Դրույքաչափերը փոխում են

22/12/2009

Մեր տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունը առաջիկայում ԱԺ է ներկայացնելու Հարկային օրենսգրքի նախագիծ, որում բազմաթիվ փոփոխություններ են նախատեսվում: Ըստ այդմ, նվազելու են որոշ հարկատեսակների դրույքաչափերը: Օրինակ, ըստ մեր աղբյուրների, ավելացված արժեքի հարկը 20 տոկոսից կարող է իջեցվել 18-ի: Դրա փոխարեն, սակայն, կառավարությունը որոշել է բարձրացնել ակցիզային եւ որոշ այլ հարկերի դրույքաչափերը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս նոր օրինագծում նախատեսվում են նաեւ մի շարք այլ փոփոխություններ, որոնք կարող են լուրջ դժգոհության պատճառ դառնալ գործարարների շրջանում: Կառավարությունն ընդհանուր առմամբ որոշել է կտրուկ ավելացնել տնտեսվարողների հարկային բեռը, քանի որ հաջորդ տարի Հայաստանն արտաքին վարկեր ստանալու հնարավորություն, ըստ էության, չի ունենալու, եւ անհրաժեշտ է ինչ-որ կերպ ապահովել բյուջեի եկամուտները: Նշենք, որ նոր օրինագիծը Կառավարությունն Ազգային ժողով կուղարկի հաջորդ տարեսկզբին: