Համարյա մեր օրին

25/09/2009

2009թ. հունվար-օգոստոս ժամանակահատվածում Վրաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է 3483,2 մլն դոլար, ինչը 34,7%-ով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին: Արտահանումը կազմել է 729,6 մլն (31,7%-ով քիչ), իսկ ներմուծումը` 2753,6 մլն (31,7%-ով քիչ): Հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանի բացասական առեւտրային բալանսը կազմել է 2024,1 մլն դոլար կամ 36,7%-ով ավելի քիչ, քան նախորդ տարվա համանման ժամանակահատվածում: Հաշվետու ժամանակահատվածում Վրաստանն ունեցել է ավելի քան մեկ միլիոն դոլարի դրական առեւտրային բալանս 8 երկրների հետ` Կանադայի (68,5 մլն), Հայաստանի (27,3 մլն), Իրաքի (6,4 մլն), Անգոլայի (3,1 մլն), Ղազախստանի (2,9 մլն), Բուրկինա-Ֆասոյի (1,9 մլն), Ուզբեկստանի (1,2 մլն) եւ Եգիպտոսի (1,1 մլն):