Թանկացնում է

30/09/2010

Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրենի պաշտոնակատար Մանասե Եփրեմյանը երեկ հայտարարել է, որ առաջիկայում պատրաստվում է բարձրացնել հավի ձվի գինը: Ըստ նրա, այսօր թռչնաֆաբրիկայից ձվի բացթողնման միջին գինը կազմում է 36 դրամ, ինչը թեեւ ծածկում է արտադրական ծախսերը, սակայն հնարավորություն չի տալիս ծածկել բոլոր ծախսերը: Նրա խոսքով՝ ծախսերի ծածկման սահմանագիծը մեկ ձվի համար 42 դրամ է: Ձվի գնի վերանայումը Եփրեմյանը պայմանավորել է այն հանգամանքով, որ շուկայում կերի գները բարձրացել են շուրջ հիսուն տոկոսով: Իսկ թե երբ կվերանայվեն գները, նա դժվարացել է կոնկրետ ժամկետ նշել` պարզաբանելով, որ գների բարձրացման չափը պետք է որոշի կոլեկտիվը: Ըստ նրա, այսօր ֆաբրիկայում քննարկվելու է գների բարձրացման հարցը: