Տնտեսություն

«Կոլոմբոսի» հետքերով

23.10.2009

«Անցյալ տարվանից ի վեր Հայաստանը մաքսային ասպարեզում ռազմավարական ծրագիր է որդեգրել։ Ես զգում եմ նաեւ, որ այս նախաձեռնությունը վայելում է քաղաքական սատարում»,- երեկ հայտարարել է Համաշխարհային մաքսային կազմակերպության նախագահ Կունիո Միկուրիան, ով այս օրերին գտնվում է Երեւանում: ՀՄԿ-ն Հայաստանի մաքսային համակարգում իրականացված բարեփոխումներին տվել է բարձր գնահատական։ Կ. Միկուրիայի հետ համատեղ ասուլիսում ՀՀ Պետեկամուտների կոմիտեի …

կարդալ ավելին

«Աջակցության արդյունքը»

23.10.2009

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է 325 խոշոր հարկատուների մոնիտորինգի հերթական ամփոփ ցուցանիշները: Հիշեցնենք, որ 2009թ. առաջին 7ամիսների ընթացքում թեեւ 325 խոշոր հարկատուների շրջանառությունը (վաճառված արտադրանքի քանակի ու գնի արտադրյալը) նվազել էր ընդամենը 7%-ով, սակայն նրանք նվազեցրել էին բյուջե վճարած հարկերի ու այլ պարտադիր վճարների (սոցիալական ապահովության վճար, հարկային մարմնի ստուգումներից առաջադրված գումարներ եւ այլն) …

կարդալ ավելին

Դուք «Գրանդ քենդի» շա՞տ եք սիրում

23.10.2009

Հրանտ Վարդանյանը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Ավելի ճիշտ՝ նրա ընտանիքին պատկանող բիզնեսներից մեկը՝ «Գրանդ Քենդին»։ Այս անգամ «գլխացավանքի» պատճառը ուկրաինացիներն են։ Մեկ շաբաթ առաջ Հայաստան էր ժամանել Խարկովի նահանգապետ Արսեն Ավակովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաեւ «Խարկովսկայա բիսկվիտնայա ֆաբրիկա» ընկերության գլխավոր տնօրեն Ալլա Կովալենկոն։ Հենց այս տիկինն էլ բաց տեքստով հայտարարեց՝ «Հայաստանի տեղական …

կարդալ ավելին

Սայլն ընկավ փոսը

21.10.2009

Երբ բնակչությունը սկսեց ինչ-որ չափով վստահել ՀԴՄ կտրոնների բոնուսային համակարգին եւ կտրոններ հավաքել, կառավարությունում ահագին ոգեւորվեցին։ «Սայլը տեղից շարժվեց,- սեպտեմբերի 10-ի կառավարության նիստում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով,- կարելի է ասել, որ ՀՀ քաղաքացիներն այսուհետեւ պահանջում են, որպեսզի ՀԴՄ-ները աշխատեն, եւ իրենց հասանելիք կտրոնները տրամադրվեն իրենց»։ Իհարկե, բոլորն էլ հասկանում էին, որ կառավարությունը բարեգործական կազմակերպություն …

կարդալ ավելին

Ճգնաժամ

21.10.2009

Yahoo! ճգնաժամը խնդիր չէ «Yahoo!» կորպորացիայի շահույթը 2009թ. երրորդ եռամսյակում կազմել է 186.1 միլիոն դոլար։ Դա երեք անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը. ընկերության շահույթը այդ ժամանակ կազմել էր 54.3 միլիոն դոլար։ Շահույթի մեծացման համար ընկերությունը պարտական է նոր ղեկավարին՝ Քերոլ Բարցին։ Այս տիկնոջ նախաձեռնությամբ «Yahoo!»-ում վերակազմավորման լայնամասշտաբ գործընթաց սկսվեց։ Արդյունքում՝ կրճատվեցին ծախսերի …

կարդալ ավելին

Լավատեսական անկում

21.10.2009

Մի քանի տարի առաջ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ համաշխարհային տնտեսական շրջանակներում Հայաստանին «Կովկասյան վագր» են անվանում: Պատճառն այն էր, որ մեր իշխանությունները սիրահարվել էին իրենց իսկ վարած տնտեսական քաղաքականությանը: Ու սիրահարվածին բնորոշ անտրամաբանական վարքով տարիներ շարունակ տնտեսական աճ էին արձանագրում: Երկնիշ տնտեսական աճ: Մամուլը նախկին արտգործնախարարի ասածը մեջբերում էր տարիներ շարունակ: Ոչ իշխանամետ …

կարդալ ավելին

Ուժեղ & խոցելի

19.10.2009

Անցած շաբաթվա վերջին Հայաստանում էր գտնվում Համաշխարհային բանկի պատվիրակությունը` կառավարիչ-տնօրեն տիկին Նգոզի Օկոնջո-Իվիլայի գլխավորությամբ։ Վերջինս ՀԲ-ի, այսպես ասած, երկրորդ դեմքն է։ Այդ իսկ պատճառով, չնայած այն հանգամանքին, որ տկն Նգոզիի ասուլիսը հրավիրվել էր կիրակի օրը, հետաքրքրությունը բավականին մեծ էր, եւ լրագրողները չէին ալարել կիրակնօրյա հանգստից 2 ժամ նվիրել այս իրադարձությանը։ Տկն Նգոզին հետաքրքիր էր նաեւ …

կարդալ ավելին

Իսկ դուք «չորացրե՞լ» եք ձեր «լվացքը»

16.10.2009

Պարզվում է՝ Հայաստանը համարվում է փողերի լվացման դեմ պայքարի առաջամարտիկներից մեկը։ Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից հաստատված գնահատման հաշվետվության հիման վրա` փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼԱՖ) դեմ պայքարի միջազգային ստանդարտներին համապատասխանության առումով մեր երկիրը ԵԽ անդամ պետությունների շարքում գրավում է 10-րդ տեղը՝ առաջ անցնելով, օրինակ, Ռումինիայից, Չեխիայից ու Լեհաստանից։ Միջազգային ստանդարտներն իրենցից ներկայացնում են …

կարդալ ավելին

Բողոքում են նաեւ ուկրաինացիները

16.10.2009

«Հայաստանի տեղական արտադրող «Գրանդ Քենդին» դիմում է ոչ արդար մրցակցության քայլերի»,- երեկ նման հայտարարություն է արել «Խարկովսկայա բիսկվիտնայա ֆաբրիկա» ընկերության գլխավոր տնօրեն Ալլա Կովալենկոն: «Մենք մեր արտադրանքը արտահանում ենք ԱՄՆ, եվրոպական երկրներ, Ռուսաստան եւ իրացման հետ խնդիր չունենք»,- ասել է նա` նշելով, որ «Գրանդ Քենդին» Հայաստանում արտոնագրել է 1000-ից ավելի ապրանքատեսակների անվանումներ, որոնց մեծ մասն …

կարդալ ավելին

Անպատասխան հարցեր

16.10.2009

Երեկ «Բջնի» հանքային ջրերի գործարանի գլխավոր տնօրեն Լաերտ Հարությունյանը դիմում-հաղորդագրություն է ներկայացրել` ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին եւ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին: Դրանում մասնավորապես ասված է. «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերությունը բազմիցս դիմել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը` խնդրելով տրամադրել կատարողական վարույթի …

կարդալ ավելին

Ճգնաժամ

15.10.2009

Ճիշտը մի հատ ա ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր ֆինանսական բուրգի հեղինակ Բեռնարդ Մեյդոֆը, որը ներկայումս իր 150 տարվա ազատազրկումն է կրում Butner բանտում, իր կյանքում առաջին անգամ մասնակցել է բանտային կռվի։ Ինչպես գրում է «The New York Post»-ը, 71-ամյա Մեյդոֆը կռվի է բռնվել բանտախցի իր «հարեւանի» հետ… ֆոնդային բորսաների շուրջ ծագած վեճի պատճառով։ Ականատեսները վկայել …

կարդալ ավելին

Ճիշտ ճանապարհով ընթացողները

15.10.2009

Շաբաթվա տնտեսական կարեւոր իրադարձությունը, հարկավ, Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենների այցն էր Հայաստան: Այն պատշաճ ընկալման չարժանացավ: Ազգս նրանց սիրտն ու հավեսը չուներ: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրության համարյա սկանդալային գործընթացները ստվերել են բոլոր մյուս իրադարձությունները: Այնինչ ԱՄՀ գործադիր տնօրենների հայտարարություններն արժանի էին ուշադրության: Նրանք հաստատեցին, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հարվածը Հայաստանի համար սարսափելի մասշտաբներ ունի: «2009 …

կարդալ ավելին

«Թուրքերը կաշխատեն մեր օլիգարխների հետ»,- ասում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը

10.10.2009

Թուրքիայի հետ թշնամություն անելը շատ ավելի հեշտ էր, քան այս պայմաններում բարեկամություն անելը դուրս կգա: Այս մասին երեկ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Անշուշտ պետք է պատրաստվել տնտեսական հարաբերություններին, վաղ թե ուշ պետք է բախվեինք թուրքական կապիտալի հետ, թուրքական ձեռներեցության հետ: Բայց այսօր սահմանի բացումով ՀՀ կենտրոնացված օլիգարխացված տնտեսությունը բախվելու է թուրքական ոչ կենտրոնացված, …

կարդալ ավելին

«Սկվազնյակից քշվածները»

08.10.2009

Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները խոսելու եւ գրելու առատ նյութ են տվել քաղաքական գործիչներին, մեկնաբաններին եւ լրագրողներին։ Հիմնականում խոսքը գնում է Ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին, ինչը բնական է։ Սակայն սահմանի հնարավոր բացման տնտեսական կողմը մի տեսակ դուրս է մնացել ուշադրությունից։ Առ այսօր չի ներկայացվել որեւէ լուրջ վերլուծություն, թե սահմանի բացումն ինչպե՞ս կանդրադառնա մեր տնտեսության, տեղական …

կարդալ ավելին

Ձրի խոստումներ

08.10.2009

Մեր տեղեկություններով` Վանաձորի «Պրոմեթեյ քիմպրոմ» գործարանի ղեկավարությունը մինչ օրս չիմարել աշխատակիցների աշխատավարձերի պարտքերը: Մեր տվյալներով` այսօր աշխատում է միայն գործարանի քարերի արտադրամասը: Հերթական անգամ գործարանի ներկա վիճակի մասին մենք փորձեցինք տեղեկատվություն ստանալ գործարանի պատասխանատու անձանցից, բայց մեզ այդպես էլ չհաջողվեց, քանի որ քարտուղարության բաժինն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Ի դեպ, դեռ նախորդ անգամ քարտուղարուհին …

կարդալ ավելին

Խաղողագործներին վճարո՞ւմ են

08.10.2009

Արարատի մարզի խաղողագործների դժգոհության ալիքը դեռեւս չի մարել: «Ես դեռ չեմ հավաքել խաղողը: Էս տարի շատ ահավոր է մեր վիճակը: Եթե մինուս զրոյի մասին լսած չկաք, ուրեմն` լսեք: Էս տարի էդ «թիվը» իմ բերքի եկամուտն ա»,- մեզ հետ զրույցում նշեց Տափերական գյուղի բնակիչ Մարտիրոս Հովհաննիսյանը: Ըստ նրա` մարզի մթերման կետերում խաղողի համար վճարվող ամենաբարձր գինը …

կարդալ ավելին

Առանց ավելորդ «թիթիզությունների»

06.10.2009

Հայաստանի արտաքին պետական պարտքի ծավալների կտրուկ աճի վերաբերյալ խոսելիս պաշտոնյաներն ու իշխանական դաշտի տնտեսագետները նշում էին, որ կարեւորը ոչ թե այդ պարտքի ծավալն է, այլ այն, թե ինչպես կօգտագործվեն լրացուցիչ վարկային ռեսուրսները: Ուստի տրամաբանական կլիներ ենթադրել, որ վարկերի ծախսման վերաբերյալ լուրջ քննարկումներ տեղի կունենան, կամ գոնե հանրությանը հայտնի կդառնա, թե կառավարությունը կոնկրետ ինչ ծրագրեր է …

կարդալ ավելին

Ճգնաժամ

02.10.2009

Ճգնաժամի վնասը՝ 3.4 տրիլիոն դոլար Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) վերանայել է համաշխարհային ֆինանսական համակարգի կորուստների մասին իր կանխատեսումը։ Ինչպես հաղորդում է «Բլումբերգ» գործակալությունը, նոր կանխատեսման համաձայն՝ համաշխարհային ճգնաժամի պատճառած վնասները կկազմեն 3.4 տրիլիոն դոլար՝ նախկին գնահատականից 15%-ով քիչ։ Բանկային համակարգի պոտենցիալ վնասների նվազումը նոր մեթոդոլոգիայի կիրառման արդյունք է։ Այս տարվա ապրիլին ԱՄՀ-ն հայտարարեց, որ բանկային …

կարդալ ավելին

Գովազդի ու հակագովազդի փոխարեն

02.10.2009

Գյուղատնտեսության նկատմամբ մեր իշխանությունների վերաբերմունքը երկակի է: Այն մի կողմից՝ բավական հարմար երեւույթ է: Հուլիսից մինչեւ նոյեմբեր, այսինքն՝ բերքահավաքի շրջանում, գյուղատնտեսությունը խթանում է տնտեսական աճ նկարելուն: Նույն այդ շրջանում մեր վիճակագիրները եւ Կենտրոնական բանկը գների անկում արձանագրելու հնարավորություն են ստանում: Զուտ այն պատճառով, որ բերքահավաքի շրջանում գյուղմթերքների գներն ամենացածրն են: Բայց մյուս կողմից՝ հենց այդ …

կարդալ ավելին

Իմ տունը քո տունը չէ

02.10.2009

Անշարժ գույքի շուկայի մասին շատ է գրվում, հիմնականում այն տեսանկյունից, որ այդ ոլորտում դեռեւս սպասողական վիճակ է։ Այսինքն՝ գնորդները սպասում են հետագա գնանկմանը՝ հետաձգելով գնումը: Այս պնդման մեջ, իհարկե, ճշմարտություն կա։ Սակայն այդ ճշմարտությանը հավատում են (կամ ցանկանում են հավատալ) հիմնականում իշխանություններն ու խոշոր կառուցապատողները։ Այս կերպ բացատրվում է շուկայում գործարքների ծավալի անկումը, ինչն իր …

կարդալ ավելին