Տնտեսություն

ՀԲ-ի հորդորը

27.04.2010

2011թ. Արեւելյան Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա տարածաշրջանի երկրներին սպասվում է դանդաղ տնտեսական ապաքինում համաշխարհային ճգնաժամից: Այս մասին ասված է Համաշխարհային բանկի ուղարկած հաղորդագրությունում: «Ֆինանսական սղության խնդիրներ ունեցող երկրների սոցիալական ծախսերը պետք է թիրախային լինեն` ուղղված խիստ կարիքավոր եւ խոցելի խմբերին»,- ասված է հաղորդագրության մեջ:

կարդալ ավելին

Ո՞րն է ամենավաճառվող մեքենան

27.04.2010

Ավտոմեքենաների համաշխարհային տեղեկատու «Jato Dynamics»-ի տվյալներով` Եվրոպայում 2010թ. մարտի եւ առաջին եռամսյակի ամենավաճառվող մեքենան «Ford Fiesta»-ն է: Միայն մարտ ամսին 68.630 «Ford Fiesta» է վաճառվել, ինչը 25.8%-ով ավելի է անցյալ տարվա նույն ամսվա ցուցանիշից եւ գրեթե 11.800 միավորով առաջ է իր ամենամոտ մրցակից «Volkswagen Golf»-ից: 2010թ. առաջին քառորդում վաճառվել է 140.496 «Ford Fiesta»: Ամենամոտ մրցակցի …

կարդալ ավելին

«Ford»-ը հետ է կանչելու

27.04.2010

«Ford Motor Co» ընկերությունը պատրաստվում է հետ կանչել 2010թ. արտադրության մի քանի մոդելների 33.256 մեքենաներ, քանի որ առջեւի նստատեղերի թեքման մեխանիզմն ուղեւորներին կարող է վնասվածքներ պատճառել վթարի դեպքում: Այդ մասին ընկերությունը տեղեկացրել է ԱՄՆ ճանապարհային երթեւեկության անվտանգության վարչությանը: «Ford»-ը նաեւ նշել է, որ առայժմ տեղեկություններ չունի մեխանիզմի անսարքության հետեւանքով պատճառված վնասվածքների մասին: Նշենք, որ այս …

կարդալ ավելին

«Տնտեսության խթանման» հայկական տարբերակ

24.04.2010

Ճգնաժամային տարում` 2009 թվականին ՀՀ կառավարությունը տարբեր աղբյուրներից շուրջ 3 միլիարդ դոլարի վարկեր վերցրեց։ Ասում են՝ ի շահ Հայաստանի տնտեսական բարօրության։ Մեր բարձրաստիճան պաշտոնյաները հավաստիացնում էին, որ պետական պարտքը թույլատրելի շրջանակներում է, եւ դրա սպասարկման հետ խնդիրներ չեն լինի։ Տնտեսագետները (հատկապես ոչ իշխանական) կառավարության այդ քաղաքականությունը խիստ քննադատության ենթարկեցին՝ նշելով, որ կասկածելի արդյունավետությամբ տեղաբաշխվող այդ …

կարդալ ավելին

Շինարարության «փուչիկին» փոխարինում են նոր «փուչիկներ»

22.04.2010

Կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է տնտեսական ցուցանիշներին, հատկապես՝ Հայաստանում։ 2008թ. վերջին, երբ ճգնաժամը սկսել էր ավերածություններ գործել աշխարհում, Հայաստանի պաշտոնյաները կանխատեսում էին, որ հաջորդ տարի կարձանագրվի 9% տնտեսական աճ։ Հետո սկսեցին կամաց-կամաց ավելի հոռետես դառնալ՝ կանխատեսվող աճը դարձավ 5%, հետո՝ զրոյական։ Իսկ ավելի ուշ՝ արդեն սկսեցին անկում կանխատեսել՝ սկզբում՝ 2%, …

կարդալ ավելին

«Նաիրիտում» պայթյունավտանգ իրավիճակ է,- վստահեցնում է գործարանի ավագ գիտաշխատողը

22.04.2010

Ինչպես հայտնի է, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը ունեցած մոտ 1 միլիարդ դրամ պարտքի պատճառով, «Նաիրիտ քիմիական գործարանը» ներկայումս պարապուրդի է մատնված: Խորհրդային տարիներին տարեկան մինչեւ 100 հազար տոննա արտադրանք թողարկող գործարանը վերջին տարիներին առավելագույնը 5 հազար տոննա կաուչուկ է արտադրում: Այդ պատճառով էլ գործարանը աշխատում է վնասով եւ չի կարողանում վճարել անգամ օգտագործած գազի եւ …

կարդալ ավելին

Չի վճարել

22.04.2010

«Վանաձորի քիմպրոմ գործարանը տիպիկ հայկական բնավորություն ունի: Դե ոնց որ հայերը, չէ՞, էս էլ ա սիրում պարտքի մեջ խրվել: Խասյաթ ա` միշտ պարտքի մեջ լինել: Էնպես որ, մի զարմացեք, որ քիմպրոմը 4-5 ամսվա աշխատավարձ չի տվել»,- Վանաձորի կենտրոնական հրապարակում ասացին Վանաձորի բնակիչները: Վերջիններս, անդրադառնալով Վանաձորի քիմիական գործարանի այսօրվա աշխատանքներին, նշեցին, որ նախկին գործարանից այսօր հետք …

կարդալ ավելին

Ինչո՞ւ են հայերը խուսափում հարկերից

20.04.2010

Հայաստանի անկախացումից ի վեր` ստվերային տնտեսության մասին շատ է խոսվում։ Խոսվելուց բացի՝ իշխանությունները մշտապես փորձում են ցույց տալ, որ ամեն ինչ արվում է ստվերը կրճատելու, տնտեսվարողներին հարկման դաշտ բերելու համար։ Հաճախակի են դարձել ռեպորտաժները, երբ բռնում են ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող մարդկանց. մեկը իրական շրջանառությունն է թաքցրել, մյուսը՝ կեղծ փաստաթղթերի միջոցով ուռճացրել է ծախսերն ու քիչ …

կարդալ ավելին

«Հայկական աշխարհի» մեղավորները

17.04.2010

Մենք՝ հայերս, բավականին ինքնատիպ ժողովուրդ ենք։ Աշխարհում քիչ երկրներ կգտնվեն, որտեղ եթե հասարակ կոշկակարին առաջարկեն նախարար աշխատել՝ առանց վարանելու կհամաձայնի։ Մեզանում մեծ մասը հենց այդպես էլ վարվում է, քանի որ Հայաստանում «նախարար» ասելով՝ միանգամից պատկերացնում են՝ ընդարձակ աշխատասենյակ, փափուկ բազկաթոռ, քարտուղարուհի, «պադավատ», անվճար այցեր աշխարհի տարբեր երկրներ ու ինչո՞ւ ոչ՝ մի քանի «մարշրուտնու գիծ» կամ …

կարդալ ավելին

Օրինաչափ է, բայց ոչ արդյունավետ

17.04.2010

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով բարձրացնելու` Կենտրոնական բանկի խորհրդի ապրիլի 13-ի որոշումը տվյալ դեպքում օրինաչափ է, սակայն սպասվող արդյունքը «մեծ լինել չի կարող»: «Շատ ցածր է լինելու սրա արդյունավետությունը: Ընդհանրապես տոկոսադրույքների քաղաքականության դերը մեր տնտեսության մեջ բավականին ցածր է»,- ասել է …

կարդալ ավելին

Պոպուլիզմի վերածնունդը

17.04.2010

Մեր փառապանծ Էկոնոմիկայի նախարարությունը (կամ՝ էկոնոմիկայի փառապանծ նախարարությունը) անկախության հռչակումից հետո այնքան հաճախ է փոխել իր անվանումը, որ արդեն դրանք բոլորը առանձին-առանձին չենք հիշում։ Սակայն մի բան տպավորվել է. կար մի պահ, երբ այն կոչվում էր Առեւտրի եւ արդյունաբերության նախարարություն։ Հետո՝ «արդյունաբերություն» բառը անհետացավ։ Երեւի այն պատճառով, որ չեղած բանի նախարարություն պահելը «սիրուն չէր»։ «Արդյունաբերության …

կարդալ ավելին

Անիրատեսական ու տնտեսության հետ կապ չունեցող

17.04.2010

Այսպիսին են նախարարությունների կողմից կառավարությանը ներկայացված` 2010-ի տնտեսական զարգացման վերաբերյալ ծրագրերը։ Նախարարների կողմից կառավարությանը ներկայացրած «2010 թվականի տնտեսական աճ եւ զարգացում ապահովող» ծրագրերն այնքան տեսական են, որ տպավորություն է ստեղծվում, թե գերատեսչությունների ղեկավարները, պարզապես, մտքեր են արտագրել ամերիկյան տնտեսագետների հեղինակած գրքերից: Դեռեւս նախորդ ամիս վարչապետ Տիգրան Սարգսյանը նախարարներին հանձնարարեց մշակել ու ներկայացնել ծրագրեր, որոնք իրենց …

կարդալ ավելին

Փորձել են պարզաբանել

17.04.2010

Մեր թերթի ապրիլի 1-ի համարում տպագրել էինք «Նաիրիտ» ԲԲԸ-ի նախկին աշխատակիցների բաց նամակը՝ ուղղված ՀՀ նախագահին: Հիշեցնենք, որ նամակում նրանք դժգոհություն էին հայտնում, որ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ն, որը ստեղծվել է «Նաիրիտ» ԲԲԸ-ի կողմից եւ հանդիսանում է մասնավոր սեփականություն, դատարան է ներկայացրել մտացածին եւ արհեստական գումարի պահանջներ` ընդդեմ «Նաիրիտ» ԲԲԸ-ի: Արդյունքում իրենք` որպես վերջինիս պարտատերեր, չեն …

կարդալ ավելին

Սպասումներ, սպասումներ, սպասումներ

13.04.2010

Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի հասարակության քննարկման հիմնական թեմաներից մեկը Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձն էր եւ այդ լուրերի վերաբերյալ՝ Սերժ Սարգսյանի մեկնաբանությունը։ «Իսկ պարոն Քոչարյանը երբ էր քաղաքականությունից հեռացել, որ հիմա էլ պետք է վերադառնա»,- Տավուշում լրագրողներին պատասխանել էր Սերժ Սարգսյանը։ Նույն ճեպազրույցի ընթացքում Ս. Սարգսյանը խոսել էր նաեւ պատերազմի վերսկսման հնարավորության, կառավարության աշխատանքի, վարչապետի հնարավոր …

կարդալ ավելին

Հետ ենք նույնիսկ Աֆրիկայից

10.04.2010

«Տնտեսության ստվերայնության առումով Հայաստանում իրավիճակը շատ հեռու է բարվոք լինելուց»,- երեկ հայտարարել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նորանշանակ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան: Ըստ նրա, հայաստանյան տնտեսության տխուր իրականությունն այն է, որ հարկերի հավաքագրման մակարդակը, համեմատ տնտեսության իրական ծավալների, ծայրահեղորեն ցածր է, նույնիսկ աֆրիկյան ենթասահարայի երկրների չափանիշներով: Նախօրեին վարչապետ Տիգրան Սարգսյանը նույնպես խոստովանել էր, որ …

կարդալ ավելին

Զբաղվելու է քաղաքականությա՞մբ

10.04.2010

Առաջիկա մեկուկես տարվա ընթացքում հարավաֆրիկյան «Standard Bank»-ը կարող է դառնալ «Տրոյկա դիալոգ» ընկերությունների խմբի բաժնետոմսերի առնվազն հսկիչ փաթեթի սեփականատերը: Այս մասին գրել է ռուսական ՌԲԿ daily թերթը` վկայակոչելով իր աղբյուրները: Ըստ աղբյուրի` «Standard Bank»-ի կողմից եւս 15%-ի ձեռքբերման դեպքում հարկավոր է ակնկալել ընկերության թոփ մենեջմենտի փոփոխություն, եւ չի բացառվում, որ Ռուբեն Վարդանյանի տեղը զբաղեցնի Ժակ …

կարդալ ավելին

Վատ մոռացված «լոլոների» մասին

10.04.2010

Կառավարության վերջին նիստի մասին պատմող հաղորդագրությունները հիշեցնում են լրագրության դաշտում ավագ գործընկերներիցս մեկի պատմած մի պատմություն: Ասում էր, որ իր ծանոթ լրագրողներից մեկը տասնյակ տարիներ լրագրությամբ զբաղվելուց հետո արդեն «գռդոն» էր անում. վերցնում էր մի քանի տարի առաջ իր իսկ տպած հոդվածները, փոքր-ինչ ձեւափոխում՝ հարմարեցնելով տվյալ ժամանակին, ու նորից տպագրում։ Նույն գործելաոճի օգնությանը դիմում է …

կարդալ ավելին

Պատասխան «ստորագրահավաք»

10.04.2010

Արդեն մի քանի օր է, ինչ «ՀայՌուսգազարդի» աշխատակիցներն՝ ինչ-որ թղթեր ձեռքներին` այցելում են մայրաքաղաքի բնակիչներին եւ տարբեր պատճառաբանություններով` ստիպում են ստորագրել դրանք: Մեզ դիմած քաղաքացիներից մեկը դժգոհեց, որ ընկերության աշխատակիցները խաբել են իրեն: Ըստ բնակչի, իրեն ասել են, թե պարզապես իրականացնում են հաշվառում, որպեսզի պարզեն, թե գազից օգտվող քանի բաժանորդ ունեն, ինքն էլ սուսուփուս ստորագրել …

կարդալ ավելին

Նոր գործեր

10.04.2010

Պետեկամուտների կոմիտեն բացահայտել է հերթական ապօրինությունը: Կալանավորվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած տնտեսվարող Արտակ Այվազյանը: Հարուցված քրգործի նախաքննությամբ պարզվել է, որ ԱՁ Աղավնի Չիլյանի լիազորված անձ Կարեն Այվազյանն առանց ապրանքների մատակարարման շուրջ 130 մլն դրամի կեղծ հաշիվ-ապրանքագրեր է տրամադրել «ԱԱԱ Թերմոպրոֆ» ընկերությանը, որն էլ դրանց հիման վրա իր հերթին է կեղծ հաշիվ-ապրանքագրեր տրամադրել «Էրեբունու շինվերանորոգում» …

կարդալ ավելին

Պարտքը վճարելու է պետության փողերո՞վ

10.04.2010

Վարկային միջոցները չփոշիացնելու եւ եղած ռեսուրսները ճիշտ օգտագործելու դեպքում Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություն համարվող «Նաիրիտ» քիմիական գործարանը, մասնագետների հաշվարկով, մեր տնտեսությանը կարող էր տալ տարեկան 6 միլիարդ դրամի օգուտ: Մինչդեռ պատկերն այսօր բոլորովին այլ է. գործարանը ոչ միայն մեր տնտեսությանը օգուտ չի տալիս, այլեւ թաղվել է պարտքերի մեջ ու հազիվ է գոյատեւում: Ակնհայտ է, որ …

կարդալ ավելին