Տնտեսություն

Ծխելն օգտակար է կառավարությանը

19.02.2010

Պետական բյուջեն բոլոր հնարավոր միջոցներով համալրելու ձգտումը կառավարությունում կարծես մոլուցքի է վերածվել: Վերջին շրջանում կառավարության գրեթե բոլոր նախաձեռնությունները հենց այդ նպատակն ունեն` հնարավոր բոլոր ոլորտներից հնարավորինս շատ փող հավաքել: Բնականաբար, ամեն ինչ արվում է գեղեցիկ ձեւակերպումներով եւ, ինչպես բնորոշ է կառավարությանը` պաթոսով: Կառավարությունը Ազգային ժողով է ուղարկել օրինագծերի մի փաթեթ, որոնց նպատակը Հայաստան ներմուծվող եւ …

կարդալ ավելին

Չեն վճարում

19.02.2010

Ամերիկյան «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պողոսյանը երեկ հաղորդագրություն է տարածել, որտեղ ասված է. «Ամերիկյան «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությունը 2 տարի առաջ դիմել էր միջազգային դատարան` մեղադրելով ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանին կաշառք պահանջելու եւ Հայաստանում ներդրումներին խոչընդոտելու համար: Ընկերության նախագահ ամերիկահայ Վան Գրիգորյանի հայրենիքում օրինավոր աշխատանք ծավալելու ջանքերն ու ցանկությունը վերաբերում …

կարդալ ավելին

Ծխե՞լ, թե՞ ոչ. որն է բյուջեին ավելի ձեռնտու

19.02.2010

«Ամրագոտիների պատմությունը», երբ մարդիկ սեփական գրպանին վնաս չտալու համար սկսեցին մտածել սեփական անվտանգության մասին, պարզվում է՝ շատերին է ոգեւորել։ Այդ թվում՝ Առողջապահության նախարարության պաշտոնյաներին։ Այստեղ հանկարծ պարզել են, որ առողջության պահպանմանն ուղղված բոլոր «թիթիզ» միջոցառումները՝ թրեյնինգները, հաղորդումները, կոնֆերանսներն ու անգամ օրենքները, անիմաստ բաներ են։ Ամենալուրջ լծակը փողն է՝ մարդկանց գրպանին խփելու փորձված մեթոդը։ Խոսքը Առողջապահության …

կարդալ ավելին

Ճգնաժամ

19.02.2010

PUMA-ի շահույթը կրճատվել է Սպորտային հագուստի եւ այլ պարագաների արտադրությամբ Եվրոպայի երկրորդ խոշորագույն ընկերությունը՝ գերմանական Puma AG-ն, ամփոփել է 2009 թվականի իր գործունեության արդյունքները: Հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, հաշվետու 12 ամիսների ընթացքում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 44,9%-ով եւ կազմել 128.2 մլն եվրո: Նշենք, որ 2008 թվականի արդյունքներով ընկերության զուտ …

կարդալ ավելին

Դրամը շարունակում է արժեզրկվել

19.02.2010

Վերջին օրերին դրամի փոխարժեքը սկսել է անկում ապրել ինչպես դոլարի, այնպես էլ եվրոյի նկատմամբ: Եթե միջին կշռված փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարի դիմաց նախորդ շաբաթ տատանվում էր 378 դրամի շուրջ, ապա երեկ այն, ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, արդեն կազմում էր 382 դրամ: Իսկ արտարժույթի փոխանակման որոշ կետերում երեկ 1 ԱՄՆ դոլարը վաճառում …

կարդալ ավելին

Ամենատնտեսողները

17.02.2010

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում ԱՊՀ երկրներից առաջին հերթին ստիպված են տնտեսել Հայաստանի եւ Ուկրաինայի բնակիչները (համապատասխանաբար՝ 65% եւ 62%): Նման ցուցանիշներ են պարունակում «Եվրասիական մոնիտոր» հետազոտական կոնսորցիումի շրջանակներում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած ուսումնասիրության արդյունքները: 2009թ. սեպտեմբեր-նոյեմբերին անցկացված հետազոտության նպատակն է՝ պարզել, թե ինչպես է անդրադարձել համաշխարհային տնտեսական ճգնաժամը ԱՊՀ երկրների տնտեսությունների եւ բնակիչների …

կարդալ ավելին

«Ամիս առ ամիս»-ի պարադոքսը

17.02.2010

14.4%-անոց տնտեսական անկման ցուցանիշը զարմանալիորեն հանգիստ ընդունվեց Հայաստանի բնակչության կողմից։ Դժվար է ասել՝ ինչու։ Գուցե այն պատճառով, որ հայ-թուրքական արձանագրությունների շուրջ ընթացող զարգացումները մի տեսակ ստվերի տակ թողեցին այս մռայլ պատկերը։ Իրականում, հասարակության այս անտարբերությունը պակաս վտանգավոր չէ, քան անկման ցուցանիշն ինքնին։ Իհարկե, գուցե 2009-ի կեսերին 18.5%-անոց անկումից հետո 14.4%-ը փոքր-ինչ հանգստացրեց կրքերը։ Այսինքն՝ անկման …

կարդալ ավելին

Փոքր բիզնեսը շարունակում է «ճկռել»

17.02.2010

Երեկ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 325 խոշոր հարկատուների 2009 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների մոնիտորինգի արդյունքները: Ըստ այդմ, անցած տարվա ընթացքում 325 խոշոր հարկատուները նվազեցրել են բյուջե վճարվող հարկերի ծավալը 18.6%-ով՝ այն դեպքում, երբ նրանց եկամուտը (հասույթը) նվազել է ընդամենը 4.1%-ով: Ընդհանրապես այս զեկույցը բացառիկ նշանակություն ունի, քանի որ խոշոր կազմակերպությունների շրջանառությունների (կամ եկամտի) վերաբերյալ տվյալներ …

կարդալ ավելին

Կլպել, կլպել մինչեւ վերջ – 3

14.02.2010

Նախորդ հրապարակումներում արդեն հասցրել ենք գրել համայնքներին տրվելիք լրացուցիչ հարկային արտոնությունների եւ քաղաքապետարանի կողմից ալկոհոլի ու ծխախոտի թույլտվության թանկացման մասին։ Այս անգամ հպանցիկ կանդրադառնանք եւս մի քանի «նորամուծությունների» եւ կսպասենք, թե իշխանությունն ի՞նչ նոր բան է մոգոնելու` գանձարանը համալրելու համար։ 1. Գազային խաղեր Եվ այսպես, Ռուսաստանը բարձրացնում է Հայաստանին վաճառվող գազի գինը` 154 դոլարից դարձնելով …

կարդալ ավելին

Չարաշահումներ մարզպետարանում եւ քաղաքապետարանում

11.02.2010

Երեկ Գյումրիում տեղի ունեցավ ՀՀ վերահսկիչ պալատի (ՎՊ) խորհրդի արտագնա նիստը, որի ժամանակ մի շարք չարաշահումների վերաբերյալ հերթական բացահայտումներ արվեցին: Հաշվետվությունները վերաբերում էին 2007-ի հունվարի մեկից մինչեւ 2009-ի հոկտեմբերի մեկն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզպետարանի, Գյումրիի քաղաքապետարանի, Առողջապահության եւ Գյուղատնտեսության նախարարությունների գործունեության վերահսկողությանը: Նախ ներկայացվում էին վերը նշված գերատեսչություններին վերաբերող խախտումները, այնուհետեւ` այդ խախտումների հետեւանքով պետական …

կարդալ ավելին

Էս սարն ինմ է, էս ծառն իմն է

11.02.2010

Հայրենի իշխանությունները հայրենի գործարարների դեմ ուղղված քայլերի հարցում առանձնակի շտապողականություն են ցուցաբերում: Խոսքը, բնականաբար, խոշոր գործարարների մասին չէ: Այս անգամ գործարարներին «հաճելի» անակնկալ է մատուցել Երեւանի քաղաքապետարանը։ Մեծ թվով մանր ու միջին խանութների սեփականատերերի օրերս այցելել են թաղապետարանների ներկայացուցիչներ եւ «ավետել», որ ալկոհոլ ու ծխախոտ վաճառելու համար թույլտվության գինը բարձրացել է 4 անգամ։ Բանն այն …

կարդալ ավելին

Նվազել է

11.02.2010

Անցած տարի բանկային համակարգով ֆիզիկական անձանց անունով Հայաստան փոխանցված գումարների ծավալները 2008թ. համեմատ կրճատվել են 30,6%-ով` կազմելով $1,576 մլրդ: Ըստ ԿԲ տեղեկագրի` անցած տարի Հայաստանից բանկային համակարգով արտերկիր փոխանցումները կազմել են 752 մլն (կրճատումը 2008թ. համեմատ` 33%): Անցած տարի ֆիզիկական անձանց անունով հիմնական փոխանցումները (60%-ը) կատարվել են Ռուսաստանից, 7,3%-ը` ԱՄՆ-ից:

կարդալ ավելին

Մերոնք հոռետես են

11.02.2010

«Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլը», ուսումնասիրելով մասնավոր հատվածի ձեռնարկությունների շրջանում լավատեսության ցուցանիշը, արձանագրել է, որ այն աճել է` 2010թ. համար կազմելով դրական +24%՝ ի համեմատություն անցյալ տարվա -16% անկմանը: Անցած տարվա ցուցանիշը երբեւէ գրանցված ցուցանիշներից ամենացածրն էր: Ընկերության «Միջազգային գործարար զեկույցն» ընդգրկում է 36 երկրների 7400 ձեռնարկություն: Այս տարի այն հատուկ անդրադառնում է 10 երկրների, որտեղ գործարարներն …

կարդալ ավելին

Հերթական անլուրջ կանխատեսումները

09.02.2010

Երեկ ԿԲ-ն հրապարակել է 2010 թ. առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագիրը, ըստ որի՝ տնտեսական աճը այս տարի կկազմի առնվազն 0.5-2%: «2010-ի երկրորդ եռամսյակից սկսած ակնկալվում է տնտեսության ճյուղերի ավելացված արժեքների իրական աճերի վերականգնում` պայմանավորված 2009-ի նույն ժամանակահատվածում գրանցված իրական ՀՆԱ-ի ցածր մակարդակով, hամաշխարհային տնտեսական իրավիճակի նկատելի բարելավումներով եւ տնտեսության տարբեր ճյուղերում իրականացված եւ նախատեսվող ներդրումներով»,- …

կարդալ ավելին

Չի թանկանալու

06.02.2010

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը չի պարտաստվում դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով: Այս մասին երեկ ասել է ընկերության մամուլի քարտուղարը: Ըստ նրա` սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ ՀԷՑ-ը շահագրգռված չէ: Նա նաեւ նշել է, որ անցած տարի ընկերության իրացրած էլեկտրաէներգիայի ծավալներն աննշան կրճատվել են, ինչը պայմանավորված է արդյունաբերական ձեռնարկությունների …

կարդալ ավելին

Էժանանալու է

06.02.2010

«Այսօր գառան մսի մեկ կիլոգրամը դարձել է 4000 դրամ: 145.000 գլխաքանակ ոչխար 3-4 ամսում դուրս է տարվել հանրապետությունից, ընդ որում` այս վերջին մեկ ամսվա ընթացքում 17.300 գլուխ ներմուծվել է Հայաստան»,- երեկ հայտարարել է Եզդիների միության խորհրդի անդամ Օմար Մամոյանը: «Ինչո՞ւ է թույլ տրվել, որ վաճառվի, ինչո՞ւ է այսօր Գյուղատնտեսության նախարարությունը հայտարարում, որ իրավիճակը լավ է, …

կարդալ ավելին

Ճգնաժամի ինադու

06.02.2010

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը, առավել մեծ հետաքրքրվածություն ցուցաբերելով ճգնաժամի արդյունքում արժեզրկված անշարժ գույքի ձեռքբերման գործառնությունների նկատմամբ, 2009թ. ամփոփել է հիմնական ֆինանսական ցուցանիշների աճով: 2009թ. ընթացքում «Տաշիրի» շրջանառությունն աճել է 11%-ով` կազմելով 1,5 մլրդ դոլար, իսկ ակտիվների ընդհանուր ծավալը գրեթե կրկնապատկվել է: Անցյալ տարի «Տաշիրը» նաեւ ընդլայնել …

կարդալ ավելին

Դատի է տվել

06.02.2010

Ռունետի ամենախոշոր օնլայն-խանութին մեղադրում են կոնտենտի ապօրինի վաճառքի մեջ: «Վեդոմոստիի» հաղորդմամբ` «Video.ru» օնլայն-խանութը պատասխան է տալու դատարանի առջեւ: Նշենք, որ «Սիստեմա մասս մեդիա» ռուսական ընկերությունը, որը զբաղվում է ԱՖԿ «Սիստեմա»-ի մեդիաակտիվների կառավարմամբ, խանութի դեմ դատական հայց է ներկայացրել: Ըստ հայցվորի, խանութն անօրինական ձեւով տարածել է «Դետեկտիվ եղբայրներ» հեռուստասերիալը, որի իրավունքը պատկանում էր ԱՖԿ «Սիստեմա»-ին: Հեղինակային …

կարդալ ավելին

Գործերը կարգավորվում են

06.02.2010

2009թ. երկրորդ կիսամյակում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը վերամշակել է 1.3 մլն տոննա հանքանյութ, ինչը 5%-ով գերազանցում է 2008թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ըստ ընկերության տարածած հաղորդագրության, 2009թ. ԱՊՄԿ-ն արտադրել է ընդհանուր առմամբ 248 տ մոլիբդենի եւ 13.500 տ պղնձի կոնցենտրատ։ Ճգնաժամի պատճառով ընկերությունը նախորդ տարվա փետրվարին դադարեցրեց արտադրական գործունեությունը եւ լրիվ ծավալով աշխատանքները վերսկսեց հունիսի 30-ին։ 2008-ի …

կարդալ ավելին

Երբ այլ ասելիք այլեւս չկա

05.02.2010

Երբ կառավարությունն ամփոփում էր նախորդ տարվա գործունեության արդյունքները, շատերը հույս ունեին լսել առողջ ինքնաքննադատություն։ Սակայն հինգշաբթի օրը բոլորովին այլ բան տեղի ունեցավ։ «Այս հաշվետվությունները մենք մանրակրկիտ պետք է ներկայացնենք մեր հանրությանը, բայց այսօր առավոտյան, նայելով դրանց արձանագրությունները, ես որոշեցի անպայման արձանագրել մեր չորս ոլորտի հաջողությունները»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Այդ հաջողությունները թվարկելուց հետո վարչապետն ավելացրեց. …

կարդալ ավելին