Տնտեսություն

«Այս մոդելով զարգացած երկիր չենք դառնա», – ասում է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը

19.08.2010

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում պաշտոնապես 6,7 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, շինարարության, արտահանման ու ներմուծման, ինչպես նաեւ ծառայությունների ոլորտում նախորդ ամիսների աճի տեմպերը պահպանվել են: Սակայն գյուղատնտեսության ոլորտը բավականին մեծ անկում է ունեցել` 13,1 տոկոս: Նշենք նաեւ, որ ամսական կտրվածքով արձանագրվել է տնտեսական աճի տեմպի դանդաղում մոտ 2 տոկոսով: …

կարդալ ավելին

Հերթական սհաթին ընդառաջ

19.08.2010

Մեկ-երկու օրից պաշտոնական վիճակագրությունը մեզ «կուրախացնի» իր հերթական ցուցանիշներով։ Հիշեցնենք, որ այս տարվա առաջին կիսամյակում վիճակագրությունն արձանագրել էր համախառն ներքին արդյունքի 6.7% աճ՝ գլուխ գովելու լավ առիթ տալով իշխանություններին եւ իշխանամետ գործիչներին։ Մերոնք արձանագրված ցուցանիշը բացատրում են «կառավարության հակաճգնաժամային միջոցառումներով», երբեմն-երբեմն էլ մեծահոգաբար ավելացնելով, որ համաշխարհային տնտեսության աշխուժացումը նույնպես իր լուման ունեցել է կանխատեսվածից բարձր …

կարդալ ավելին

«Նաիրիտը» խոստանում է այսօր մարել պարտքերը

19.08.2010

Արդեն տեւական ժամանակ է, ինչ «Նաիրիտ» քիմիական գործարանը մատնվել է պարապուրդի: Այս տարվա փետրվար ամսից գործարանը ոչ մի կիլոգրամ արտադրանք չի տվել, իսկ նախկինից մնացած կաուչուկը վաճառվել է վաղուց: Այս թեմային մեր թերթը բազմիցս անդրադարձել է: «Նաիրիտից» սակայն մեզ տեղեկացրել էին, որ, չնայած գործարանում առաջացած խնդիրներին, բոլոր աշխատակիցների աշխատավարձերը վճարվում են ժամանակին: Բայց պարզվում է, …

կարդալ ավելին

Աճ էլ կա, աճ էլ

22.07.2010

Եվ այսպես, տարին կես արեցինք 6.7% տնտեսական աճով։ Պաշտոնական տվյալներով: Իհարկե՝ հունվար-մայիսին արձանագրված 8.8% աճի համեմատ տեմպը մի քիչ ընկել է, սակայն նախորդ տարվա խայտառակ երկնիշ անկման ֆոնին 6.7% աճն էլ վատ չի դիտվում։ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած օպերատիվ տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի համախառն ներքին արդյունքը աճել է 6.7%-ով՝ նախորդ տարվա նույն …

կարդալ ավելին

Հանքերի գործով

22.07.2010

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Հարավային Կովկասի ավագ տնտեսագետ Պեդրո Ռոդրիգեսի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել Հայաստանի ընդերքի մասին օրենսգրքի կատարելագործման հարցերին: Մասնավորապես, քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտում առաջարկվող հարկման ռեժիմի մանրամասներ: Ընդգծելով հարցի կարեւորությունը` վարչապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության …

կարդալ ավելին

Հուրհրատող բարեփոխում

22.07.2010

Հիմա տնտեսական ամենահետաքրքիր թեման սպառողական գները չեն: Գյուղմթերքների աննախադեպ բարձր գների հետ արդեն համակերպվել ենք: Համակերպվել ենք նաեւ այդ առիթով տրվող պաշտոնական «ամբաղ-զամբաղ» բացատրությունների հետ: Ուստի ամենահետաքրքիր թեման կենսաթոշակն է: Խորհրդարանն արդեն առաջին ընթերցմամբ վավերացրել է կենսաթոշակների ու նպաստների ոլորտում կառավարության ներկայացրած բարեփոխումների օրենքի նախագիծը: Այս թեմայի մասին անգամ որոշ կուսակցություններ են հայտարարություններ արել: Ընդդիմությունն …

կարդալ ավելին

«Հայաստանն ինտելեկտուալ տուրիզմի երկիր է»

22.07.2010

– Այս տարի կարծես զբոսաշրջիկներ այդքան էլ շատ չեն գալիս Հայաստան: Ինչո՞վ է դա պայմանավորված: – Միգուցե այս տարի զբոսաշրջիկների թվաքանակը պակասել է 2007 թվականի համեմատ, որը, այլ կերպ ասած` տուրիստական «բում» էր, սակայն, այնուհանդերձ, չի կարելի ասել, որ զբոսաշրջիկներ քիչ են գալիս Հայաստան: Նախարարության պաշտոնական տվյալների համաձայն` նկատվում է զբոսաշրջիկների եւ այցելուների թվաքանակի աճ` …

կարդալ ավելին

Տարանցիկ ճանապա՞րհ

22.07.2010

«Եթե նախորդ տարի ՀՀ մաքսակետերում կազմվել է մաքսային կանոնների խախտման 43 արձանագրություն, ապա միայն այս տարվա 6 ամիսների ընթացքում մեզ արդեն հաջողվել է կանխել իրավախախտման 104 դեպք»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանը` դա բացատրելով նրանով, որ ապրանքը մաքսային մարմինների հսկողության ներքո է լինում անգամ մինչեւ մաքսազերծման …

կարդալ ավելին

«Կաուչուկա-չինական» եղբայրություն

18.07.2010

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նախատեսում է սեպտեմբերին` «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպվող հայկական մշակույթի օրերին այցելել Չինաստան: Այդ մասին նա հայտնել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Չանչունի հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ: Վարչապետը կարեւորել է Հայաստանի մասնակցությունը «Շանհայ էքսպո-2010»-ին եւ քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության բացումը: Տիգրան Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել …

կարդալ ավելին

Կանխատեսումները խամրել են

18.07.2010

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) հրապարակել է երկրի տնտեսության վերաբերյալ կանխատեսումը: Ըստ Associated Press-ի` ԴՊՀ ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ եվրոպական ճգնաժամը կարող է բացասաբար անդրադառնալ ԱՄՆ-ի ինչպես տնտեսության աճի, այնպես էլ քաղաքացիների աշխատանքի տեղավորման հեռանկարների վրա: ԴՊՀ-ն 2010թ. ակնկալում է ամերիկյան տնտեսության աճ` ՀՆԱ-ի 3-3,5%-ի սահմաններում: Այս ցուցանիշը ցածր է ընթացիկ տարվա ապրիլին հրապարակված ցուցանիշից, …

կարդալ ավելին

Նույնիսկ ժպիտը՝ «MADE IN CHINA»

18.07.2010

Երեկ պաշտոնական լրահոսում, ի թիվս այլ լուրերի, տեղ էին գտել առաջին հայացքից միմյանց հետ ուղղակիորեն կապ չունեցող երկու տեղեկություններ։ Առաջինն այն մասին էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Չանչունին եւ ողջունելով դիվանագետին` գոհունակություն է հայտնել հայ-չինական հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ։ Իսկ երկրորդ լուրը վերաբերում էր փոխարժեքին. «ՆԱՍԴԱՔ …

կարդալ ավելին

Հաստատեցին

18.07.2010

Նախօրեին Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել երկրում առաջին ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ ռուս-թուրքական միջկառավարական համաձայնագիրը, որը ստորագրվել էր մայիսի 12-ին` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Անկարա կատարած այցի ընթացքում: Համաձայնագիրը նախատեսում է Թուրքիայի հարավում գտնվող Մերսին քաղաքի մոտակայքում մինչեւ 2020 թվականը կառուցել 4 էներգաբլոկ: Ծրագրի արժեքը կազմում է 18-20 միլիարդ դոլար: Ծրագրի համաձայն, ատոմակայանի կառուցումն ու …

կարդալ ավելին

Հայկական հանգստի առանձնահատկությունները

15.07.2010

Մի քանի օր առաջ ինտերնետային լրահոսում բավականին ուշագրավ մի տեղեկություն հայտնվեց, որն արագ տարածվեց հայկական կայքերում։ Պարզվում է՝ ռուսաստանցի զբոսաշրջիկները առանձնահատուկ սիրով են լցվել Հայաստանի նկատմամբ, եւ մեր երկիր այցելող ՌԴ քաղաքացիների թիվն այս տարի աճել է գրեթե 4 անգամ՝ ետեւում թողնելով Բրազիլիային, Բուլղարիային եւ զբոսաշրջիկներին գրավող մյուս երկրներին։ Լուրն, անշուշտ, ուրախալի է. ի վերջո, …

կարդալ ավելին

Մեր չորս թշնամիները

15.07.2010

Հայաստանի Հանրապետությունը Խորհրդային Հայաստանի իրավահաջորդն է: Բայց տեղ-տեղ: ՀՀ-ին, որպես կանոն, հաջողվում է խուսափել ՀԽՍՀ-ի պարտավորություններից: Օրինակ` «Օրինաց երկրի» փայփայած ավանդների փոխհատուցումը: Փոխարենը՝ մեր երկիրը ժառանգեց խորհրդային համարյա բոլոր արատները: Խորհրդային գյուղատնտեսության ամենադիպուկ նկարագիրը տրված էր հետեւյալ արտահայտությամբ` «Խորհրդային գյուղատնտեսությունը չորս թշնամի ունի` տարվա չորս եղանակները»: Եթե նկատել եք, այս ասացվածքը մենք մեկին մեկ կարող …

կարդալ ավելին

Ինչպես «նվազեցնել» գործազրկությունը

08.07.2010

Գործազրկությունը նվազել է։ Ահա այսպիսի վերնագրեր հայտնվեցին լրահոսում մեկ-երկու օր առաջ։ ՀՀ Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն էր այդ մասին ավետել լրագրողներին։ «Այս տարվա ընթացքում գրանցվել է գործազրկության մակարդակի նվազում: Այսօր պաշտոնական տվյալները վկայակոչելով, նման հայտարարությամբ հանդես եկավ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: Ըստ նրա, այս տարվա հունվարին գործազրկության մակարդակը կազմել է 7.3 տոկոս, իսկ այսօր այն …

կարդալ ավելին

Սիգարն ու միլիոնատերերը

08.07.2010

Այս տարվա սկզբից վաճառված կուբայական սիգարների թիվը 4,3%-ով մեծացել է, մինչդեռ 2009թ. գրանցվել էր վաճառքների 7,7% նվազում: Այս մասին «Financial Times»-ին ասել է «Habanos» ընկերության վաճառքների գծով փոխտնօրեն Մանուել Գարսիան: Ընկերությունում պահանջարկի մեծացումը կապում են աշխարհում միլիոնատերերի թվի աճի հետ, որոնց թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է 17%-ով: Նշենք, որ այսօր սիգարներն ամենալայն սպառումն ունեն …

կարդալ ավելին

Մենք ու մեր արդյունաբերությունը

05.07.2010

Երբ հրապարակվեցին այս տարվա առաջին հինգ ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները, շատերը էյֆորիայի մեջ ընկան ու սկսեցին մեկը մյուսի հետեւից հիացմունք արտահայտել պլպլան թվերի վերաբերյալ։ Եվ չնայած մասնագետներն իրենք էլ խոստովանում են, որ այդ ցուցանիշները բնակչությանն ամենեւին էլ հետաքրքիր չեն, հեռուստատեսային բոլոր լրատվական ծրագրերը մի քանի օր շարունակ գովերգում էին 8.8% ՀՆԱ աճի ցուցանիշն ու փորձում համոզել, …

կարդալ ավելին

«Ինչո՞ւ եք գործարան կառուցում, եթե ջուր չկա»

05.07.2010

Դեռեւս անցյալ տարվանից պարբերաբար մեր թերթի խմբագրություն են զանգահարում «Սեմուր ընդ կո» գործարանի աշխատակիցները, ինչպես նաեւ՝ նույն ընկերության տնօրեն Ռաֆիկ Վիրաբյանը: Բանն այն է, որ Երեւան-Եղվարդ մայրուղում գտնվող «Սեմուր ընդ կո» գործարանում ընկերության ղեկավարները տարիներ շարունակ չեն կարողանում ջրամատակարարման խնդիրը լուծել: Հետեւաբար՝ անկանոն ջրամատակարարման պատճառով խաթարվում է գործարանի բնականոն աշխատանքը, իսկ ընկերության սեփականատերերն էլ էական …

կարդալ ավելին

«Լայնահեն աճի» եւ մնացած բաների մասին

05.07.2010

Խնդիրը ոչ թե այն է, որ տնտեսագետները չեն կարողանում կանխատեսումներ անել, այլ այն, որ քաղաքական գործիչները պահանջում են չափից դուրս լավատեսական կանխատեսումներ։ Ռուդոլֆ Պեններ Լրագրողները երբեմն հաշվի չեն առնում այս իրողությունը եւ հարցեր են ուղղում, օրինակ, ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանին։ Վերջինս, ի տարբերություն իշխանական շատ տնտեսագետների, չափից դուրս լավատեսական մտքեր չի արտահայտում, բայց ի …

կարդալ ավելին

«Մեր շահույթը Տիգրան սարգսյանը կերավ…»,- ասում են միջին գործարարները` նկատի ունենալով անցած տարվա դրամի արժեզրկումը

05.07.2010

Եթե հավատալու լինենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած, կամ ինչպես հաճախ ասվում է` նկարած թվերին, ապա պետք է որ Հայաստանը գտնվի տնտեսական վերելքի փուլում: Ըստ Վիճծառայության, այս տարվա առաջին 5 ամիսներին 8,8 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել: Սա բավականին բարձր ցուցանիշ է, որի ազդեցությունն առաջին հերթին պետք է զգան բիզնեսի ներկայացուցիչները` ներկրողներն ու արտահանողները: Զրուցելով նրանցից …

կարդալ ավելին