Տրոյկա-Կամազ-Դայմլեր

22/12/2009

Հայազգի Ռուբեն Վարդանյանին պատկանող ռուսական «Տրոյկա-Դիալոգ» ընկերությունը բանակցություններ է վարում գերմանական խոշոր ավտոարտադրող Daimler ընկերության հետ` «ԿԱՄԱԶ» ԲԲԸ-ի իր 5-6% մասնաբաժնի վաճառման հարցով: Գերմանական ընկերությունը նախատեսում է մինչեւ 2017-2018թ. ընդլայնել իր մասնաբաժինը «ԿԱՄԱԶ»-ի բաժնետիրական կապիտալում եւ ձեռք բերել ընկերության վերահսկիչ փաթեթը: Ընթացող բանակցությունների եւ նախատեսվող գործարքի վերաբերյալ այլ մանրամասնություններ դեռեւս չեն հրապարակվում: