Լավատեսական

25/12/2009

ԱՄՆ Առեւտրի նախարարության վերջին կանխատեսումներով, այս տարվա երրորդ եռամսյակում տնտեսական աճը կկազմի 2.2%՝ նախկինում հայտարարված 2.8%-ի փոխարեն: Այնուամենայնիվ, ԱՄՆ տնտեսությունը վերջին չորս եռամսյակների ընթացքում առաջին անգամ է աճ գրանցում:

ԱՄՆ անշարժ գույքի շուկան նույնպես աճի միտում է դրսեւորում. նոյեմբերին վաճառքներն աճել են 7.4%-ով, տարվա վերջում վաճառված գույքի ծավալը կկազմի 6.5 մլն միավոր, ինչն ամենաբարձր ցուցանիշն է վերջին 2 տարիների ընթացքում: Սա հիմնականում պայմանավորված է խթանիչ հարկային քաղաքականությամբ: