Այս տարվա հունվար-օգոստոսին, շտապ հավաքագրված տվյալների համաձայն, Հայաստանում համախառն ներքին արդյունքը շուկայական գներով կազմել է 1 տրիլիոն 761.8 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին զիջում է 18.4%-ով։ Ինչպես եւ նախորդ ամիսներին, ամենամեծ անկումն արձանագրվել է շինարարության ոլորտում՝ 52.6%։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել է 1.5 տոկոսով, արդյունաբերական արտադրանքը (առանց էներգետիկայի, գազի, ջրի արտադրության եւ բաշխման)՝ 11.2%-ով, բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալը՝ 1.4%-ով։ Արտահանումը հունվար-օգոստոսին 2008-ի համեմատ նվազել է 41.1 տոկոսով` կազմելով 408.9 մլն դոլար։ Ներմուծման ծավալները նախորդ տարվա առաջին 7 ամիսների համեմատ նվազել են 27 %-ով` կազմելով 1.95 մլրդ դոլար։