Միայն մեյմունություն

25/09/2010

Վերլուծելով անկախությունից ի վեր Հայաստանի ունեցած ձեռքբերումները տնտեսական զարգացման առումով, ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ներկայումս Հայ-ռուսական սլավոնական համալսարանի պրոռեկտոր Էդվարդ Սանդոյանը մեր թղթակցին ասել է, որ անցած 19 տարիներին, ըստ էության, միայն մեյմունությամբ ենք զբաղվել. «19 տարի ձախողվել ենք ու պարտվել ենք պատմությանը, մենք դեռ շանսեր ունենք լավ երկրում ապրելու, բայց հիմա հայտնվել ենք մի դժվարագույն վիճակում, որից եթե դուրս չգանք, արդեն համակարգային մուտացիայի ենք ենթարկվում, որը կլինի այլեւս անշտկելի»: