Տնտեսություն

Ոսկու շուկան` բոյկոտի նախաշեմին

21.01.2010

Մեր թերթի նախորդ համարում լույս տեսած «Բողոքի ալիքը ոսկու շուկայում» հոդվածին արձագանքեցին Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունից: «Հոդվածի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առքուվաճառքի համար տարեկան 50.000 դրամ դրույքաչափի սահմանումը բխում է ՀՀ օրենսդրության պահանջներից»,- ասված էր վարչության պարզաբանում-նամակի մեջ: Պատասխան-նամակում նշված էր նաեւ այն օրենքի մասին, որը օրեր առաջ թղթե փոքրիկ պատառիկների …

կարդալ ավելին

Գազը կթանկանա ավելի քան 40%-ով

19.01.2010

Առաջիկա օրերին «ՀայՌուսգազարդ» ընկերությունը գազի սակագնի թանկացման հայտ է ներկայացնելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Ինչպես հայտնի է, Ռուսաստանն այս տարի 26 դոլարով թանկացնում է Հայաստանին մատակարարվող գազի գինը` 1000 խորանարդ մետրի դիմաց 154 դոլարի փոխարեն սահմանելով 180 դոլար: Գործող սակագինը սահմանվել է 2009 ապրիլի 1-ից սկսած: Այս պահին բնակչությունը 1000 խմ գազի դիմաց վճարում է …

կարդալ ավելին

Վնասակարությո՞ւն, թե՞ դամբուլություն

19.01.2010

Հակառակ Հայաստանի իշխանությունների հավաստիացումներին, մեր երկրում տնտեսական անկումը չի դադարել: Դրանում համոզված է Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ «Հայաստանը նոր արմատական բարեփոխումների կարիք ունի»,- ասում է նա՝ ավելացնելով, որ ներկայիս կառավարությունը տնտեսական ճգնաժամից դուրս գալուն ուղղված բարեփոխումներ չի անում: Անհրաժեշտ բարեփոխումների թվին Հ. Բագրատյանը դասում է, օրինակ, պրոգրեսիվ եկամտահարկը, որին մեր …

կարդալ ավելին

Անցնում են ցուցանիշները «դզելու» ռեժիմին

19.01.2010

2009 թվականը դեռ չմարսած՝ արդեն իսկ սկսեց ուրվագծվել այն պատկերը, որի ականատեսն ենք լինելու ընթացիկ տարում։ Իսկ այդ պատկերի առաջին պլանում կրկին լինելու են ցուցանիշները, թվերը եւ խոսքերը՝ տարբեր հայեցակարգերի, ռազմավարությունների, ծրագրերի եւ այլ գեղեցիկ բաների տեսքով։ Այսինքն՝ ըստ էության, առաջին պլանում ոչինչ էլ չի լինելու։ Նախ նշենք, որ 2009 տնտեսական տարվա ամփոփ պատկերը դեռ …

կարդալ ավելին

4 միլիոն դոլար՝ խոշոր բիզնեսին

19.01.2010

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) երեկ կնքեցին համաֆինանսավորման պայմանագիր, որի շրջանակներում հայաստանյան խոշոր ընկերություններին կտրամադրվեն վարկեր 4 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով եւ 7 տարի մարման ժամկետով։ Պայմանագրի ստորագրման արարողությունից հետո ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը եւ ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերի Ռազլոգը պատասխանեցին լրագրողների հարցերին։ Ինչպես նշեց Ա. Օսիպյանը, ծրագրով ֆինանսավորվելու …

կարդալ ավելին

Խախտումներ են գտել

19.01.2010

Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ԴՀԾ) հակամենաշնորհային օրենսդրության խախտման նշաններ է արձանագրել «Տրոյկա դիալոգ» ընկերության գործողություններում` կապված ֆիզիկական անձանց ակտիվների կառավարման հետ: Այդ մասին հաղորդել է ռուսական «Vedomosti» պարբերականը: Ինչպես նշել է ԴՀԾ-ի Ֆինանսական շուկաների վերահսկման վարչության պետ Յուլյա Բոնդարեւան, ծառայությունը ստացել է չորս բողոք այն մասին, որ ընկերության կայքում եւ բաց նյութերում առկա տեղեկատվությունը չի …

կարդալ ավելին

Ընդդեմ դրամի արժեւորման

25.12.2009

Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 17 միլիոն 658 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 376.55 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 376.5 դրամ: Փաստորեն, դեկտեմբերի 22-ի համեմատ դոլարի փոխարժեքը բարձրացել է մեկուկես դրամով։ Դեկտեմբերի 22-ին իրականացվել էր 19 միլիոն 100 հազար ԱՄՆ դոլարի առք եւ …

կարդալ ավելին

Լավատեսական

25.12.2009

ԱՄՆ Առեւտրի նախարարության վերջին կանխատեսումներով, այս տարվա երրորդ եռամսյակում տնտեսական աճը կկազմի 2.2%՝ նախկինում հայտարարված 2.8%-ի փոխարեն: Այնուամենայնիվ, ԱՄՆ տնտեսությունը վերջին չորս եռամսյակների ընթացքում առաջին անգամ է աճ գրանցում: ԱՄՆ անշարժ գույքի շուկան նույնպես աճի միտում է դրսեւորում. նոյեմբերին վաճառքներն աճել են 7.4%-ով, տարվա վերջում վաճառված գույքի ծավալը կկազմի 6.5 մլն միավոր, ինչն ամենաբարձր ցուցանիշն …

կարդալ ավելին

Ամենաանհաջող տարին նորագույն պատմության մեջ

25.12.2009

Ավարտվում է 2009 թվականը` հետեւում թողնելով մի շարք կարեւոր տնտեսական ու քաղաքական իրադարձություններ: Ի՞նչ էական ձեռքբերումներ ու կորուստներ ունեցավ Հայաստանն անցնող տարում: Ինչպե՞ս են քաղաքական ուժերը գնահատում այն: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծում է, որ 2009-ին ձեռքբերումները կորուստների համեմատ աննշան էին: Որպես կարեւորագույն բացթողումներ՝ նա առաջին հերթին նշում է հայ-թուրքական հարաբերությունների ու ԼՂ …

կարդալ ավելին

Ճգնաժամի մեր բաժինը

25.12.2009

Ավարտվող տարվա հիմնական բնութագիրը տնտեսական ճգնաժամն է: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Այն այս կամ այն տեսանկյունից վերաբերում է նաեւ մեզ: Հետեւաբար բարդ չէ ենթադրելը, որ 2009-ը ամփոփելու բոլոր տեքստերում ամենակիրառական հասկացությունը ճգնաժամն է լինելու: Հենց ճգնաժամի վրա են դուրս գրվելու տնտեսական ձախողումները: ՀՆԱ-ի երկնիշ անկումից մինչեւ պետբյուջեի թերակատարումը: Արդարանալու այս հնարավորությունը մեր կառավարությունը ձեռքից բաց չի …

կարդալ ավելին

Վաճառում է

25.12.2009

Դանիիլ Խաչատուրովը պատրաստվում է «Ռոսգոստրախ» ՍՊԸ-ին (51%) եւ ԹՁը-ին (49%) վաճառել վերջերս գնած «Կապիտալ ստրախովանիե»-ն: Վաճառքի գինը չի հրապարակվում, սակայն, փորձագետների կարծիքով, «Կապիտալ ստրախովանիե»-ի արժեքն այսօր 300 մլն դոլար է: Ըստ «Վեդոմոստի» թերթի` 2008թ. օգոստոսին Խաչատուրովը եւ իր գործընկերները, որոնց անունները նա չի բացահայտում, «Կապիտալ ստրախովանիե»-ն նախկին սեփականատեր Լեոնիդ Ֆեդունից գնել էին 500 մլն դոլարով: …

կարդալ ավելին

Դրույքաչափերը փոխում են

22.12.2009

Մեր տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունը առաջիկայում ԱԺ է ներկայացնելու Հարկային օրենսգրքի նախագիծ, որում բազմաթիվ փոփոխություններ են նախատեսվում: Ըստ այդմ, նվազելու են որոշ հարկատեսակների դրույքաչափերը: Օրինակ, ըստ մեր աղբյուրների, ավելացված արժեքի հարկը 20 տոկոսից կարող է իջեցվել 18-ի: Դրա փոխարեն, սակայն, կառավարությունը որոշել է բարձրացնել ակցիզային եւ որոշ այլ հարկերի դրույքաչափերը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս նոր օրինագծում …

կարդալ ավելին

Նոր ռեցեսիա

22.12.2009

2001թ. տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր ամերիկացի տնտեսագետ Ջոզեֆ Ստիգլիցը կանխատեսել է, որ ամերիկյան տնտեսությունը 2010թ. երկրորդ կեսին կարող է կրկին ռեցեսիայի փուլում հայտնվել: Ըստ նրա, հավանականությունը, որ տնտեսության զարգացումը կդանդաղի, շատ մեծ է: «Բացի այդ, շատ հնարավոր է, որ աճի ցուցանիշը բացասական լինի»,- ասել է Ստիգլիցը: Գիտնականը նախազգուշացրել է, որ ամերիկյան վարչակազմը պետք է …

կարդալ ավելին

Անկումը «նվազեցնելու» ձեւը գտել են

22.12.2009

Կառավարության կանխատեսումները, որ 2009 թվականը կփակենք շուրջ 15% տնտեսական անկմամբ, ամենայն հավանականությամբ, իրականություն կդառնան։ Համաձայն պաշտոնական վիճակագրության վերջին հրապարակման, Հայաստանի Հանրապետությունում ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում ՀՆԱ-ն կրճատվել է 16%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) երեկ հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Եվ քանի որ 2009 թվականն ամբողջությամբ ամփոփող …

կարդալ ավելին

Ուկրաինացիները հրաժարվում են «Հայբիզնեսբանկից»

22.12.2009

«ՈՒԿՐՊՐՈՄԲԱՆԿ» ՍՊԸ-ն, որը ներկայումս հանդիսանում է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի 13.01%-ի բաժնետերը, որոշել է վաճառել բանկի բաժնետոմսերի իրեն պատկանող մասը: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ «ՔՐԻՍՏԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ընկերությունն ունի բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունք եւ արդեն հայտ է ներկայացրել «ՈՒԿՐՊՐՈՄԲԱՆԿ»-ի 13.01% բաժնետոմսերը ձեռք բերելու համար:

կարդալ ավելին

Ռուսական աստղերը վախենում են Գաբրելյանովից

22.12.2009

«Life.ru-ի հիմնադիրը ցույց կտա իր հայկական Forbes-ը». նման վերնագրով լուրեր են հրատարակել ինտերնետային տեղեկատվական բազմաթիվ կայքէջեր: Խոսքը հայազգի, ծնունդով դաղստանցի Արամ Գաբրելյանովի մասին է, ով Ռուսաստանում հայտնի մեդիամենեջեր է, եւ որոշել է գործարար իրադարձությունները լուսաբանող Զանգվածային լրատվամիջոցների կյանքում նոր էջ բացել: Նա մտադիր է ինտերնետային նոր կայքէջ ստեղծել Marker.ru անունով, որը մրցակցելու է «Վեդոմոստիի» եւ …

կարդալ ավելին

Վնասը՝ 250 միլիոն դոլար

22.12.2009

Առանձնատների շինարարությամբ զբաղվող ամերիկյան Hovnanian Enterprises Inc. ընկերության եռամսյակային գործունեության հաշվետվությունը ուրախ լուրեր չի պարունակում Հովնանյանների համար։ Հաշվետվության համաձայն՝ 2008-2009 ֆինանսական տարվա վերջին երեք ամիսների արդյունքներով ընկերությունը կրել է 250,8 մլն դոլարի զուտ վնաս: Նշենք, որ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում ընկերության կրած զուտ վնասը կազմել էր 450,5 մլն դոլար: Ընկերության հասույթը հաշվետու եռամսյակում կազմել է …

կարդալ ավելին

Տրոյկա-Կամազ-Դայմլեր

22.12.2009

Հայազգի Ռուբեն Վարդանյանին պատկանող ռուսական «Տրոյկա-Դիալոգ» ընկերությունը բանակցություններ է վարում գերմանական խոշոր ավտոարտադրող Daimler ընկերության հետ` «ԿԱՄԱԶ» ԲԲԸ-ի իր 5-6% մասնաբաժնի վաճառման հարցով: Գերմանական ընկերությունը նախատեսում է մինչեւ 2017-2018թ. ընդլայնել իր մասնաբաժինը «ԿԱՄԱԶ»-ի բաժնետիրական կապիտալում եւ ձեռք բերել ընկերության վերահսկիչ փաթեթը: Ընթացող բանակցությունների եւ նախատեսվող գործարքի վերաբերյալ այլ մանրամասնություններ դեռեւս չեն հրապարակվում:

կարդալ ավելին

Էս ի՜նչ ենք անում հայերով

22.12.2009

Ռուսաստանյան հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը «Սոգլասիե» հոլդինգից ձեռք է բերել գրասենյակային-հյուրանոցային համալիրի շինարարության պրոյեկտի 50%-ը։ Կենտրոնը կառուցվելու է մոսկովյան միջազգային գործարար կենտրոնի՝ «Մոսկվա Սիթիի» սրտում։ Գործարքի գումարը կողմերը չեն նշում։ Սակայն հայտնի է, որ պայմանագրի համաձայն՝ «Տաշիրը» սեփական միջոցներով ավարտին է հասցնելու բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը, որից հետո իրավունք է ստանալու շահագործել …

կարդալ ավելին

470 մլն դրամի տուգանքներ

22.12.2009

Երեկ տեղի է ունեցել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) հերթական նիստը, որտեղ հանձնաժողովի վերլուծության վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանը ներկայացրել է վարույթի արդյունքները: Ըստ այդմ, հանձնաժողովը, դեղերի շրջանառության ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից օրենքի հնարավոր խախտումների բացահայտման նպատակով, հարուցել է վարույթ, որն ընդգրկել է 25 տնտեսվարողների վարքագծի ուսումնասիրություն: Վարույթի ընթացքում ուսումնասիրվել են 2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին …

կարդալ ավելին