Սիգարն ու միլիոնատերերը

08/07/2010

Այս տարվա սկզբից վաճառված կուբայական սիգարների թիվը 4,3%-ով մեծացել է, մինչդեռ 2009թ. գրանցվել էր վաճառքների 7,7% նվազում: Այս մասին «Financial Times»-ին ասել է «Habanos» ընկերության վաճառքների գծով փոխտնօրեն Մանուել Գարսիան:

Ընկերությունում պահանջարկի մեծացումը կապում են աշխարհում միլիոնատերերի թվի աճի հետ, որոնց թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է 17%-ով: Նշենք, որ այսօր սիգարներն ամենալայն սպառումն ունեն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, հատկապես Չինաստանում, որտեղ արագ տեմպերով աճում է մեծահարուստների թիվը։