«Մենք կարող ենք աջակցել` դարձնելու հայաստանյան տնտեսությունն ավելի մրցակցային, ավելի ազատ»,- «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավար Ռոլֆ Բյոնկեն: «Պարզ է, որ այն տնտեսությունը, որն ունի մրցակցային համակարգ, զարգանում է ավելի արագ ու լավ, քան այն, որը կենտրոնացած է մի քանիսի ձեռքերում»,- նշել է նա: 2009թ. հոկտեմբերին ՀԲ-ի կառավարիչ-տնօրեն Նգոզի …
կարդալ ավելինՄի քանի ամիս առաջ մեկնարկած «Մատչելի բնակարան` երիտասարդ ընտանիքներին» ծրագիրն, ըստ ամենայնի, իրեն չի արդարացնում։ Այս տարվա հունվարի 29-ին հաստատված ծրագրի շրջանակներում այս պահի դրությամբ բնակարան է ձեռք բերել ընդամենը 20 երիտասարդ ընտանիք, եւս 60 հայտ գտնվում է բանկերի կողմից քննարկման փուլում։ Իր շուրջը բարձրացրած մեծ աղմուկի համեմատ՝ սա բավականին փոքր թիվ է։ Հայտատուների քանակը, …
կարդալ ավելինՈւղիղ մեկ տարի առաջ, «Նաիրիտ» քիմիական գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով զոհվեցին գործարանի 4 աշխատակիցներ, ծանր վնասվածքներ ստացավ ավելի քան 8 մարդ: Զոհերի ու նաեւ տուժածների առողջական վիճակի համար գործարանի ղեկավարությունը պատասխանատվության չենթարկվեց: Մասնագետների կողմից բազմիցս հնչեցին մեղադրանքներ այն մասին, որ վթարը տեղի ունեցավ գործարանի տնօրինության մեղքով, քանի որ խնդիրը սարքավորումների տեխնիկական …
կարդալ ավելինԳաղտնիք չէ, որ ընթերցողներին շատ են գրավում այն լուրերը, որոնք սկսվում են հետեւյալ կերպ. «ինչպես հաղորդում են գ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները»։ Հետո շարունակվում են «խիստ կոնֆիդենցիալ» զրույցի մասին մանրամասներ հաղորդելով։ Ընթերցողների մեծ մասն, իհարկե, նման լուրերին մեծ տեղ չի տալիս։ Բայց «նստվածքը», ամեն դեպքում, մնում է։ Կարդացողն, իհարկե, հասկանում է՝ «խիստ կոնֆիդենցիալ» հանդիպումը հենց …
կարդալ ավելինԵվ այսպես, ԿԲ խորհուրդը երեկ որոշեց հերթական անգամ բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այս անգամ բարձրացումը 0.25 տոկոսային կետով էր, ինչի արդյունքում վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվեց 7.25%։ Այլ կերպ ասած՝ Կենտրոնական բանկը երեկ հերթական անգամ թանկացրեց դրամական միջոցները։ Ընթերցողներին հիշեցնենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը այն տոկոսադրույքն է, որով Կենտրոնական բանկը վերաֆինանսավորում է բանկերին։ Կարելի է ասել, դա ուղեցույց է …
կարդալ ավելինՍկսած 2008-ի վերջից, Հայաստանը միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավեց մոտ 1,5 միլիարդ դոլարի չափով վարկային ռեսուրսներ: Դրանց մի մասն ուղղվեց բյուջեի դեֆիցիտի ծածկմանը, մի մասը` շինարարության ոլորտ, մի մասն էլ, ըստ պաշտոնական հաղորդագրությունների` ցածր տոկոսադրույքով տրամադրվեց փոքր եւ միջին բիզնեսին: Համենայն դեպս այդպես բազմիցս հայտարարել են թե վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ թե Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: …
կարդալ ավելինԲոլորն էլ գիտեն, որ մեզանում տնտեսական աճ կոչվածը ինքնանպատակ ցուցանիշ է։ Այսինքն՝ թվերն աճում են, բայց եկամուտների խիստ բեւեռացվածության պատճառով դրա բարենպաստ ազդեցությունն իր վրա զգում է առավել ապահովված խավը։ Այդուհանդերձ, երբ ընթացիկ տարվա առաջին ամիսներին տնտեսական ցուցանիշները սկսեցին բարելավվել, աղոտ հույսեր ծագեցին, որ տնտեսությունը աշխուժության նշաններ ցույց կտա։ Առանձին ցուցանիշների դիտարկումը լավատեսություն ներշնչում էր. …
կարդալ ավելինՀՀ առեւտրային բանկերից ու վարկային կազմակերպություններից նախորդ տարի վերցրած վարկերի բարձր տոկոսադրույքները, բառիս բուն իմաստով, դարձան տասնյակ գյուղացիների դժբախտության պատճառ: «Ոտքի կանգնելու» փոխարեն, նրանցից շատերը կորցրեցին իրենց միակ ունեցվածքը` տունն ու հողը: Ոմանք շուկայականից տասնապատիկ ցածր գնով վաճառեցին այն, իսկ ոմանց բնակարանն էլ բռնագանձվեց դատական կարգով` բանկերի ու վարկային կազմակերպությունների օգտին: Դատական ակտերի հարկադիր կատարումն …
կարդալ ավելինԻնչո՞վ է միշտ ամենից շատ պարծեցել եւ շարունակում պարծենալ մեր կառավարությունը։ ՀՀ «կայացած, զարգացած» բանկային համակարգով։ Այս մասին միշտ են խոսում, ու ավելի հաճախ սկսեցին խոսել ճգնաժամի սկզբում։ Երեւի բոլորն են հիշում, որ մեր բանկային համակարգը իր թերության՝ համաշխարհային ֆինանսական համակարգին ցածր ինտեգրվածության շնորհիվ, պիտի դառնար փրկության կղզյակ։ Ինչպես ջրհեղեղի ժամանակ բոլորը ձգտում են մի …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով՝ «Նաիրիտ» գործարանի պարտքը ԱՊՀ Միջպետական բանկին արդեն հասել է 300 մլն դոլարի: 2006թ., երբ «Ռայնովիլ» ընկերությունը գնեց «Նաիրիտը», 70 մլն դոլար վարկ վերցրեց Միջպետական բանկից: 40 մլն դոլարը վճարեց գործարանը գնելու համար, իսկ մնացած 30 մլն դոլարի ճակատագիրն այդպես էլ անհայտ մնաց: Սակայն այդ 70 մլն դոլարի դիմաց «Նաիրիտը» գրավադրվել էր այդ բանկում: …
կարդալ ավելինՀայաստանի նորագույն պատմությունն ինչ-որ իմաստով պետական կառավարման մարմինների դեմ պայքարի պատմություն է: Ավելի ճիշտ, պետական կառավարման մարմինների կրճատման ծրագրերի պատմություն: 90-ականների սկզբից ամենաարդիական թեման կառավարման մարմինները բեռնաթափելն է: Ավելորդ ու անարդյունավետ հաստիքներից բեռնաթափելը: 4-5 տարին մեկ հարազատ իշխանությունները բարձրացնում են այս խնդիրը: Բարձրացնում ու հայտարարում են, որ այսուհետ մեզ ավելի էժան են ղեկավարելու: Այսինքն՝ կրճատելու …
կարդալ ավելինԵվրոյի գոտում իրավիճակը օր օրի լրջանում է, իսկ տնտեսագետների կանխատեսումները դառնում են ավելի ու ավելի հոռետեսական։ Շատերն առաջարկում են Հունաստանին ընդհանրապես դուրս բերել եվրոյի գոտուց, իսկ հետո սնանկ հայտարարել։ Եվրոպական պաշտոնյաները այժմ ավելի հաճախ են խոսում «խորտակվող» երկրները փրկելու ծրագրի ձախողման մասին։ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանը չի բացառում անգամ, որ աշխարհի մի …
կարդալ ավելին– Պրն Ալավերդյան, չնայած մամուլում արդեն հրապարակվել են այս տարվա առաջին 4 ամիսների հարկային մուտքերի ցուցանիշները, այդուհանդերձ, չէի՞ք ամփոփի ընդհանուր պատկերը։ – Առաջին 4 ամիսների տվյալներով (ինչպես եռամսյակի դեպքում)՝ ՊԵԿ-ի կողմից հավաքագրվող փաստացի մուտքերը գերազանցեցին նախատեսված ցուցանիշները։ Մասնավորապես` եկամուտների մասով հարկային-մաքսային մարմիններին հաջողվեց անցած տարվա 4 ամիսների համեմատ 37.5 միլիարդ դրամով ավելի շատ գումար հավաքել, …
կարդալ ավելինՎերջին 3-4 օրերի ընթացքում Հայաստանի բոլոր հեռուստաալիքները երկարաշունչ ռեպորտաժներ էին ներկայացնում Շանհայից՝ «Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսից։ Մենք մինչ այդ ենթադրում էինք, որ համաշխարհային ցուցահանդես ասվածը ենթադրում է մի միջոցառում, որի շրջանակներում Հայաստանն իր ունեցած-չունեցածը ներկայացնում է արտաքին աշխարհին, արտաքին աշխարհն էլ իր ունեցած-չունեցածը ներկայացնում է Հայաստանի ժողովրդին։ Ներկայացնել ասվածն էլ հիմնականում տեղի է ունենում հեռուստատեսության միջոցով։ …
կարդալ ավելինՅուրաքանչյուր եռամսյակ հրապարակվող խոշոր հարկատուների ցանկին երեւի ամենաշատը սպասում են լրագրողները։ Որոշակի տվյալներ համեմատելով՝ այնտեղ միշտ կարելի է գտնել Հարկայինին ու կառավարությանը քննադատելու հիմքեր։ Ցանկում, որպես կանոն, միշտ արտացոլվում է մեր հարկահավաքության ամենախոցելի կետը՝ հարկերը ծանրանում են հիմնականում փոքր ու միջին բիզնեսի ուսերին։ Ինչ ենք փորձում անել մե՞նք՝ լրագրողներս։ Նախ՝ վերցնում ենք ընդհանուր հարկային մուտքերի …
կարդալ ավելինՉինաստանի նախագահ Հու Ձինթաոյի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 29-ին մեկնելու է Չինաստան` մասնակցելու «Շանհայ-Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը: Նախագահի մամլո գրասենյակի տեղեկացմամբ, այցի ընթացքում Ս. Սարգսյանն առանձնազրույց է ունենալու Ձինթաոյի հետ: Ս. Սարգսյանը Շանսի նահանգի Դաթուն քաղաքում ներկա է գտնվելու հայ-չինական տնտեսական համագործակցության ամենախոշոր նախագծերից մեկի` քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության բացման …
կարդալ ավելինԵթե հավատալու լինենք պաշտոնական վիճակագրությանը, ապա, Հայաստանի տնտեսությունը սկսել է ոտքի կանգնել, թեեւ քաղաքացիներից ոչ մեկը դա սեփական մաշկի վրա չի զգում: Ըստ Հայաստանի ազգային վիճագրական ծառայության, այս տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է 5,5 տոկոս տնտեսական աճ: Նույն աղբյուրի համաձայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բացի շինարարությունից, տնտեսության բոլոր ճյուղերում աճ է արձանագրվել: Արդյունաբերությունն աճել …
կարդալ ավելինՀՀ ԱԺ-ն երեկ երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Ապրանքային նշանների մասին» եւ «Աշխարհագրային նշումների» մասին կառավարության ներկայացրած օրինագծերը: Հիշեցնենք, որ անցած քառօրյաներում այս օրինագծերը բավական ակտիվորեն քննարկվել էին, քանի որ կարծիք կար, որ դրանք ներկայացվել են հիմնականում «Ջերմուկ» ապրանքանիշը պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» ընկերության մենաշնորհը դարձնելու համար: Առաջին ընթերցմամբ երեկ ընդունվել է նաեւ պատգամավոր …
կարդալ ավելինՊետեկամուտների կոմիտեն հրապարակել է առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը, ըստ որի, առաջին եռյակը կազմում են «ՀայՌուսգազարդը»` 5.24 մլրդ դրամ, «Ալեքս Գրիգը»` 4.48 մլրդ դրամ եւ «ԱրմենՏելը»` 3.46 մլրդ դրամ: Չորրորդ հորիզոնականում «Ֆլեշ» ընկերությունն է (2.73 մլրդ): 2010թ. առաջին երեք ամիսներին Հայաստանի 1000 խոշոր հարկատուները միասին վերցրած 31%-ով ավելի շատ հարկ են մուծել, քան 2009թ. նույն …
կարդալ ավելինՎարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Գիտությունների ազգային ակադեմիայում ունեցած ելույթը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց։ Անկախ ձեւակերպումներից (օրինակ՝ ծաղրանքի առարկա դարձող գիտնականների մասին)՝ բոլորն ընդունեցին, որ արծարծվող խնդիրը իրոք կա եւ լուրջ է։ Դա բիզնեսի եւ գիտության կապի իսպառ բացակայությունն է։ Եթե խնդրի առկայության հարցում բոլորը միակարծիք են, ապա պատճառների (կամ՝ մեղավորների) հարցում կարծիքները խիստ հակասական են։ Վարչապետն, …
կարդալ ավելին