ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը դարձել է «Բյուրեղ հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի սեփականատեր: Այս մասին երեկ հայտնել է Սարիբեկ Սուքիասյանի փաստաբան Լուսինե Սահակյանը` ներկայացնելով գործարանի բաժնետոմսերի գնման հետ կապված պատմությունը: Ըստ նրա` Ռոբերտ Հարությունյանը եւ Գոռ Դավթյանը հանդիսացել են «Բյուրեղ հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի 32.467 հատ (85,6%) բաժնետոմսերի սեփականատերերը: Ընկերությանն էր պատկանում Բջնի գյուղում մի …
կարդալ ավելինՄարտի 4-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս` ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկել Երեւան-Մոսկվա չվերթի օտարերկրյա երկու քաղաքացու: Նրանցից մեկի անձնական զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է պոլիէթիլենով փաթեթավորված 11.8 գրամ «Մետամֆետամին» տեսակի թմրամիջոց։ Բացի այդ, նույն երիտասարդը` կուլ տալու միջոցով, …
կարդալ ավելինՀատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ Քննչական վարչության քննիչի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Պարզվել է, որ 2009թ. հուլիսի 15-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ ՀՀԳՎ 8-րդ բաժնի աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանում կրկնակի զննման են ենթարկել Թեհրանից Երեւան ժամանած ՀՀ քաղաքացիներ Գեւորգյանին եւ …
կարդալ ավելինՏնտեսական եւ քաղաքական ազատության մակարդակի տեսանկյունից` ամերիկյան «Global Intengrity» կազմակերպությունը թարմացրել է տասնյակ երկրների ռեյտինգային ցուցակը: 70 երկրների շարքում Ադրբեջանը զբաղեցնում է 64-րդ տեղը: «Կարծում եմ, որ Ադրբեջանում քաղաքական, բյուջետային եւ կառավարող գերատեսչությունները պատկանում են գործադիր իշխանությանը, նախ եւ առաջ` նախագահի վարչակազմին, ինչն էլ կոռուպցիոն ռիսկի առաջացման հիմնական պատճառն է»,- ասել է կազմակերպության գործադիր տնօրեն …
կարդալ ավելինԱնցած շաբաթվա տնտեսական ամենակարեւոր իրադարձությունը հարկավ գազի սակագնի բարձրացումն է: Իրադարձություն, որն իր բացասական հետքը կթողնի ողջ տնտեսության վրա: Հնարավոր է նաեւ, որ սակագների վերանայման հերթական շղթան ձեւավորվի: Հասարակական կարծիքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդամենը դակող կառույց է: Այն ավելի շուտ քարոզչական աշխատանքներ է իրականացնում: Տարիներ շարունակ նույն պատկերն է: Գազի, ջրի, էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր …
կարդալ ավելինՀայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ սահմանել է էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների նոր սակագներ` անփոփոխ թողնելով սպառողներին մատակարարվող էլէներգիայի վերջնական սակագները: «Այս վերանայումը պայմանավորված էր գազի սակագների վերանայմամբ: Ճգրտվեցին էլէներգետիկական շուկայում գործող լիցենզավորված որոշ ընկերությունների սակագներ` պայմանավորված ինչպես գազի նոր սակագնով, այնպես էլ դոլար-դրամ փոխարժեքի տատանումներով, եւ արդյունքում սակագինը սպառողների համար մնաց անփոփոխ»,- ասել է …
կարդալ ավելինԵվ այսպես, մոտ չորսամյա ընդմիջումից հետո վերջապես բացվեց ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետը։ Արդեն երեկվանից մարդիկ սկսեցին խոսել, որ դա միգուցե որոշ չափով մեղմացնի գնաճը՝ քանի որ տրանսպորտային ծախսերը որոշ չափով կնվազեն։ Տրանսպորտային ծախսերին եւ դրանց հնարավոր նվազեցմանը դեռ կանդրադառնանք։ Մինչ այդ՝ նախ գնաճի մասին։ Մարդկանց շրջանում այս օրերին մի տեսակ խուճապ է հասունանում՝ կապված …
կարդալ ավելինՀամաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը երեկ հաստատել է Հայաստանին տրամադրվելիք 5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ՝ «Սոցիալական ապահովության վարչարարություն» ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման համար։ Ծրագրի հիմնական թիրախային խումբն աշխատանք փնտրողներն են՝ աշխատանքային կարիերային հետամուտ երիտասարդները, գյուղական շրջանների գործազուրկ բնակչությունը, ինչպես նաեւ՝ սոցիալապես անապահով ու խոցելի ընտանիքները, ներկա եւ ապագա թոշակառուները, հաշմանդամները։ Նույն օրը ՀԲ տնօրենների խորհուրդը հաստատել …
կարդալ ավելինՀայաստանի իշխանությունները, ինչպես հայտնի է, տնտեսական դաշտում իրենց բոլոր քայլերը համաձայնեցնում են միջազգային կառույցների՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի եւ այլ կազմակերպությունների հետ։ Իհարկե, ոչ թե այն պատճառով, որ գիտելիքների ու փորձի առումով սեփական արժանիքները ավելի ցածր են գնահատում, ասենք, ՀԲ փորձագետներից, այլ՝ որովհետեւ այս կառույցներից պարբերաբար փող են ստանում։ Սակայն հայտարարությունների մակարդակում ժամանակ առ …
կարդալ ավելինՀյուսիսային ավտոկայանում երեկ տեղի է ունեցել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ` թափուր երթուղիների համար: Մրցույթը շահող ընկերությունները պետք է սպասարկեն Երեւան-Գորիս-Երեւան, Գորիս-Երեւան-Գորիս, Կապան-Երեւան-Կապան, Երեւան-Մեղրի-Ագարակ, Ագարակ-Մեղրի-Երեւան եւ Երեւան-Քաջարան-Երեւան երթուղիները: Մասնակցության հայտ էին ներկայացրել «Ֆրանս-պարկ» ՓԲԸ-ն, «Լավ ընկեր» եւ «Մեղրաձոր» ՍՊԸ-ները: «Ֆրանս-պարկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Աննա Անտոնյանն «Ա1+»-ին ասել է, որ …
կարդալ ավելին«Դժբախտաբար չեն պատասխանում այն հարցերին, որ մենք բարձրացնում ենք»,- երեկ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով գազի գնի թանկացման վերաբերյալ «ՀայՌուսգազարդի» պարզաբանումներին ու հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) արձագանքին: Հ. Բագրատյանի հիմնական հարցադրումներից մեկն այն է, որ ներմուծվող գազի գինը «ՀայՌուսգազարդի» համար դրամով արտահայտված չի փոխվել, իսկ բնակիչներին «ՀայՌուսգազարդը» շարունակում է ներկրման գնից կրկնակի …
կարդալ ավելինՀարմարավետ բազկաթոռին թիկնած պաշտոնական տեղեկատվություն կարդալն առանձնահատուկ հաճույք է: «Կարելի է ասել, որ Հայաստանում ճգնաժամն անկում է ապրել, եւ աճ է արձանագրվում»,- առարկություն չընդունող տոնով օրերս հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Երեւի իրավունք ունի, բայց ափսոս չի ճշգրտել, թե կոնկրետ ինչն է աճ արձանագրում: Մեր չինովնիկներին սովորաբար պաշտոնական տնտեսական վիճակագրությունն է ոգեշնչում իրականությունից …
կարդալ ավելինԱբովյան 4 հասցեում գտնվող «Միլանո» խանութի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանը մի քանի օր առաջ բաց նամակով դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով հետամուտ լինել իր սեփականությունը հանդիսացող եւ «գերակա հանրային շահ» ճանաչված անշարժ գույքի օտարման ու համարժեք փոխհատուցման հետ կապված գործընթացին: Հ. Ղուկասյանը արդեն սպառել է ՀՀ բոլոր դատական ատյանները, պատրաստվում է դիմել նաեւ ՀՀ …
կարդալ ավելինՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը երեկ ասուլիս էր հրավիրել՝ լրագրողներին ծանոթացնելու Ջերմուկը շվեյցարական Վերբիեր դարձնելու կառավարության տեսլականին։ Նշենք, որ Վերբիերը զբոսաշրջային կայան է, որտեղ փետրվարի 8-11-ն այցելել են Ն. Երիցյանն ու նրա գլխավորած պատվիրակությունը (Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Նարեկ Սարգսյանը եւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության …
կարդալ ավելինՀՀ Ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակած նախնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն, 2009թ. հունվարին համախառն ներքին արդյունքը աճել է 2.4%-ով՝ նախորդ տարվա հունվարի համեմատ։ Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 6.5 տոկոսով, գյուղատնտեսության արտադրանքինը՝ 3.15։ Մանրածախ առեւտրաշրջանառության ծավալները փոփոխություն չեն կրել, իսկ ծառայությունների ոլորտում արձանագրվել է 2.2% անկում։ Շինարարության ոլորտում նվազումն ավելի մեծ է՝ 10.7%, սակայն անկման տեմպը …
կարդալ ավելինԻնչպես ասում է ժողովրդական իմաստնությունը՝ իսկական տղամարդը պետք է ծառ տնկի, տուն կառուցի եւ որդի ունենա։ Եթե ծառ տնկելու եւ որդի ունենալու հարցում հայ տղամարդու գործը համեմատաբար հեշտ է, ապա տուն կառուցելու դեպքում՝ ամեն ինչ շատ ավելի բարդ է եւ գնալով բարդանում է։ Իհարկե, տուն կառուցելը մեր օրերում կարելի է նույնացնել նաեւ տուն գնելու հետ։ …
կարդալ ավելինԵրեկ «ՀայՌուսգազարդի» վարչության նախագահ-գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը հանդիպել է «Հայկական Ժամանակ», «Առավոտ», «168 Ժամ», «Հայոց Աշխարհ» եւ «Գոլոս Արմենիի» թերթերի լրագրողներին եւ պատասխանել գազի գնի թանկացման վերաբերյալ հարցերին: «Առավոտ». – Ի՞նչ գործոններ են ընկած գազի թանկացման հիմքում: – Բնակչությանը մատակարարվող 1000 խմ գազի սակագինը առաջարկել ենք ավելացնել 41%-ով` գործող 96 հազար դրամի փոխարեն սահմանելով 136 …
կարդալ ավելին«Միլանո» խանութի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանը երեկ բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ մասնավորապես ասված է. «Սպառվել են օրենքի շրջանակներում իմ եւ իմ ընտանիքի սեփականության իրավունքը պաշտպանելու բոլոր միջոցները, դիմում եմ Ձեզ` ակնկալելով արդարություն: «Գերակա հանրային շահ» ճանաչված տարածքների ցանկում ընդգրկվել է նաեւ ինձ` սեփականության իրավունքով պատկանող` Աբովյան 4 հասցեում գտնվող անշարժ գույքը: …
կարդալ ավելին«Սինոպսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի հավաստմամբ` Հայաստանում ինտերնետի վատ որակի պատճառն այն է, որ ներկրվում է ցածրորակ ինտերնետ, եւ վատ են աշխատում պրովայդերները: Ըստ նրա` ինտերնետի ցածր որակը եւ անհուսալիությունը լրջորեն խոչընդոտում են օտարերկրյա ներդրումներին, եւ այս բնագավառում, ինչպես նկատեց նա` Հայաստանում խայտառակ վիճակ է: Նրա փոխանցմամբ` Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 30%-ը օտարերկրյա կապիտալով …
կարդալ ավելինՕրեր առաջ ամերիկյան «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պողոսյանի անվամբ տարածվել էր հաղորդագրություն, որտեղ ասված էր, որ ամերիկյան ընկերությունը ոտնահարում է իր հայաստանցի աշխատակիցների իրավունքները: Հաղորդագրության համաձայն` ընկերությունն արդեն 1 տարի է` չի վճարում ոչ միայն աշխատակիցների ու բանվորների աշխատավարձերը, այլեւ պետության հարկերը: «Չնայած հարկային ստուգումներ անցկացվել են կազմակերպությունում, այնուամենայնիվ, ոչ մի …
կարդալ ավելին