Արդեն մի քանի օր է` միջին մակարդակի բազմաթիվ պաշտոնյաներ` վարչապետի գլխավորությամբ, գովազդում են «Մատչելի բնակարան» երիտասարդներին ծրագիրը, որի մեկնարկի մասին հանդիսավորապես հայտարարվել է կառավարության անցած շաբաթվա նիստում: Կառավարության հերթական, շարքային այս ծրագիրն ընդամենը մի քանի օրվա մեջ այնպես ներկայացվեց, որ թվում էր` այսօրվանից ԶԱԳՍ-երի առաջ հերթեր են գոյանալու: Իրականում սա ընդամենը երիտասարդ ընտանիքներին հիպոթեքային ճանապարհով …
կարդալ ավելինԹեեւ Ռուսաստանի հետ 2009թ. արտաքին առեւտրաշրջանառության ծավալները շուրջ 15%-ով զիջում են նախորդ տարվա ցուցանիշին, ՌԴ տեսակարար կշիռը մեր արտաքին առեւտրի կառուցվածքում մեծացել է։ Ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ Սոցիալ-տնտեսական վիճակը 2009թ. հունվար-դեկտեմբերին» հրապարակման տվյալներով, ՀՀ-ՌԴ առեւտրաշրջանառությունը 2009թ. ընթացքում կազմել է 901.4 միլիոն դոլար՝ ՀՀ արտաքին առեւտրի կառուցվածքի 22.5%-ը։ Ընդ որում, հիմնական «տուժողը» մենք ենք. ՌԴ-ից ներմուծումը …
կարդալ ավելինԱրդեն մի քանի օր է, գրեթե բոլոր հեռուստաալիքները իրենց լրատվական եւ այլ թողարկումներում գովերգում են «Երիտասարդներին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը։ Քարոզարշավն, ըստ էության, իր նպատակին հասել է. մարդիկ սկսել են հետաքրքրվել, մտածելով, որ կառավարությունը ի վերջո որոշել է մի լավ բան անել։ Հանուն արդարության՝ նշենք, որ ծրագիրը թեեւ դարակազմիկ ինչ-որ բան չէ եւ քիչ …
կարդալ ավելինԱՄՆ տնտեսական աճի հեռանկարները «բավականին մռայլ են»: Նման կարծիք է հայտնել Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Նուրիել Ռուբինին, ով, դեռեւս երկու տարի առաջ, կանխատեսելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ նրա զարգացման ուղղությունները, դարձել է աշխարհի ամենահայտնի տնտեսագետներից մեկը: Ամերիկացի տնտեսագետը, շվեյցարական Դավոս քաղաքում կայացած 40-րդ Միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում անդրադառնալով ԱՄՆ տնտեսության արագ վերականգնման հնարավորություններին, նշել է, …
կարդալ ավելինՀՀ Ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 01.02.2010-07.02.2010 թթ. համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները` արտահայտված ՀՀ դրամով. ոսկի` գնման գին` 12160.61 (-329.62), բացթողնման գին` 13218.05 (-358.29), արծաթ` գնման գին` 186.45 (-16.16), բացթողնման գին` 202.66 (-17.57), …
կարդալ ավելինՏնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի երեկվա նիստում «ԱրմՖարմ», «Ֆարմ Գոհար», «Դեղաբազա Երեւան» եւ «Ալեքս Գրիգ» ընկերությունները տուգանվել են 500.000-ական դրամով` Հանձնաժողովի պահանջած տեղեկատվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու համար: Առաջին երեքը դեղորայքի շուկայում գործող ընկերություններ են, որոնց կողմից տեղեկատվության չտրամադրումը կամ ուշացնելը խոչընդոտել է դեղերի շուկայում հակամրցակցային համաձայնության կասկածանքով հարուցված վարույթի աշխատանքներին: Նրանց տրամադրած տեղեկատվությունն այժմ ուսումնասիրության …
կարդալ ավելինՄինչ Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտի պատասխանատուները ամեն հարմար առիթով պարծենում են մեր բանկային համակարգով, ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները վկայում են հակառակ պատկերի մասին։ Ամենակարեւոր տվյալն այն է, որ Հայաստանի տարածքում գործող 22 առեւտրային բանկերը՝ իրենց 391 մասնաճյուղերով հանդերձ, 2009 թվականին 3 անգամ ավելի քիչ շահույթ են ունեցել, քան նախորդ տարի։ ԿԲ-ի հրապարակած «ՀՀ տարածքում գործող …
կարդալ ավելինՀամաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած զեկույցի` 2010թ. մի շարք երկրներում արձանագրվելու է տնտեսության աճ: Այդ կանխատեսումներով` 2010թ. ընթացքում ՀՀ տնտեսության աճը կկազմի 3,9 տոկոս, մինչդեռ հոկտեմբերին, նույն կազմակերպության գնահատականներով, աճը կազմում էր միայն 3,1 տոկոս: Ըստ ԱՄՀ փորձագետների` ԱՄՆ տնտեսությունը կաճի 2,7 տոկոսով, իսկ նախկինում այդ գնահատականը եղել է 1,5 տոկոս: Չինաստանի տնտեսությունը կաճի մոտ …
կարդալ ավելին«Ամբողջ աշխարհում գազի գինը նվազում է արդեն 2 տարի շարունակ: Հայաստանը բացառիկ երկրներից է, որտեղ գազի գինը բարձրանալու է: Եթե գնագոյացման այն մեխանիզմը, որը ստեղծել են իշխանությունները, պարտադրում է բարձրացնել գազի գինը, գոնե հասարակությանը բացատրություն թող տան»,- երեկ հայտարարեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Հիշեցնենք, որ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը օրերս հայտ է ներկայացրել Հայաստանի հանրային ծառայությունները …
կարդալ ավելինԵրեկ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2009 ֆինանսական տարվա սկզբից հունվար-դեկտեմբեր ամիսներին 1000 ամենախոշոր հարկատուների ցանկը, որը մի շարք հետաքրքիր օրինաչափություններ է բացահայտում: Նախ նշենք, որ 300 ամենախոշոր հարկատուները 2009 թվականին նվազեցրել են բյուջե վճարած հարկերի ընդհանուր ծավալը ավելի քան 15%-ով` բյուջեի հարկային եկամուտների 17-18% նվազման պայմաններում: Հետաքրքիր է այն, որ համեմատաբար խոշոր ընկերությունները ընդհանուր …
կարդալ ավելին2010թ. նախատեսված կառավարության Կենսաթոշակային ֆոնդի բարեփոխումների ծրագիրը, ՀՅԴ-ական պատգամավոր Արա Նռանյանի կարծիքով, կործանարար է լինելու Հայաստանի համար: «Սա կլինի կառավարության վերջին քայլը` պետությունը տասնամյակներով հետ գցելու եւ սնանկ պետություն դարձնելու համար: Սա վերաբերում է ՀՀ բոլոր քաղաքացիներին: Քաղաքական մեծամասնության այս պրոյեկտն ավելի վատ է լինելու, քան նախկին բոլոր տնտեսական ծրագրերը միասին վերցրած: Դրանից հետո մենք …
կարդալ ավելին«2009 թվականը շատ ծանր տարի էր Հայաստանի համար, որի արդյունքում գրանցվեց 14,4 տոկոսի տնտեսական անկում»,- երեկ հայտարարել է ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2009թ. համար կանխատեսել էր 9,2 տոկոսանոց աճ: Ըստ Գ. Մինասյանի, ճգնաժամի պայմաններում կար երկու ճանապարհ. ծախսել այնքան, որքան կա, կամ վարել ընդլայնողական քաղաքականություն եւ վարկերի …
կարդալ ավելինՏնտեսության ոլորտում կառավարության կանխատեսումների չիրականացումը, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, ինչպես եւ սպասվում էր` պատճառաբանում է համաշխարհային տնտեսական ճգնաժամով: «Ճգնաժամը ոչ միայն Հայաստանին, այլեւ ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչ պրոբլեմներ ունի աշխարհը,- երեկ ասել է նա` երկրի տնտեսությունը համեմատելով ֆիրմայի հետ։ -Ցանկացած երկիր նման է մի ֆիրմայի: Ֆիրմայի վարքագիծն այնպիսին է, որ եթե դու …
կարդալ ավելինԱզգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց անցած տարվա տնտեսական ցուցանիշները: Հրապարակեց` «շտապ հավաքագրված նախնական մակրոտնտեսական հիմնական ցուցանիշներ» անունով: Հրապարակումը վերջ տվեց հայկական տնտեսության անկման կանխատեսում-բանավեճերին: Վերջ տվեց ու բանավեճերը միանգամից տեղափոխեց նոր փուլ: Տնտեսությունն ըստ պաշտոնական վիճակագրության, գրանցեց մոտ 15 ու կես տոկոսանոց անկում: Սա այն դեպքում, երբ տնտեսությունը չափում ենք ազգային դրամով: Մասնագետներից շատերն այս գնահատականի …
կարդալ ավելինԵվ այսպես` կառավարության կանխատեսումները, թե 2009 թվականը կամփոփվի շուրջ 15 տոկոս տնտեսական անկմամբ, իրականություն դարձան: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց 2009 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն՝ 2009 թվականին Հայաստանի Համախառն ներքին արդյունքը` 2008 թվականի ՀՆԱ-ի համեմատ կրճատվել է 14.4 տոկոսով: Հիշեցնենք, որ 2008թ. արձանագրվել է 6.8 …
կարդալ ավելին«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում 2010թ. փետրվարի 1-ից Թիմ Սլեյթերին կփոխարինի տիկին Ասթրիդ Քլիֆորդը, ով «Էյչ-Էս-Բի-Սի Խմբում» աշխատում է շուրջ 19 տարի: Այդ ընթացքում նա աշխատել է 9 երկրներում` Հոնկոնգում, Թայվանում, Վիետնամում, Օմանում, Դուբայում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Ջերսիում եւ Միացյալ Թագավորությունում` զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ բանկային գործունեության բազմաթիվ ոլորտներում` մասնաճյուղերի ցանց, առեւտրավարկային, գործառնական, …
կարդալ ավելինԵրեկ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` ՀՀ-ում գազամատակարարման սակագների վերանայման հայտերով: Ամսական մինչեւ 10 հազար նորմալ խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին (բաժանորդներին) վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի դիմաց գործող 96.000 դրամի փոխարեն ընկերությունն առաջարկում է 136.000 դրամ սակագին: Այսինքն, «ՀայՌուսգազարդն» առաջարկում է մոտ …
կարդալ ավելինՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով, 2009թ.-ի տասնմեկ ամիսների ընթացքում Հայաստանի 325 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե կատարվել է 154.8 մլրդ դրամ հարկային վճարումներ կամ պակաս նախորդ տարվա տասնմեկ ամիսներից 37.3 մլրդ դրամով: Հաշվետու ժամանակահատվածում նշված ընկերությունների՝ իրացումից հասույթը կազմել է 1.6 տրիլիոն դրամ։ Նշենք նաեւ, որ խոշորագույն հարկատուների՝ «Ղ-Տելեկոմ», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «ՀայՌուսգազարդ», …
կարդալ ավելինԵվ այսպես, երեկվանից Հայաստանի Հանրապետության նախարարները սկսել են նախորդ տարվա գործունեությանը վերաբերող հաշվետվությունները եւ ընթացիկ տարվա ծրագրերը ներկայացնել վարչապետին։ Քանի որ անցնող տարվա ամենակարեւոր իրադարձությունը տնտեսական ճգնաժամն է, կարծում ենք՝ ընթերցողներին հետաքրքիր կլինի ծանոթացնել Էկոնոմիկայի նախարարության հաշվետվության հետ։ Էկոնոմիկայի նախարարությունը միշտ էլ աչքի է ընկել «գրավոր աշխատանքների» նկատմամբ ունեցած իր հատուկ վերաբերմունքով։ Միանգամից նշենք, որ …
կարդալ ավելինԿապանի «Դինո գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի աշխատակիցների եռօրյա գործադուլը դեռեւս չի ավարտվել: Հիշեցնենք, որ գործադուլավորների հիմնական պահանջը աշխատավարձերի բարձրացումն էր: «Հուսով ենք` գործադուլի հանգուցալուծումը շուտ կլինի»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց ընկերության հասարակայնության հետ կապերի նորանշանակ պատասխանատու Նորայր Աղայանը: Հիշեցնենք, որ այս պաշտոնում մինչ հունվարի 15-ը աշխատել էր Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը: Վերջինիս աշխատանքային պայմանագիրը լրացել էր նշյալ …
կարդալ ավելին