Տնտեսություն

Կան արտոնյալներ

16.09.2009

– Ձեր կարծիքով՝ հայ-թուրքական սահմանի բացմամբ Հայաստանը տնտեսապես ավելի շատ կշահի՞, թե՞ կտուժի: Կա՞ վտանգ, որ թուրքական ապրանքները կներխուժեն Հայաստան, ու մեր արտադրողները մեծ վնասներ կկրեն, ինչպես պնդում են ոմանք: – Ես արդեն 10-15 տարի առաջ ասել եմ, թե ինչ կտա մեզ սահմանի բացումը: Այն ժամանակ մենք նոր էինք սկսել համագործակցել թուրք գործարարների հետ եւ …

կարդալ ավելին

Մեկ տարեկան ճգնաժամ

16.09.2009

Շաբաթվա սկզբին նշվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի պաշտոնական տարեդարձը: Ճգնաժամն, իհարկե, մի քանի ամիս շուտ էր սկսվել, եւ այդ մասին նույնիսկ մեր ղեկավարությունն էր տեղյակ: Տեղյակ էր, բայց ոչինչ չէր ձեռնարկում: Ավելին` խորհրդարանում կառավարությանն ուղղված հարցին պատասխանելիս վարչապետ Տիգրան Սարգսյանը պատգամավորներին խուրհուրդ տվեց չխոսել ճգնաժամի հնարավոր հետեւանքների մասին: Ակնհայտ էր, որ մեր իշխանությունները հակաճգնաժամային ծրագիր չեն …

կարդալ ավելին

«Բոնուսը» փոխել է վերաբերմունքը

16.09.2009

Վաղուց է նկատվում, որ հայ հասարակությունը, կարծես թե, մի տեսակ փակ է ցանկացած նորամուծության համար, եւ նույնիսկ սպառողի շահերից ակնհայտորեն բխող գրեթե ամեն մի քայլ հանրությունն ընդվզումով է ընդունում։ Օրինակ, ՀԴՄ կտրոններով բոնուսներ եւ շահումներ ստանալու հնարավորությունը, չգիտես ինչու, գոնե սկզբնական փուլում ընդունվեց սվիններով կամ ծաղրանքով։ Մինչդեռ կյանքը ցույց տվեց` ամեն ինչ այդքան անհույս չէր, …

կարդալ ավելին

Ախորժակը բացվել է

11.09.2009

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Նաիրիտ Գործարան ՓԲԸ»-ն՝ ի դեմս տնօրեն Վահան Մելքոնյանի, դատարանում վիճարկում է կառավարության 2000 թվականի թիվ 875 որոշումը` պահանջելով պետական «Նաիրիտ ԲԲԸ»-ի ակտիվները եւ 380 մլն դոլար փոխհատուցում: Այժմ այս հայցը քննվում է Վճռաբեկ դատարանում, եւ մեր տեղեկություններով՝ հայցվոր կողմը, վստահ լինելով, որ հայցը բավարարվելու է, փոխհատուցման գումարի պահանջը 380 մլն-ից դարձրել …

կարդալ ավելին

Վերջին հույսը ՀԴՄ-ն է

11.09.2009

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, անկախ տնտեսական եւ այլ ցուցանիշներից, պատմության մեջ կմնա որպես մի մարդ, ում վերջապես հաջողվեց հայ վարորդներին ստիպել ամրագոտիներ գցել։ Իրականում, Տ. Սարգսյանին ոչ թե դա հաջողվեց անել ինչ-որ գերբնական հատկությունների ու տքնաջան աշխատանքի, այլ մի պարզ ճշմարտություն հասկանալու շնորհիվ։ Իսկ այդ պարզ ճշմարտությունն այն է, որ մեր երկրում (ինչպես եւ ամենուր), հարկավոր …

կարդալ ավելին

Հայկական բանկերը լուրջ փորձությունների ենթարկվեցին

10.09.2009

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության ԱՊՀ ֆինանսական կազմակերպությունների գծով վերլուծաբան Նելլի Բադալյանի եւ ԱՊՀ ֆինանսական կազմակերպությունների գծով Fitch Ratings-ի տնօրեն-կառավարիչ Ջեյմս Ուոթսոնի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը` հատուկ «168 Ժամի» համար – Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ի բանկային համակարգի ներկայիս իրավիճակն ու հեռանկարները: Նելլի Բադալյան – ՀՀ-ի բանկերը բավականին արժանի կերպով վերապրեցին դրամի մարտյան արժեզրկումը: Դեռ համաշխարհային ճգնաժամից …

կարդալ ավելին

Կենտրոնում Վարդանյաններն են

10.09.2009

Մեր տեղեկություններով, ԱԺ վերադարձած հարկային փաթեթի մամլիչի տակ հիմնականում պետք է ընկնի գործարար Հրանտ Վարդանյանն՝ իր ծխախոտի արտադրությամբ: Ծխախոտն, ինչպես հայտնի է` ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակ է, իսկ Վարդանյանների ընտանիքը զբաղվում է ծխախոտի եւ թութունի արտադրությամբ, արտահանմամբ ու ներմուծմամբ: Հարկային մարմինները կենտրոնացել են այս ընտանիքի բիզնեսի վրա, որովհետեւ հայտնաբերել են, որ Վարդանյանները ֆիլտրով համեմատաբար թանկ …

կարդալ ավելին

Անկման 2/3-ը բաժին է ընկնում շինարարությանը

10.09.2009

Երեկ, մեկնաբանելով Հայաստանում իրականացվող հակաճգնաժամային նախաձեռնությունները, Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի ներկայացուցիչ Նինկե Օմեսը կառավարությանը կոչ է արել չկենտրոնանալ գերազանցապես շինարարության ոլորտի վրա եւ փորձել զարգացնել նաեւ տնտեսության այլ ճյուղեր: «Կարծում եմ, որ շատ կարեւոր է տնտեսության այլ ճյուղեր նույնպես զարգացնել, որովհետեւ վերջին մի քանի տարիներին հայաստանյան տնտեսությունը շատ ուժեղ կախում ուներ շինարարության ոլորտից»: Այնուամենայնիվ, Ն. …

կարդալ ավելին

Բիզնես (չ)անե՞մ Հայաստանում

10.09.2009

Երեկ հրապարակվել է Հայաստանի տնտեսության մասին հերթական միջազգային զեկույցը, որը հավասարաչափ օգտագործվելու է թե՛ իշխանության, թե՛ իշխանություններին քննադատողների կողմից։ Խոսքը վերաբերում է Համաշխարհային բանկի կողմից ամեն տարի հրապարակվող Գործարարություն (Doing Business) զեկույցին։ Հետազոտությունն անցկացվել է 2008թ. հունիսից մինչեւ 2009թ. մայիս ընկած ժամանակահատվածը։ Եվ պատահական չէ, որ «Գործարարություն 2010»-ի հեղինակներն այս անգամ հրապարակման համար խոսուն խորագիր …

կարդալ ավելին

Ասպետի կոչում

10.09.2009

Ֆրանսահայ գործարար, արվեստի մեծ գիտակ ու հովանավոր, «Փարիզյան սուրճ» ցանցի հիմնադիր Վալերի-Աշխեն Գործունյանին Ֆրանսիայի Մշակույթի եւ հաղորդակցության նախարարությունը պարգեւատրել է ասպետի կոչումով` արվեստի եւ կրթության ոլորտում հայ-ֆրանսիական կապերը պահպանելու համար: Վ.Գործունյանը Ֆրանսիայի հայ համայնքի այն ներկայացուցիչների շարքում է եղել, որոնք համարձակություն են ունեցել խոշոր ներդրումներ անել Հայաստանում: Տիկին Գործունյանը նպաստել է Հայաստանում ֆրանսիական արվեստի տարածմանը: …

կարդալ ավելին

«Շնորհակալ» են տոկոսով աջակցության համար

08.09.2009

Փոքր ու միջին բիզնեսի զարգացման մասին այսօր խոսում են բոլորը, ամեն տեղ` պատեհ-անպատեհ առիթով։ Ասում են՝ պետք է աջակցել փոքր ու միջին բիզնեսին, քանի որ առանց դրա տնտեսությունը ոտքի չի կարող կանգնել։ Փոքր ու միջին բիզնեսին աջակցելու միտքը կարմիր թելի նման անցնում է իշխանական բոլոր քննարկումների ու նիստերի ժամանակ։ Կառավարության հակաճգնաժամային ծրագրի (պաշտոնյաները հավաստիացնում են, …

կարդալ ավելին

Խուճապ արտարժույթի շուկայում

08.09.2009

Երեկ Հայաստանի բազմաթիվ բանկեր հրաժարվում էին արտարժույթի փոխանակման գործարքներից, մասնավորապես` արտարժույթ չէին վաճառում: Մեր տեղեկություններով՝ դրամի փոխարժեքը կայուն պահելու խնդիրը այնքան լուրջ է դրված, որ իշխանությունները որոշել են դիմել ծայրահեղ քայլերի: Մասնավորապես, ըստ հավաստի աղբյուրների, նրանք որոշել են արտարժույթով բանկային ավանդների պարտադիր պահուստավորման նորման գործող 12%-ից դարձնել 30%: Նշենք, որ պահուստավորման նորման ավանդների այն տոկոսն …

կարդալ ավելին

Նվազել է դեռեւս երկու տոկոսով

08.09.2009

Ասում են՝ հիպոթեքային վարկերի տոկոսադրույքները շատ մոտ ապագայում կնվազեն 1.5-2%-ով։ Բանն այն է, որ շուրջ 1.5 ամիս առաջ ստեղծված «Ազգային հիպոթեքային ընկերությունը» սեպտեմբերի 1-ից սկսած առեւտրային բանկերի տրամադրած հիպոթեքային վարկերը վերաֆինանսավորելու է 7.5%-ով՝ նախկին 9%-ի փոխարեն։ Հիշեցնենք, որ ԱՀԸ-ն փաստացի գործունեությունը սկսել է այս տարվա հուլիսի 10-ին՝ առեւտրային բանկերից մեկի հետ կնքելով վերաֆինանսավորման առաջին պայմանագիրը։ …

կարդալ ավելին

«Փողը միշտ սահմանափակ է լինում»

02.09.2009

– Այս տարվա 8 ամիսների կտրվածքով բյուջեով նախատեսված 727 մլրդ դրամ հարկերից ու տուրքերից հավաքագրվել է մոտ 300 մլրդ դրամ: Տարվա ավարտին մնացել է ընդամենը 4 ամիս, հույս կա՞, որ կհավաքվի մնացած մասը: – Բոլորի համար ակնհայտ է, որ մենք ունենք տնտեսական աճից շեղված սցենար: Նախ՝ ունեինք ՀՆԱ-ի աճի սցենար, բայց հիմա ունենք մոտ 18 …

կարդալ ավելին

Ճգնաժամ

02.09.2009

Առաջին տեղում Պուտինն է Մոտ մեկ ամիս առաջ ամերիկացիները բիզնեսմենների եւ ֆինանսական ոլորտի մասնագետների շրջանում հարցում էին անցկացրել՝ որոշելու համար, թե ում են ամերիկացիները համարում ճգնաժամի դեմ պայքարող լավագույն մարտիկ։ Առաջին տեղում հայտնվել էր ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվային համակարգի ղեկավար Բեն Բեռնանկեն։ Ռուսները որոշել են ետ չմնալ։ Ինչպես գրում է «ՀըԽ Daily»-ն, Ռուսաստանի 13 խոշոր քաղաքներում …

կարդալ ավելին

Գիշերավարձերը վճարե՞լ են

31.08.2009

Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի աշխատակիցների օգոստոսյան գործադուլները, փաստորեն, անարդյունք չավարտվեցին: Հիշեցնենք, որ աշխատակիցները բողոքում էին աշխատավարձերի բարձրացման, բոնուսային նոր համակարգի եւ գիշերավարձերի վճարման համար: Ըստ ընկերության լրատվության հետ կապերի պատասխանատու Ռուբին Տեր-Մարտիրոսյանի` ընկերությունն այսօր շարունակում է բնականոն աշխատել: Մեկ շաբաթ առաջ ընկերության շուրջ 960 աշխատակիցները ստացել են նաեւ գիշերավարձերը:

կարդալ ավելին

Վարուդակիսի կանխատեսումները

31.08.2009

Հայաստանում ՀՆԱ անկման ցուցանիշերը սկսում են նվազել, չնայած ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` տնտեսության անկումն այս տարվա առաջին 7 ամիսների կտրվածքով կազմել է արդեն 18.5 %: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը: Ա. Վարուդակիսի գնահատմամբ` այս տարեվերջին Հայաստանում տնտեսական անկումը կլինի ներկայիս մակարդակից ավելի բարվոք` …

կարդալ ավելին

«Բանդիտական Հայաստան»

31.08.2009

Փորձագետները դեռ անցած տարվա վերջից էին զգուշացնում, որ տնտեսական ճգնաժամը հանգեցնելու է հանցագործությունների քանակի աճին։ Չնայած, այդ պարզ իրողությունը հասկանալու համար ամենեւին էլ հարկավոր չէ փորձագետ լինել։ Տնտեսական ճգնաժամը, նրա հետեւանքով առաջ եկած գործազրկությունը, եկամուտների նվազումը եւ այլ գործոններն անխուսափելիորեն հանգեցնում են հանցավորության աճին, մասնավորապես՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների ավելացմանը։ 2008թ. վերջին մեր իշխանությունները ճգնաժամին …

կարդալ ավելին

Ավելի՞ պայթյունավտանգ

29.08.2009

Մեր տեղեկություններով, «Նաիրիտ Գործարանի» կաուչուկի արտադրության հետ կապված արտադրամասի վարչական աշխատողներից 2 հոգի աշխատանքից ազատվելու դիմում է գրել` պատճառաբանելով, որ ացետիլենային եղանակով քլորապրենային կաուչուկի արտադրության վերսկսումը խիստ պայթյունավտանգ է լինելու, շատ ավելի վտանգավոր, քան մայիսի 14-ի պայթյունն էր: Այս տեղեկության իսկությունը գործարանի մամուլի ծառայությունից ճշտել չհաջողվեց, քանի որ մամլո քարտուղարն արձակուրդում է: Մյուս կողմից, մեր …

կարդալ ավելին

Վճարել են պարտքերը

29.08.2009

Երեկ «Գեոպրոմայնինգ գրուպի» հայաստանյան մասնաճյուղի մամլո պատասխանատու Ռուսլանա Գրիգորյանը մեզ տեղեկացրեց, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի 500 աշխատակիցներին արդեն միացել են նաեւ ամիսներ առաջ հարկադիր պարապուրդում գտնվող 400 աշխատակիցները: Ըստ նրա` ընկերությունն աշխատավարձերի բոլոր պարտքերը վճարել է եւ շարունակում է աշխատել:

կարդալ ավելին