաճով։ Ինչպես երեկ գրել էր հայկական ինտերնետային լրատվամիջոցներից մեկը. «ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանն անդրադարձավ երկրում արձանագրված 7.7 տոկոս գնաճին՝ ընդգծելով, որ այն իսկապես բարձր է, …
կարդալ ավելին– «Մաքսային օրենսգրքում» կատարվելիք փոփոխություններով, փաստորեն, արգելվում է Հայաստան «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով Վրաստանից մեքենաների ներկրումը: Քանի՞ մեքենա է մինչ այժմ ներկրվել այդ ռեժիմով եւ որքա՞ն է կազմում պետության վնասը: – Բոլորի մոտ այն թյուր կարծիքն է ձեւավորվել, թե ժամանակավոր ներմուծում ռեժիմով ներկրված մեքենաների պատճառով պետությունը լուրջ վնասներ է կրել: Մենք այդպիսի խնդիր չենք դնում: Մենք …
կարդալ ավելին«Չկան մշտական բարեկամներ եւ մշտական թշնամիներ, կան միայն մշտական շահեր»,- հայտարարեց (ավելի ճիշտ` կրկնեց) Հայաստանն անկախանալիս: Հայտարարեց ու սկսեց հեռու ու մոտ դրացիների հետ հարաբերություններ հաստատել: Ճիշտ այդ պահից ամենատարօրինակ հարաբերությունները հաստատվեցին Ռուսաստանի հետ: Բոլոր հարմար առիթներին մեր իշխանություններն ու մտավորականության մի մասը Ռուսաստանին հիշեցնում էր (եւ է) պատմական արմատներ ունեցող բարեկամության մասին: Իսկ ռուսական …
կարդալ ավելինՈրպես կանոն, Հայաստանում հարկերը վճարելուց խուսափում են հիմնականում խոշոր գործարարներն ու պաշտոնյաները: Հայտնի է, որ մի շարք ճանաչված գործարարներ այդ առումով արտոնյալ կարգավիճակ ունեն: Վերջերս արտոնյալների ցուցակում է հայտնվել նաեւ «Դվին Կոնցեռնը»: Այս ընկերությունը պետությանը պարտք է ավելի քան 600 միլիոն դրամ: Նշենք, որ «Դվին Կոնցեռնին» է պատկանում Հայաստանում ազոտական պարարտանյութի (սելիտրա) ներկրման մենաշնորհը, որն …
կարդալ ավելինՀՀ կառավարությունը երեկ փոփոխություն է կատարել ՀՀ 2010թ. պետբյուջեի օրենքում եւ իր նախկին որոշումներից մեկի ցուցանիշներում, որի շնորհիվ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը հնարավորություն է ստացել դահլիճի նորոգման եւ պահպանման նպատակով իր միջոցներից օգտագործել եւս 26 մլն 418.3 հազար դրամ:
կարդալ ավելին– Օրերս մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ Գյուղնախարարությունում դարձյալ ստուգումներ են իրականացվում, այս անգամ ոչ թե Վերահսկիչ պալատի, այլ` Ոստիկանության 6-րդ վարչության կողմից: Խոսվում է նոր ֆինանսական չարաշահումների եւ օրենքի խախտման դեպքերի մասին: – Նման խնդիր չկա, որեւէ բացահայտում կամ ֆինանսական չարաշահման դեպքեր չկան: Մի քանի դեպքեր նախկինում եղել են Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումների մասով: Նոր …
կարդալ ավելինՀՀ կառավարության երեկվա նիստում գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2011թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակը: Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները պարտավորվել են մեկ շաբաթվա ընթացքում Ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ` «Բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ, սեպտեմբերի 6-ից ՀՀ վարչապետի մոտ անցկացնել նախնական տարբերակի քննարկումներ: Քննարկումներից հետո նախագիծը սահմանված …
կարդալ ավելինԱյս տարվա առաջին 8 ամիսների հավաքագրումները գերակատարվել են եւ՛ հարկային, եւ՛ մաքսային մասով: ՊԵԿ մամուլի ծառայության տեղեկացմամբ, պետբյուջե է մուտքագրվել մոտ 464 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշը գերակատարվել է ավելի քան 45.9 մլրդ դրամով (ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները): Ընթացիկ տարվա 8 ամիսների հավաքագրումները զգալիորեն գերազանցել են 2009թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Մասնավորապես, 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ, …
կարդալ ավելինՍրանից մոտ 10 օր առաջ, երբ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց ընթացիկ տարվա առաջին 7 ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները, մենք, անկեղծ ասած, կարծում էինք, որ պետական պաշտոնյաներն ու իշխանամետ տնտեսագետները զերծ կմնան հիացական մեկնաբանություններից։ Պատճառն այն էր, որ պարծենալու տեղ այդքան էլ չունենք։ Ճիշտ է, պաշտոնական վիճակագրությունը կանխատեսվող 1.2%-ի փոխարեն արձանագրել է 4% տնտեսական աճ, սակայն նախորդ …
կարդալ ավելին«Բոլոր նախադրյալները կան՝ հանքը բաց եղանակով շահագործելու համար»,- ամիսներ առաջ Կապանի Շահումյան բազմամետաղային հանքավայրը բաց եղանակով շահագործելու մասին մեզ հետ զրույցում նշել էր Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի Կառավարության եւ հանրության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանը: Իսկ հարցին, թե ի վերջո ե՞րբ կբացեն հանքը, «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի աշխատակիցը պատասխանեց. «Դեռ պարզ չէ, …
կարդալ ավելինՀՀ կառավարության 2004թ. հունվարի 15-ի N 7-Ն որոշման համաձայն, անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործման բնագավառի պետական կառավարման իրավասությունները վերապահվեցին ՀՀ Գյուղատնտեսության նախարարությանը, իսկ անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործման նկատմամբ պետական վերահսկողության իրավասությունները` ՀՀ Բնապահպանության նախարարությանը (ԲՆ): ՀՀ ԲՆ իրավասությանն է հանձնվել 91.3 հազ. հա հատուկ պահպանվող անտառային տարածքներ` արգելոցներ (Խոսրովի անտառ, Շիկահող, Էրեբունի), …
կարդալ ավելինԻնչպես տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը, 2010թ. երկրորդ եռամսյակում ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների աճը շարունակվել է, ինչը հիմնականում պայմանավորվել է Ռուսաստանի տնտեսության զարգացումների ազդեցությամբ։ Արժույթի միջազգային հիմնադրամի նոր կանխատեսումների համաձայն՝ Ռուսաստանի տնտեսական աճի ցուցանիշը 2010 թ. կկազմի կանխատեսվածից բարձր՝ 4.3։ 2010թ. երկրորդ եռամսյակում սեզոնային արտագնա աշխատողների աշխատուժից եկամուտների զուտ ներհոսքն ավելացել է 12.8%-ով եւ կազմել …
կարդալ ավելինՆախորդ տարի արձանագրված տնտեսական երկնիշ անկումը երեւի դեռ երկար կմնա մեր տնտեսության վիճակագրության ամենատխուր էջը։ Տարիներով երկնիշ աճին սովորած մեր բնակչությունը չէինք ասի, թե խոր սթրեսի մեջ ընկավ այդ ցուցանիշներից, սակայն մի տեսակ, ինչպես ռուսներն են ասում, «օբիդնո» էր՝ մանավանդ որ անկման ցուցանիշով ռեկորդ սահմանեցինք տարածաշրջանում։ Սակայն տարվա սկիզբը փոքր-ինչ հաջող դասավորվեց (թվերի առումով)։ Կանխատեսված …
կարդալ ավելինՆախորդ շաբաթ անդրադարձել էինք «Նաիրիտ» քիմիական գործարանում ստեղծված իրավիճակին: Հիշեցնենք, որ արդեն 3 ամիս է` գործարանի ավելի քան 3000 աշխատակիցներին աշխատավարձ չի վճարվել: Գործարանի տնօրեն Վահան Մելքոնյանը մեզ հետ զրույցում վստահեցրել էր, որ մոտ 820 միլիոն դրամի հասնող պարտքի մի մասը, այսինքն` 500 միլիոն դրամը, կվճարվի ընթացիկ ամսվա 20-ին, իսկ մյուս մասը կմարվի մինչեւ սեպտեմբերի …
կարդալ ավելին«168 Ժամի» խմբագրությունն օրերս նամակ է ստացել` «Մի խումբ գործարարներ» ստորագրությամբ` ուղղված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին: Ստորեւ ներկայացնում ենք նամակի ամբողջական տեքստը. «Դիմում-բողոք Հարգարժան պարոնայք, լուրջ վտանգ կա հայաթափության, որի տեմպերը աճում են, տնտեսական գործունեությամբ զբաղվող ձեռնարկությունները, բիզնեսները փակում եւ մեկնում են Հայաստանից, անհարգի մասսայական ստուգումների պատճառով։ 10 …
կարդալ ավելին