Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում ԱՊՀ երկրներից առաջին հերթին ստիպված են տնտեսել Հայաստանի եւ Ուկրաինայի բնակիչները (համապատասխանաբար՝ 65% եւ 62%): Նման ցուցանիշներ են պարունակում «Եվրասիական մոնիտոր» հետազոտական կոնսորցիումի շրջանակներում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած ուսումնասիրության արդյունքները: 2009թ. սեպտեմբեր-նոյեմբերին անցկացված հետազոտության նպատակն է՝ պարզել, թե ինչպես է անդրադարձել համաշխարհային տնտեսական ճգնաժամը ԱՊՀ երկրների տնտեսությունների եւ բնակիչների տնտեսական վիճակի վրա: Ուկրաինայում եւ Ռուսաստանում ծախսերը նվազեցնում է ամեն երկրորդ քաղաքացին (49% եւ 48%), Բելառուսում` հարցվածների 45%-ը: Ճգնաժամն ամենաշատը մտահոգում է ռուսներին (80%), ղազախներին (79%) եւ հայերին (78%):