Անուղղակի պետական վարկ

08/12/2009

Մեր տեղեկություններով՝ նոյեմբերի 20-ին Մոսկվայում տեղի ունեցած ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի նիստի ժամանակ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը բարձրացրել է ԱՊՀ Միջպետական բանկի կողմից «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ին լրացուցիչ վարկ տրամադրելու հարցը: Սակայն քանի որ Միջպետական բանկի երկրները (Ռուսաստան, Ղազախստան, Ուկրաինա եւ այլն) հրաժարվել են ֆինանսավորել Միջպետական բանկին, Ա. Ջավադյանն առաջարկել է 15 մլն դոլար Հայաստանի կողմից` պայմանով, որ այն որպես վարկ տրամադրվի «Նաիրիտ Գործարանին»: Այս տեղեկության իսկությունը եւ մանրամասները ԿԲ-ից մեզ չհաջողվեց ճշտել, քանի որ Ա. Ջավադյանը Հայաստանում չէ: