Տնտեսություն

Լավ մարսողության գաղտնիքը

19.12.2009

«Հայաստանի տնտեսությունը չմարսեց ցեմենտը»,- երկու օր առաջ ասել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը։ Դժվար է ավելի դիպուկ ու ավելի պատկերավոր նկարագրել այն, ինչ կատարվել եւ կատարվում է մեր տնտեսության հետ։ Այսինքն՝ շինարարական փուչիկը, որով տարիներ շարունակ պարծենում էինք, պայթեց՝ շուրջբոլորը տարածելով լճացած ու պորտաբույծ տնտեսության հոտը։ Սրա հետ մեկտեղ՝ չի կարելի մոռանալ, …

կարդալ ավելին

«Արդեն ուշացել ենք»

19.12.2009

– Ի՞նչ վիճակում է այսօր գտնվում Հայաստանը մրցունակության տեսակետից՝ այլ երկրների, հատկապես հարեւանների համեմատ, եւ ի՞նչ միտումներ են նկատվում այս առումով վերջին տարիներին: – Միջազգային մակարդակով մրցունակության գնահատման լավագույն ցուցիչը հրապարակվում է համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից: Արդեն 5-րդ տարին է, ինչ ՀՀ-ն ուսումնասիրվող երկրների ցանկում է: Մեր կենտրոնը` «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը, օգնում է …

կարդալ ավելին

Ճգնաժամ

17.12.2009

Ռեյտինգային ընկերությունների ռեյտինգը ԱՄՆ իշխանությունները ուսումնասիրում են խոշոր վարկանիշային ընկերությունների դերակատարությունը՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի առաջացման հարցում։ Օբամայի վարչակազմը առաջարկում է քրեական պատասխանատվության ենթարկել այն ընկերությունների աշխատակիցներին, որոնք չափից շատ լավատեսական կանխատեսումներ էին անում ընկերությունների հուսալիության հարցում։ Ռուս փորձագետները նույնպես գտնում են, որ վարկանիշային ընկերությունները միայն խորացրել են ճգնաժամը։ Բարձր վարկանիշները չկարողացան փրկել Lehman Brothers բանկը …

կարդալ ավելին

«Գիտելիքահենք» ասուլիսների պատմությունից

15.12.2009

Բանավե՞ճ, թե՞ դասախոսություն։ ՀՀ ԱԺ պատգամավորների՝ ՀԴՅ-ական Արծվիկ Մինասյանի եւ ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանի երեկվա բանավեճին ներկա լրագրողներից շատերը հենց այս հարցի պատասխանն էին փորձում գտնել։ Բանն այն է, որ Գ. Մինասյանը, ըստ երեւույթին, «Հայելի» ակումբ եկել էր ոչ միայն լրագրողներին հուզող հարցերին պատասխանելու, այլեւ՝ նրանց գիտելիքները համալրելու համար։ Իր կարծիքով: Եվ հենց այդ ազնիվ …

կարդալ ավելին

Երբ բյուջեն ծափահարություններով չես ընդունում

12.12.2009

Նախօրեին ԱԺ-ն 82 կողմ, 16 դեմ ձայներով ընդունեց 2010թ. պետական բյուջեի նախագիծը: Դեմ քվեարկեցին «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները: «Մենք գտնում ենք, որ 2010 թվականի բյուջեն ռիսկային է, ապահովված չէ, չի հիմնվում սահմանադրական այն պահանջի վրա, որ ՀՀ-ն պետք է լինի սոցիալական երկիր: 2010 թվականի բյուջեն կարող է է՛լ ավելի խորացնել աղքատների եւ հարուստների միջեւ …

կարդալ ավելին

«Վստահության» բյուջե

12.12.2009

Ազգընտիրները վերջապես հաստատեցին 2010թ. պետական բյուջեն՝ ձայների 82 կողմ, 16 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Եվ իրենց պարտքը կատարած համարելով՝ փակեցին նստաշրջանն ու հանգիստ խղճով գնացին նշելու Ամանորը։ Հիշեցնենք, որ բյուջեի նախագծի վերջնական տարբերակն էականորեն տարբերվում է նախնականից թե՛ ծախսերի, եւ թե՛ եկամուտների մասով: Պետական բյուջեի նախագծով ծախսերը կլինեն 935,5 մլրդ դրամ (75 մլրդ դրամով …

կարդալ ավելին

Ճգնաժամ

10.12.2009

Աղքատները կշատանան Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքով մինչեւ 2010թ. կաղքատանան Եվրոպայի եւ Միջին Ասիայի 10.6 միլիոն բնակիչներ։ Եվս 23 միլիոնը կհայտնվեն չքավորության շեմին։ Նման կանխատեսում է արել Համաշխարհային բանկը, որը ճշգրտել է իր նախորդ զեկույցը՝ աղքատների ընդհանուր թիվը 119.3 միլիոնից հասցնելով 153.6 միլիոն մարդու։ Ինչպես նշել է ՀԲ աղքատության կրճատման գծով տարածաշրջանային տնօրեն Լուկա Բարբոնեն, Եվրոպայի …

կարդալ ավելին

Անուղղակի պետական վարկ

08.12.2009

Մեր տեղեկություններով՝ նոյեմբերի 20-ին Մոսկվայում տեղի ունեցած ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի նիստի ժամանակ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը բարձրացրել է ԱՊՀ Միջպետական բանկի կողմից «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ին լրացուցիչ վարկ տրամադրելու հարցը: Սակայն քանի որ Միջպետական բանկի երկրները (Ռուսաստան, Ղազախստան, Ուկրաինա եւ այլն) հրաժարվել են ֆինանսավորել Միջպետական բանկին, Ա. Ջավադյանն առաջարկել է 15 մլն դոլար …

կարդալ ավելին

«Նույնիսկ մենաշնորհները կքանդվեն»

08.12.2009

– Որեւէ բան կշահի՞ Հայաստանի տնտեսությունը Թուրքիայի հետ լիարժեք հարաբերությունների հաստատումից: – Բնականաբար այո, ազատական որեւէ տնտեսության համար բաց սահմանը, լիարժեք հարաբերությունները ինքնին զարգացման նախապայման են: Առավել եւս Հայաստանի պես երկրի համար, որն այս դեպքում ստանում է ճանապարհ դեպի Եվրոպական տնտեսություններ: Բացի այդ, երբ նայում ես առանձին երկրների տնտեսությունների զարգացման պատմությունը, որպես կանոն, փոքր երկրները, …

կարդալ ավելին

Հայաստանը շաքար կարտադրի

08.12.2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Գյումրի` հարգանքի տուրք մատուցելու 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին: Նա ծաղկեպսակ է դրել «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշահամալիրում, ներկա գտնվել զոհերի հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին: Այնուհետեւ ՀՀ նախագահն այցելել է Շիրակի մարզի Ախուրյան համայնքում կառուցվող շաքարի գործարան, որի շինարարական աշխատանքները սկսվել էին 2006թ. ամռանից, եւ արդեն իսկ մոտենում …

կարդալ ավելին

«Ռեկորդակիրը»

05.12.2009

ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2009թ.-ի առաջին 10 ամիսների ընթացքում ԱՊՀ բոլոր երկրներում արձանագրվել է ՀՆԱ-ի անկում, բացի Ուզբեկստանից, որի տնտեսության ցուցանիշները 10 ամսվա կտրվածքով բացակայում են: ԱՊՀ երկրներում ՀՆԱ անկման միջին ցուցանիշը կազմում է 9%: Հայաստանում այն կազմել է -17,5%, Ռուսաստանում` -9,6%: ՀՆԱ-ի ամենաբարձր աճը գրանցվել է Ադրբեջանում` 8,3%: Նրան հաջորդում են Ղրղըզստանը` 3,2%-ով …

կարդալ ավելին

«Ինչ-որ մեկի ասելով՝ ցուցանիշ չենք փոխում»,- ասում է Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը

05.12.2009

Երկուշաբթի օրվանից ԱԺ-ում քննարկվելու է կառավարության կողմից փոփոխության ենթարկած 2010թ.-ի պետբյուջեի նախագիծը: Այս վերջնական տարբերակում ավելացվել են եւ եկամուտները, եւ ծախսերը: Եկամուտները նախնական տարբերակի 676,7 մլրդ դրամի փոխարեն նախատեսված են 742,1 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 859,7 մլրդ դրամի փոխարեն` 935,5 մլրդ դրամ: Այս ավելացումը մեծ մասամբ (37 մլրդ դրամի չափով) հարկային եկամուտների ու տուրքերի ավելացման …

կարդալ ավելին

Բրոկերական խաղեր

05.12.2009

Ադրբեջանական «1news.az» էլեկտրոնային լրատվամիջոցը երեկ մի տեղեկատվություն է հրապարակել՝ հետաքրքիր վերնագրով. «Թուրքերը սկսել են Երեւանում անշարժ գույք գնել»։ Երբ այցելեցինք այդ կայքը, պարզվեց՝ ադրբեջանցի լրագրողը արտատպել է հայկական կայքերից մեկի 10 օր առաջ հրապարակած նյութը։ Ադրբեջանցիներն էլ «մի շարք հայկական լրատվական գործակալությունների» լուրը ներկայացրել են որպես ճշտված իրողություն եւ անգամ եզրակացություն արել, որ այն «կարող …

կարդալ ավելին

Լարսի մասին

03.12.2009

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ դեսպան Գրիգորի Տաբատաձեին: Ըստ կառավարության Հասարակայնության հետ կապերի վարչության, դեսպանի հետ զրույցում Տ. Սարգսյանն ասել է, որ «Կազբեկ-Վերին Լարս» ավտոմոբիլային անցակետի հնարավոր վերաբացումը բարենպաստ ներգործություն կունենա տարածաշրջանում տնտեսության հետագա զարգացման համար եւ կամրապնդի Վրաստանի` որպես տարանցիկ պետության դերը:

կարդալ ավելին

Իներցիոն թվանկարչություն

03.12.2009

Եվ այսպես, ստիպված ենք հերթական անգամ մեր ընթերցողներին ծանրաբեռնել թվային տվյալներով. ՀՀ Ֆինանսների նախարարությունը հրապարակել է «ՀՀ պետական բյուջեի կատարողականը՝ 2009թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին»։ Ընթերցողները սովորաբար չեն սիրում թվերով ծանրաբեռնված հոդվածներ կարդալ։ Միգուցե ոմանք կհարցնեն՝ այդ դեպքում ավելի լավ չի՞ լինի ընդհանրապես չխորանալ այդ ամենի մեջ։ Հաճույքով այդպես էլ կանեինք, եթե խոսքը չվերաբերեր իսկապես կարեւոր ցուցանիշների։ …

կարդալ ավելին

Ճգնաժամ

03.12.2009

GM-ի տնօրենը հեռանում է General Motors կոնցեռնի գործադիր տնօրեն Ֆրից Հենդերսոնը մտադիր է թողնել իր պաշտոնը։ Այդ մասին հաղորդել են «Agence France-Presse» եւ «Associated Press» գործակալությունները՝ հղում անելով ընկերության ղեկավարությանը մոտ կանգնած իրենց աղբյուրներին։ Ավելի ուշ GM-ը հաստատել է այդ տեղեկատվությունը։ Ընկերությունը ժամանակավորապես կգլխավորի տնօրենների խորհրդի նախագահ Էդ Ուայթեկեր կրտսերը։ Հապճեպ կազմակերպված մամուլի ասուլիսում Ուայթեկերը …

կարդալ ավելին

Կրճատե՞լ, թե՞ չկրճատե՞լ. թե՞ ավելի շատ կրճատել

03.12.2009

2010թ.-ի պետական բյուջեի նախագծում 6.5 տոկոսով ավելի քիչ գումար է նախատեսված օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների պահպանման համար, քան 2009թ.-ի հաստատված պետական բյուջեով: Սա՝ այն դեպքում, երբ 2010թ.-ի պետական բյուջեի ընդհանուր ծախսերը 2009թ.-ի հաստատված բյուջեի համեմատ պակաս են մոտ 9 տոկոսով: Արդյոք պետք չէ՞ր ավելի շատ կրճատել իշխանության մարմինների պահպանման ծախսերը ճգնաժամի պայմաններում, եւ …

կարդալ ավելին

Թոշակներով դեպի նանոտեխնոլոգիաներ

03.12.2009

Անցած շաբաթ հարազատ կառավարությունը թոշակառուներին «աչքալուսանք» տվեց: Երկու «աչքալուսանք»: Միանգամից` երկու: Նախ հայտարարվեց, որ կենսաթոշակների բարձրացման նախընտրական խոստումը չի կատարվելու: Այսինքն՝ 2010-ին թոշակների ու համանման նպաստ-վճարների բարձրացում չսպասեք: Այս փաստն անակնկալ չես համարի: 2010-ի բյուջեն ներկայացնելուց արդեն ամեն ինչ պարզ էր: Այդ պատճառով էլ գործադիր իշխանությունը ջանք չարեց հասարակությանը որեւէ բացատրություն տալու: Համաշխարհային տնտեսական ճգնաժամ …

կարդալ ավելին

Աճի եւ ցուցանիշի «պարադոքսը»

02.12.2009

Պաշտոնական վիճակագրությունը երեկ ամփոփել է այս տարվա առաջին 10 ամիսների՝ օրեր առաջ հրապարակված նախնական տվյալները՝ վերստին հաստատելով, որ Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 17.5%-ով։ Ինչպես արդեն գրել ենք՝ անկում է արձանագրվել բոլոր ոլորտներում, եւ ամենից շատ՝ շինարարության մեջ՝ 41.6%-ով։ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակման համաձայն, չնայած զգալի անկմանը, շինարարությունը կազմում է ՀՆԱ-ի շուրջ 1/5 մասը։ ԱՎԾ-ի …

կարդալ ավելին

Գովազդում են չեղած բանը

02.12.2009

Բջջային կապի երրորդ օպերատորի՝ «Օրանջի» մուտքը հայաստանյան շուկա ուղեկցվեց բջջային կապի եւ ինտերնետի նոր ծառայությունների մասին լայնամասշտաբ գովազդով։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է անլար ինտերնետին, երբ ինտերնետ օգտագործողները կարող են ցանկացած տեղից բարձր արագությամբ մուտք գործել ցանց` օգտագործելով հատուկ USB մոդեմ։ Հիշողության կրիչ, կամ, ինչպես մեզանում ընդունված է ասել՝ «ֆլեշկա» հիշեցնող մոդեմը բավականին թանկ է՝ …

կարդալ ավելին