Տնտեսություն

Հերթական «Մարտի 3»-ին սպասելիս

28.09.2009

Այն, ինչ կատարվում է արտարժույթի շուկայում, կարելի է անվանել մեկ բառով՝ «դեժավյու»։ Հետեւելով իրադարձություններին՝ մի պահ կարող է թվալ, թե վերապրում ենք այս տարվա ապրիլ ամիսը։ Ավելի կոնկրետ՝ ապրիլի սկզբից մինչեւ մարտի 2-ը։ Իսկ մարտի 3-ին, ինչպես հիշում եք, դրամը «պայթեց»։ Տարբերությունն այն է, որ եթե մինչեւ մարտի մեկն ընկած ժամանակահատվածը Կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը …

կարդալ ավելին

Անցան «պահպանողականի»

28.09.2009

Երկուշաբթի կայացած արտահերթ նիստում կառավարությունը հավանություն է տվել 2010 թվականի բյուջեի նախագծին: Առաջարկվող բյուջեի ծախսային մասը` 859,6 միլիարդ դրամ, մոտ 85 միլիարդ դրամով պակաս է այս տարվա համար հաստատված 945 միլիարդ դրամի ցուցանիշից: Այս մասին երեկ ՀՀ կառավարությունում հրավիրված արտահերթ նիստում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Ինչ վերաբերում է 2009թ.-ին, ապա ըստ նրա՝ …

կարդալ ավելին

4 տարի ձգձգվել է

28.09.2009

ՀՀ կառավարության երեկվա արտահերթ նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձել է մանկատներից դուրս եկող երիտասարդների բնակապահովման հարցին: «Երբ ֆինանսական միջոցների հատկացման մասին է խոսքը, հիշում ենք, թե ինչ ծանր վիճակում են գտնվում մեր քաղաքացիները, այդ թվում եւ` առանց խնամքի մնացած երեխաները: Իսկ ծախսերն իրականացնելիս մոռանում ենք անօթեւան երեխաների մասին: Նրանց բնակապահովման հարցը 4 տարի ձգձգվել է»,- …

կարդալ ավելին

Էլի սկսվել ա

25.09.2009

Երեկ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 10 մլն 660 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 385.86 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 385.25 դրամ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Հիշեցնենք, որ նախօրեին՝ սեպտեմբերի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ»-ում իրականացվել էր 7 մլն 780 հազար …

կարդալ ավելին

Վիրտուա՞լ, թե՞ իրական Հայաստան

25.09.2009

Արդեն մի քանի օր է` «Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի պատվերով նկարահանված մի հոլովակ, որում ինչ-որ մարդիկ գովազդում են «Հայկական աշխարհը» եւ օտարերկրյա գործարարներին կոչ են անում ներդրումներ կատարել… «Հայկական աշխարհում»: Նման կոչեր անողների թվում են նաեւ ճանաչված, գուցե նաեւ տաղանդավոր դերասաններ, որոնք, սակայն, հասարակությանը հայտնի են, ասենք, որպես «Որոգայթ» կամ «Վերվարածները» …

կարդալ ավելին

Մնաց քաղաքական որոշումը

25.09.2009

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ամբողջովին պատրաստ է Հայաստանի եւ Թուրքիայի սահմանների բացման դեպքում ընդամենը երկու օրվա ընթացքում շահագործել հայ-թուրքական երկաթգիծը: Երեկ այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Մարատ Խակովը` տեղեկացնելով, որ այդ հարցը վերջերս քննարկվել է նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի հետ: «Մեզ անհրաժեշտ է միայն քաղաքական որոշումը: Իսկ թե որքանով է պատրաստ …

կարդալ ավելին

Անորսալի զոքանչները

25.09.2009

Մեր հոդվածն, իհարկե զոքանչների մասին չէ, առավելեւս՝ նրանց դեմ։ Հակառակը՝ ավելի շատ վերաբերում է փեսաներին, հատկապես՝ բարձր պաշտոն ունեցող։ Մի խոսքով՝ արդեն որերորդ անգամ խոսելու ենք կոռուպցիայի մասին։ Այս երեւույթի մասին կրկին հիշելու առիթ եղավ 2 օր առաջ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» (ԹԻ) կազմակերպության հրապարակած «Կոռուպցիան եւ մասնավոր հատվածը. 2009թ. Կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային զեկույցը»։ ԹԻ հակակոռուպցիոն կենտրոնի …

կարդալ ավելին

Համարյա մեր օրին

25.09.2009

2009թ. հունվար-օգոստոս ժամանակահատվածում Վրաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 3483,2 մլն դոլար, ինչը 34,7%-ով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին: Արտահանումը կազմել է 729,6 մլն (31,7%-ով քիչ), իսկ ներմուծումը` 2753,6 մլն (31,7%-ով քիչ): Հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանի բացասական առեւտրային բալանսը կազմել է 2024,1 մլն դոլար կամ 36,7%-ով ավելի քիչ, քան նախորդ տարվա համանման ժամանակահատվածում: Հաշվետու ժամանակահատվածում …

կարդալ ավելին

«Նաբուկոյի» օգտին

25.09.2009

«Նորդ ստրիմ» ընկերության բաժնետերերի կոմիտեի նախագահ, տնօրենների խորհրդի անդամ Գերհարդ Շրյոդերը հեռանկարային է համարում «Նաբուկո» գազամուղի իրացումը, եթե այն համալրվի իրանական գազով: «Ես հանդես եմ գալիս «Նաբուկո» նախագծի իրացման օգտին, քանի որ մեզ գազի լրացուցիչ ներկրում է անհրաժեշտ Եվրոպա, բայց հարկավոր է հիշել մի բան՝ մենք բավականաչափ բնական գազ ունենք «Հյուսիսային» եւ «Հարավային հոսք» խողովակաշարերի, …

կարդալ ավելին

Հայկական չրերն` Ադրբեջանում

24.09.2009

Ադրբեջանի Որակի ապահովման պետական տեսչության աշխատակիցներն ապրանքների որակի ստուգումներ են անցկացրել երկրի Մասալինի շրջանում, որի ընթացքում հայտնաբերվել են ապրանքներ, որոնք ապրանքանշված են եղել հայերեն լեզվով: «Այսպես, Ադամ Յագուբովին պատկանող պահեստում անցկացրած ստուգումների ժամանակ հայտնաբերվել են հայկական «Սեւան» ընկերության կողմից պատրաստված չրեր, քաղցրավենիքներ եւ աղանդեր»,- նշված է «1news.az»-ի տարածած տեղեկատվության մեջ:

կարդալ ավելին

«Ազատ ասպարեզի» հետեւանքները

24.09.2009

Նախօրեին Արարատի մարզի 12 գյուղերի խաղողագործներ բողոքի ցույց էին կազմակերպել Արարատի մարզպետարանի դիմաց: Մարդիկ բողոքում էին խաղողը մթերող ընկերությունների դեմ, որոնք խախտելով նախապես հողագործների հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, կամ հրաժարվում են բերքը մթերել, կամ դրա դիմաց ծիծաղելի ցածր գին են առաջարկում: Սեպտեմբերի 22-ի դրությամբ միայն Երեւանի կոնյակի գործարանն էր հայտարարել, որ 1 կգ խաղողը մթերելու …

կարդալ ավելին

Բյուջեն արդեն պատրաստ է

24.09.2009

ՀՀ կառավարությունը հաջորդ շաբաթ 2010թ. բյուջեի նախագիծն արդեն կուղարկի Ազգային ժողով: Հաջորդ տարվա բյուջեն ուշագրավ է այն առումով, որ բավականին նվազել են հավաքագրվող եկամուտները: Այս տարվա 8 ամիսների կտրվածքով բյուջեի եկամտային մասը կատարվել է ընդամենը 40 տոկոսով: Եկամուտները, ուրեմն՝ նաեւ ծախսերը նվազելու են նաեւ եկող տարի: Այսինքն՝ 2010-ի բյուջեն այս տարվա բյուջեից ավելի պակաս է …

կարդալ ավելին

Տեղյակ չե՞ն

23.09.2009

Դեռեւս սեպտեմբերի 18-ին Կապանի առաջին ատյանի դատարանն ընդունեց «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ-ի դեմ` մարդու կյանքին, առողջությանն ու սեփականությանը սպառնալու մասին հայցը: Հայցվոր կողմը, ինչպես հայտնի է` «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն է, որը դատարանում ներկայացրել է Շահումյանի հանքավայրի տարածքում բնակվող շուրջ 140 ընտանիքների շահերը: Դատական առաջին նիստի օր է նշանակվել հոկտեմբերի 8-ը, …

կարդալ ավելին

Ո՞ւմ է ավելի շատ պետք սահմանի բացումը

23.09.2009

– Ինչպիսի՞ ազդեցություն թողեց ճգնաժամը «Ֆլեշ» ընկերության գործունեության վրա։ – Եթե նկատի ունեք մեր հիմնական ճյուղը՝ վառելիքի ներկրումը, այստեղ ճգնաժամի ազդեցությունը շատ քիչ արտահայտվեց։ Բնական է, ներկրման ծավալները որոշ չափով կրճատվեցին։ Տնտեսության վիճակից ելնելով, սահմանափակվեց նաեւ բենզինի եւ դիզվառելիքի իրացումը։ Զգալի էին մեր մյուս ձեռնարկությունների կորուստները՝ կապված արտահանման հետ։ Խոսքը վերաբերում է հիմնականում գինու, կոնյակի …

կարդալ ավելին

Դուրս են մղում շուկայից

23.09.2009

Սեպտեմբերի 5-ին «Հ2», «Ար», «ԱԼՄ» եւ «Արմնյուզ» հեռուստաընկերությունների լուրերով «օպերատիվ նկարահանում» պիտակով շարունակ ցուցադրվում էին կադրեր «Արարատ» քաղցրավենիքներ արտադրող ընկերության տարածքից: Այդ կադրերը ներկայացնող բոլոր մեկնաբանները սրտակեղեք ձայնով խոսում էին մեր շուկայում հայտնված «կեղծ ապրանքանիշով եւ սննդի անվտանգության խախտված նորմերով կոնֆետների մասին»: «Մեր շուկայում հայտնվել են կոնֆետներ կեղծ ապրանքանիշով եւ սննդի անվտանգության խախտված նորմերով: Տարածքը, …

կարդալ ավելին

Ընդարձակ, բայց անհասկանալի

23.09.2009

Կառավարության նիստերի նկատմամբ հետաքրքրությունը գնալով աճում է: Հայտնի է, որ բյուջեն չի կատարվում: Բայց կառավարությունն առայժմ բյուջեի վերանայման որեւէ քայլ չի ձեռնարկել: Բացահայտ քայլ չի ձեռնարկել: Հետեւաբար մասնագետները կառավարության որոշումների տողատակում փնտրում են բյուջեի կրճատում-սեկվեստր: Այս անգամ էլ պարզ չէ՝ կա՞, թե՞ չկա նման որոշում: Փոխարենը՝ պարզ է, որ երեկ ՀՀ կառավարության նիստը շատ բեղուն …

կարդալ ավելին

18.4%-անոց անկում

18.09.2009

Այս տարվա հունվար-օգոստոսին, շտապ հավաքագրված տվյալների համաձայն, Հայաստանում համախառն ներքին արդյունքը շուկայական գներով կազմել է 1 տրիլիոն 761.8 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին զիջում է 18.4%-ով։ Ինչպես եւ նախորդ ամիսներին, ամենամեծ անկումն արձանագրվել է շինարարության ոլորտում՝ 52.6%։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել է 1.5 տոկոսով, արդյունաբերական արտադրանքը (առանց էներգետիկայի, գազի, ջրի արտադրության եւ …

կարդալ ավելին

Արդեն բաժանում են

18.09.2009

Հայաստանին Ռուսաստանի կողմից տրամադրված շուրջ 500 մլն դոլար կայունացման վարկից ՀՀ Կենտրոնական բանկին արդեն տրամադրվել է 60.5 մլրդ դրամ: Դրանից 15 միլիարդն արդեն տեղաբաշխվել է հայաստանյան առեւտրային բանկերի մեջ, վերջիններիս կողմից էլ` տրամադրվել որպես վարկ: Որպես հիպոթեքային վարկ տրամադրվել է 300-500 մլն դրամ: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: Ըստ նրա` …

կարդալ ավելին

Հրաշքների աշխարհից

18.09.2009

«Գործը կհաջողի միայն այն դեպքում, եթե լուրջ մոտենաս։ Առանց գործի՝ առաջնորդների խոսակցությունը անիմաստ է»,- երեկ ասում էր Սինգապուրի նախկին վարչապետ, «Սինգապուրյան հրաշքի» հեղինակ Լի Կուան Յուն (Lee Kuan Yew)։ 84-ամյա այս մարդու խրոխտ եւ ինքնավստահ ձայնով արտասանած խոսքերին լռությամբ, գլխի շարժումով կամ ժպիտով համաձայնություն էին արտահայտում մեր կառավարության անդամները՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Էկոնոմիկայի նախարար Ներսես …

կարդալ ավելին

Կարեւորը «ծագումն է»

16.09.2009

Հարկային փոփոխությունների «տարած-հետ բերած» փաթեթի հեղինակները վերջապես հասան իրենց նպատակին։ ԱԺ-ում փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց, ընդ որում՝ բավականին արագ։ Դե, հարմար առիթ էր, նստաշրջանի առաջին օրն էր, պատգամավորների մեծ մասը ներկա էր (նման բան մեր խորհրդարանում հաճախ չի պատահում)։ Ինչպես սիրում է ասել Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, մի զարկով երկու նապաստակ սպանեցին։ Իսկ ԱԺ-ում փոփոխված …

կարդալ ավելին