Ասպետի կոչում

10/09/2009

Ֆրանսահայ գործարար, արվեստի մեծ գիտակ ու հովանավոր, «Փարիզյան սուրճ» ցանցի հիմնադիր Վալերի-Աշխեն Գործունյանին Ֆրանսիայի Մշակույթի եւ հաղորդակցության նախարարությունը պարգեւատրել է ասպետի կոչումով` արվեստի եւ կրթության ոլորտում հայ-ֆրանսիական կապերը պահպանելու համար: Վ.Գործունյանը Ֆրանսիայի հայ համայնքի այն ներկայացուցիչների շարքում է եղել, որոնք համարձակություն են ունեցել խոշոր ներդրումներ անել Հայաստանում: Տիկին Գործունյանը նպաստել է Հայաստանում ֆրանսիական արվեստի տարածմանը: Ֆրանսիայի Մշակույթի նախարարը նամակ հղելով նրան` նշել է, որ Վ.Գործունյանը միշտ առաջին շարքում է, երբ հարկ է լինում Ֆրանսիայում հայկական արվեստի գույները պաշտպանել: