ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2009թ.-ի առաջին 10 ամիսների ընթացքում ԱՊՀ բոլոր երկրներում արձանագրվել է ՀՆԱ-ի անկում, բացի Ուզբեկստանից, որի տնտեսության ցուցանիշները 10 ամսվա կտրվածքով բացակայում են: ԱՊՀ երկրներում ՀՆԱ անկման միջին ցուցանիշը կազմում է 9%: Հայաստանում այն կազմել է -17,5%, Ռուսաստանում` -9,6%: ՀՆԱ-ի ամենաբարձր աճը գրանցվել է Ադրբեջանում` 8,3%: Նրան հաջորդում են Ղրղըզստանը` 3,2%-ով եւ Տաջիկստանը՝ 2,9%-ով: 2008թ. հետ համեմատած` 2009թ. հունվար-հոկտեմբեր ամիսների վիճակագրական տվյալներով, ԱՊՀ երկրներում ՀՆԱ-ն նվազել է 9%-ով, արտադրական հզորությունները` 13,0%-ով, բեռների փոխադրումը՝ 18%-ով, մանրածախ ապրանքաշրջանառությունը` 7,0%-ով: