Դադարեցնում են

16/09/2010

Սեպտեմբերի 15-ից մինչեւ 17-ն ամբողջությամբ կդադարեցվի Վրաստան եւ Հայաստան բնական գազի մատակարարումը` Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա «Գազպրոմ տրանսգազ Ստավրոպոլ» ՍՊԸ-ի կողմից պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ: Այս մասին «ՀայՌուսգազարդ» եւ Վրաստանի գազափոխադրման ընկերություններին տեղեկացրել են «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ից: «ՀայՌուսգազարդի» փոխանցմամբ, սակայն, գազի ժամանակավոր դադարեցումը սպառման շուկայում որեւէ փոփոխության չի հանգեցնի, եւ բաժանորդների գազամատակարարումը կապահովվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանից: