Թանկանալու է

11/09/2010

Հայաստանին վաճառվող ռուսական գազի թանկացման հարցը քննարկվել է դեռ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` օգոստոսի կեսին Հայաստան կատարած այցի ժամանակ: Երեկ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` անդրադառնալով ռուսական «Գազպրոմ» ընկերության հայտարարությանը, ըստ որի` Հայաստան մատակարարվող գազը 2011թ. թանկանալու է: Տ. Սարգսյանի խոսքով` «ՀայՌուսգազարդ» ընկերության ղեկավարությանը տրված է համապատասխան հանձնարարական, որպեսզի ռուս գործընկերների հետ շարունակեն բանակցությունները, որպեսզի գազի գնային քաղաքականությունը, մեթոդաբանությունը Հայաստանի համար լինի կանխատեսելի: «Մի քանի ամսվա ընթացքում «ՀայՌուսգազարդի» տնօրինությունը հստակ տեղեկատվություն կտա, թե այդ խորհրդակցությունները ռուսական կողմի հետ ինչով են ավարտվել»,- ասել է Սարգսյանը: Հիշեցնենք, որ «Գազպրոմի» վարչության նախագահի տեղակալ Անդրեյ Կրուգլովը հայտարարել էր, որ Հայաստանի հետ գազի շուկայական գնագոյացման անցում կկատարվի 2011թ., ինչն էլ նշանակում է, որ երկրի համար կգործի եվրոպական գազի գին: