Վնասը՝ 250 միլիոն դոլար

22/12/2009

Առանձնատների շինարարությամբ զբաղվող ամերիկյան Hovnanian Enterprises Inc. ընկերության եռամսյակային գործունեության հաշվետվությունը ուրախ լուրեր չի պարունակում Հովնանյանների համար։ Հաշվետվության համաձայն՝ 2008-2009 ֆինանսական տարվա վերջին երեք ամիսների արդյունքներով ընկերությունը կրել է 250,8 մլն դոլարի զուտ վնաս: Նշենք, որ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում ընկերության կրած զուտ վնասը կազմել էր 450,5 մլն դոլար: Ընկերության հասույթը հաշվետու եռամսյակում կազմել է 437,4 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն եռամսյակի 721,4 մլն դոլարի դիմաց: Hovnanian Enterprises Inc. ընկերությունը հիմնադրվել է 1959թ. եւ շուրջ 50 տարիների իր գործունեության արդյունքում ձեռք է բերել մեծ ճանաչում: Հայազգի Գեւորգ Հովնանյանի հիմնադրած շինարարական ընկերությունն այժմ գործունեություն է ծավալում ԱՄՆ 18 նահանգներում: