Վերջին օրերի տնտեսական լրահոսի ամենակարեւոր թեման, իհարկե, հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծն է։ Կառավարությունը հաստատեց այն հինգշաբթի օրը։ Նախատեսվող ծախսերի, եկամուտների եւ մյուս ցուցանիշների առումով արդեն եղել են մեկնաբանություններ։ Սակայն մինչ կոնկրետ ցուցանիշներին անցնելը՝ անդրադառնանք կառավարության պաշտոնական լրահոսից վերցված մի շա՜տ հետաքրքիր նախադասության։ «ՀՀ կառավարությունը հավանություն է տվել երկրի 2011թ. պետական բյուջեի նախագծին: Գործադիրն արձանագրել …
կարդալ ավելինԼուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրենի պաշտոնակատար Մանասե Եփրեմյանը երեկ հայտարարել է, որ առաջիկայում պատրաստվում է բարձրացնել հավի ձվի գինը: Ըստ նրա, այսօր թռչնաֆաբրիկայից ձվի բացթողնման միջին գինը կազմում է 36 դրամ, ինչը թեեւ ծածկում է արտադրական ծախսերը, սակայն հնարավորություն չի տալիս ծածկել բոլոր ծախսերը: Նրա խոսքով՝ ծախսերի ծածկման սահմանագիծը մեկ ձվի համար 42 դրամ է: …
կարդալ ավելինՔաղավիացիայի գլխավոր վարչության պետի խորհրդական Գրիգոր Նազարյանը երեկ մամուլի ասուլիսում անդրադարձել է շրջանառվող լուրերին, թե «Արմավիայի» սեփականատեր, խոշոր գործարար Միխայիլ Բաղդասարովը պատրաստվում է վաճառել «Արմավիան»: Ըստ նրա` քաղավիացիայի իրավասության շրջանակներից դուրս է տնտեսվարողների գործերին միջամտելը, եւ սեփական բաժնեմասը վաճառել-չվաճառելու որոշումը Միխայիլ Բաղդասարովինն է: «Չեմ կարող մեկնաբանել այդ լուրերը, թե Բաղդասարովը պատրաստվում է վաճառել իր բաժնեմասը, …
կարդալ ավելինԴատելով վերջին տարիների զարգացումներից՝ հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ ոչ ոք այլեւս չի կարողանա գերազանցել Ռոբերտ Քոչարյանին՝ կտրած «կարմիր ժապավենների» քանակով։ Խնդիրը ոչ միայն այն է, որ նախկին նախագահը խտրականություն չէր դնում եւ կարող էր նույն ոգեւորությամբ մասնակցել ինչպես 4-5 աշխատող ունեցող սննդի օբյեկտի, այնպես էլ խոշոր ընկերության բացմանը։ Վիճակը բարդանում է նրանով, որ այսօր …
կարդալ ավելինՇաքարի համաշխարհային գները գտնվում են դեռեւս շատ բարձր մակարդակի վրա: Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը: Նյու Յորքի բորսայում շաքարի հումքի գինը երեկ` սեպտեմբերի 29-ին 24,86 ցենտ էր 1 ֆունտի համար (1 ֆունտը հավասար է 0,454 կգ), իսկ նախօրեին որոշ գործարքներում հասել է 25,03 ցենտի, որը առավելագույն թանկ գինն է փետրվարից հետո: Լոնդոնի NYSE Liffe բորսայում …
կարդալ ավելինՀՀ ազգային անվտանգության դրույթով նախատեսված ՀՀ Ֆինանսների նախարարության գործունեության ծրագիր» անունով փաստաթուղթն ընթերցողի հոգին փառավորում է: Լավ փաստաթուղթ է: Հասկանալի գրված: Պարզ շարադրված դասագրքային ճշմարտությունները կարող են հասկանալի լինել անգամ մեր խորհրդարանականներին: Ոչ բոլորին, իհարկե: Բայց տեսական պարզ մակարդակում ներկայացված է մակրոտնտեսական կայունության, տնտեսության ճյուղերի համամասնական զարգացման անհրաժեշտությունը: Ինչպես նաեւ այլ այբուբենային ճշմարտություններ: Մի խոսքով` …
կարդալ ավելին«Ակնհայտ է, որ մեր տնտեսության խնդիրները այլեւս կոսմետիկ միջոցներով հնարավոր չէ փակել: Ճգնաժամը ցույց տվեց, որ մենք ունենք համակարգային հիմնախնդիրներ եւ չկայացած տնտեսություն»,- խոսելով Հայաստանի տնտեսության ներկա վիճակի մասին՝ մեր թղթակցին ասել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար, տնտեսագետ Էդվարդ Սանդոյանը: «Այս խնդիրները չես կարող լուծել այն մեթոդներով, որոնք օգտակար են ԱՄՆ-ում կամ Եվրոպայում: …
կարդալ ավելինԱնցած 19 տարիներին Հայաստանի տնտեսական քաղաքականությունը մշտապես կառուցվել է սխալ հիմքի վրա: Կոռումպացված, մենաշնորհային ու ստվերային. այսպես կարելի է բնորոշել Հայաստանի տնտեսության ներկա վիճակը: Տնտեսական ճգնաժամն էլ իրականում լավ պատրվակ էր Հայաստանի իշխանությունների համար, որով էլ նրանք վերջին տարիներին փորձում են արդարացնել ձախողումները: ՀՀ ֆինանսների նախկին նախարար, տնտեսագետ Էդվարդ Սանդոյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց, ինչպես …
կարդալ ավելինՎերլուծելով անկախությունից ի վեր Հայաստանի ունեցած ձեռքբերումները տնտեսական զարգացման առումով, ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ներկայումս Հայ-ռուսական սլավոնական համալսարանի պրոռեկտոր Էդվարդ Սանդոյանը մեր թղթակցին ասել է, որ անցած 19 տարիներին, ըստ էության, միայն մեյմունությամբ ենք զբաղվել. «19 տարի ձախողվել ենք ու պարտվել ենք պատմությանը, մենք դեռ շանսեր ունենք լավ երկրում ապրելու, բայց հիմա հայտնվել ենք մի …
կարդալ ավելինԻ՞նչ կլինի Հայաստանի հետ, եթե վաղվանից մեր ֆուտբոլի հավաքականն ու կառավարությունը տեղերով փոխվեն։ Այսինքն՝ ՀՀ ներկայիս կառավարությունը իր ներկայիս կազմով ֆուտբոլ խաղա, իսկ ֆուտբոլիստները սկսեն զբաղվել պետական գործերով։ Զուտ ֆուտբոլի տեսանկյունից՝ ողբերգություն դժվար թե լինի. կշարունակենք պարտվել, ինչպես նախկինում։ Միգուցե պարտություններն ավելի խոշոր հաշվով լինեն (ներկայիս 1-0, 2-0-ի փոխարեն՝ 6-0, 7-0), բայց պարտությունը մնում է …
կարդալ ավելին– Օրեր առաջ նշեցինք Հայաստանի անկախության տոնը: Անկախությունը, թերեւս, նշանակում է, որ պետք է անկախ լինենք նաեւ տնտեսական առումով: Իհարկե, խոսքը փակ շուկայական համակարգ ունենալու մասին չէ: Ձեր կարծիքով, 1991 թվականից ի վեր որքանո՞վ է մեզ հաջողվել տնտեսապես անկախ լինել: – Անկախ տնտեսություն ձեւավորել մեզ չի հաջողվել, եւ նման անհրաժեշտություն ես չեմ տեսնում: Հակառակը` գլոբալիզացիայի …
կարդալ ավելինՌԴ կառավարությունն ապրիլին որոշում է կայացրել Հայաստանին որպես հումանիտար օգնություն՝ 5000 տոննա ցորեն եւ 1000 տոննա արեւածաղկի ձեթ առաքելու մասին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը երեկ կառավարության նիստում հայտարարել է, որ չնայած ՌԴ-ում երաշտ է եղել, պարենի այդ ծավալները շուտով առաքվելու են Հայաստան: Ի դեպ, ՌԴ կառավարությունը հատուցելու է մինչեւ Հայաստանի Դալարիկ կայարան բեռի …
կարդալ ավելինՀայաստանում ամեն տարի պետբյուջեից հսկայական միջոցներ են տրամադրվում միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերանորոգման համար: Միլիարդների հասնող գումարներ են ներգրավվում նաեւ Համաշխարհային բանկից, Ասիական զարգացման բանկից եւ միջազգային այլ ֆինանսական կառույցներից: Չնայած դրան, Հայաստանի ավտոմայրուղիների վիճակը մնում է, մեղմ ասած, անբարեկարգ: Եթե մայրաքաղաքում կամ հարակից վայրերում գոնե արտաքուստ ճանապարհների թերությունները նկատելի չեն, ապա հատկապես որոշ …
կարդալ ավելինԱյս աշունը տնտեսական իմաստով տագնապի շրջան է: Ժողովրդական առածը զգուշացնում է, որ փորձանքը երբեք միայնակ չի գալիս: Համաշխարհային տնտեսական ճգնաժամին հաջորդեց գյուղատնտեսական ծանր տարի: Հատկապես Հայաստանում: Մեր վաստակաշատ գյուղնախարարությունը նախորդ տարիների նման հպարտորեն չի զեկուցում բերք ու բարիքի քանակի մասին: Չի զեկուցում ու պաշտոնական լրատվամիջոցներին չի տրամադրում տեղեկատվություն իր հմուտ ղեկավարությամբ իրացվող մթերումների մասին: Անգամ …
կարդալ ավելինՌուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը վեցամսյա կարճատեւ գործունեությունից հետո կրկին չի գործում։ Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, երեկ այնտեղ կուտակվել էին Հայաստանից Ռուսաստան ուղեւորվող 25 բեռնատար` բեռնված հիմնականում խաղողով եւ հանքային ջրով։ Ռուս-վրացական սահմանին գտնվող այս մաքսակետը ոչ Ռուսաստանի համար նշանակություն ունի, ոչ էլ Վրաստանի. այն Հայաստանի համար է կարեւոր, քանի որ ցամաքային բեռնափոխադրումների հիմնական ուղին …
կարդալ ավելին«Դժվար է, ժամանակ էր պետք, որ մարդը սովորի իր հորեղբոր տղայի վրա ակտ գրել։ Կարծում եք՝ ճանապարհային ոստիկանները ռոբո՞տ են, միայն գեղարվեստական ֆիլմերում է այդպես»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը՝ նշելով, որ այս ոլորտում աստիճանաբար կարգուկանոն է հաստատվում։ Իրոք, վերջին տարիների ընթացքում քիչ թե շատ փոփոխություններ այս …
կարդալ ավելինԴեռեւս հուլիսին «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ն վերագործարկեց կարբիդի արտադրամասը: Ընկերությունն աշխատանքի էր կանչել պարապուրդի մեջ գտնվող աշխատակիցներին, որոնց աշխատավարձի բավական մեծ պարտքեր ուներ: «Այն քիչ-քիչ մարում ենք»,- մեզ հետ հեռախոսազրույցում նշեց ընկերության գործադիր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովը` խուսափելով այն հարցից, թե կոնկրետ քանի ամսվա աշխատավարձ են տվել:
կարդալ ավելինՍեպտեմբերի 15-ից մինչեւ 17-ն ամբողջությամբ կդադարեցվի Վրաստան եւ Հայաստան բնական գազի մատակարարումը` Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա «Գազպրոմ տրանսգազ Ստավրոպոլ» ՍՊԸ-ի կողմից պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ: Այս մասին «ՀայՌուսգազարդ» եւ Վրաստանի գազափոխադրման ընկերություններին տեղեկացրել են «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ից: «ՀայՌուսգազարդի» փոխանցմամբ, սակայն, գազի ժամանակավոր դադարեցումը սպառման շուկայում որեւէ փոփոխության չի հանգեցնի, եւ բաժանորդների գազամատակարարումը կապահովվի Աբովյանի …
կարդալ ավելին– Տիկին Սարգսյան, Դուք պարբերաբար հանդես եք գալիս հաշվետվությամբ, եւ ներկայացնում եք, թե ամսական կտրվածքով ինչ դժգոհություններ եք ստացել այս կամ այն ֆինանսական կազմակերպության գործունեության վերաբերյալ: Ու թեեւ օրենքը Ձեզ նման հնարավորություն տալիս է, սակայն չեք հրապարակում օրինախախտ կազմակերպությունների անունները: Հասկանալի է, որ այս դեպքում վտանգվում է տվյալ կազմակերպության հեղինակությունը, սակայն չե՞ք կարծում, որ սա …
կարդալ ավելինՈսկու համաշխարհային գները նոր ռեկորդ են սահմանել: Տրոյական ունցիան արժե մոտ 1275 դոլար: Վերլուծաբանները զարմացած են եւ չեն կարողանում բացատրել, թե ինչով է պայմանավորված գների նման կտրուկ աճը: Շուկայում գլոբալ տնտեսության իրավիճակի մասին որեւէ մտահոգիչ նորություն չի ստացվել: Միակ նշանակալի նորությունը թերեւս այն է, որ դոլարի փոխարժեքը նվազել է: Բորսայական հարթակներում որեւէ էական փոփոխություն չի …
կարդալ ավելին