Տնտեսություն

Դատի են տալու

29.08.2009

«Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերությունը պատրաստվում է դատարան դիմել Բնապահպանության նախարարության դեմ հայցով: Այդ մասին երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է ընկերության փաստաբան Արա Զոհրաբյանը: «Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերության նպատակն է Հայաստանի Բնապահպանության նախարարությունից պահանջել այն մոտ 4 միլիարդ դրամ գումարը, որը պետական մարմինները գանձել են ընկերությունից»,- հայտարարել է Զոհրաբյանը: Հայաստանի հարկային մարմինները որոշել են …

կարդալ ավելին

Կարեւորը ցուցանիշներն են

29.08.2009

«Կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է»,- ասում են բոլորը՝ իշխանության ներկայացուցիչները, ընդդիմադիր ու անկախ փորձագետները, միջազգային ֆինանսական կազմակերպությունների մասնագետները։ Ասում են, եւ… շարունակում կանխատեսումներ անել։ Սկզբում ասում են, որ 2009թ. Հայաստանում տնտեսական անկումը կլինի զրոյական, հետո՝ 1-2%, հետո՝ 5%, հետո՝ 7-8%, հետո՝ 10-12%, եւ այսպես շարունակ։ Կանխատեսողներն իրենք այս գործընթացն անվանում են «ճշգրտում»։ Մեր իշխանությունները «ճշգրտում» …

կարդալ ավելին

Եղանակն ու միջազգային գները

27.08.2009

Նախօրեին շաքարավազի գների թանկացման առնչությամբ հաղորդագրություն է տարածել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: «Հանձնաժողովի կողմից իրականացված օպերատիվ հետազոտության համաձայն, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով աշխարհում շաքարավազի արտադրության համար հումքի խոշոր մատակարար Հնդկաստանում շատ ցածր բերքատվություն է արձանագրվել այս տարի, ինչի հետեւանքով միջազգային շուկայում շաքարավազի գինը բարձրացել է: Մյուս կողմից Հայաստանում այս գործոնին ավելացել է նաեւ …

կարդալ ավելին

Ինչպե՞ս է խաբում կառավարությունը

27.08.2009

Ինչ՝ ինչ, բայց մեր կառավարությունը մի հարցում անգերազանցելի է. կարողանում է ցուցանիշները նախանձելի կերպով ներկայացնել իրեն ձեռնտու ձեւով։ Չէ, խոսքը հեռուստատեսային լուրերի պրիմիտիվ մոտեցման մասին չէ. նրանք ծիծաղելու աստիճանի պարզունակ են աշխատում։ Ասենք՝ պաշտոնական վիճակագրության 1.5 էջանոց հաղորդագրության մեջ պեղում են գոնե մեկ դրական ցուցանիշ եւ ռեպորտաժը կառուցում դրա շուրջը՝ «մոռանալով» մյուս տվյալները։ Օրինակ՝ հունիս …

կարդալ ավելին

Նախաճգնաժամային մակարդակին հասնելու ենք 4-5 տարի հետո

27.08.2009

– ԱՎԾ-ն հրապարակել է 2009թ. առաջին 7 ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները, որի համաձայն՝ տնտեսական անկումը կազմել է 18.5%: Դուք սպասո՞ւմ էիք այսքան մեծ անկում: – Դեռեւս 2008թ. վերջին, երբ ԱԺ-ն ընդունեց 2009թ. բյուջեն, հայտարարել էի, որ գալիք տարի պետք է սպասել երկնիշ անկում` մինչեւ 20%: Նման սպասումների հիմքում ընկած էին տարվա վերջին ամիսներին Հայաստանի տնտեսության …

կարդալ ավելին

Դիմում-բողոք է ներկայացրել

27.08.2009

«Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության տնօրեն Լաերտ Հարությունյանը երեկ դիմում-բողոք է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, գլխավոր դատախազին, ՄԻ պաշտպանին, ոստիկանապետին, արդարադատության նախարարին, ինչպես նաեւ Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, դիվանագիտական ներկայացուցչություններին` ահազանգելով, թե իրենց ընկերության նկատմամբ անօրինականությունները շարունակվում են: «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի տնօրենը վստահ է, որ …

կարդալ ավելին

Ուստա, Համոն փողը չի տվել

27.08.2009

Այն, ինչ կատարվում է «Բջնի» հանքային ջրերի գործարանի շուրջ, տնտեսական վերլուծությունների չի արժանացել: Հավանաբար, նաեւ այն պատճառով, որ մեր հասարակությունը այդ գործընթացներում տնտեսական տրամաբանություն չի տեսնում: Մեկ տարի առաջ այս ընկերությունը երկու հանրահայտ ապրանքանիշ ուներ: «Բջնին» ու «Նոյը» լուրջ սպառում ունեին ներքին շուկայում եւ այս կամ այն չափով հայտնի էին որոշ երկրներում: Տարիներ առաջ մեր …

կարդալ ավելին

Վռազ փող է պետք

24.08.2009

Արդեն մի քանի օր է` ամբողջ հանրապետությունում շաքարավազը թանկացել է: 1 կգ շաքարավազի մանրածախ գինը Երեւանի հանրախանութներում նախկին 280-290 դրամից դարձել է 320-330 դրամ, ինչը հանրախանութների սեփականատերերը բացատրում են շաքարավազի մեծածախ գնի թանկացմամբ: Շաքարավազի գները 15-20%-ով թանկացել են նաեւ հանրապետության բոլոր խոշոր քաղաքներում: Հերթական թանկացումների վերաբերյալ Հայաստան շաքարավազ ներկրող մոնոպոլիստ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանից պարզաբանումներ …

կարդալ ավելին

Կրճատվելու է

24.08.2009

Մեր տեղեկություններով, իշխանությունները որոշել են հաջորդ տարվա բյուջեն այս տարվա հաստատված բյուջեի նկատմամբ կրճատել 15-20 %-ով: Ֆինանսների նախարարությունում արդեն սկսել են 2010թ. բյուջեի մշակման աշխատանքները: Պաշտոնական կանխատեսումների համաձայն՝ Հայաստանի տնտեսության անկումն այս տարի կազմելու է հենց այդքան`15-20 %, բայց չի բացառվում, որ տարեվերջին այն ավելի բարձր լինի: Բոլոր դեպքերում որոշվել է, որ հաջորդ տարվա բյուջեն …

կարդալ ավելին

Խոշոր ինֆլյացիայի սպասարկողները

24.08.2009

Երեկվանից ՀՀ Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել հարյուր հազար դրամ անվանական արժեքով թղթադրամներ: Ըստ պաշտոնական հիմնավորման, հարյուր հազարանոցի մուտքը հիմնականում նպատակ ունի սպասարկել տնտեսվարող այն սուբյեկտներին, որոնք ներգրավված են խոշոր գործարքների մեջ: Իհարկե, այս հիմնավորումը շատ մակերեսային է եւ անհաջող փորձ է թաքցնելու այն իրավիճակը, որը, ամենայն հավանականությամբ, առիթ է հանդիսացել 100 հազարանոց թղթադրամներ …

կարդալ ավելին

Սեկվեստրն անխուսափելի է

24.08.2009

Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 300 մլրդ դրամ, ինչը 2009թ. բյուջեով նախատեսված տարեկան եկամուտների (ավելի քան 900 մլրդ դրամ) մեկ երրորդն է կազմում: «Մենք հակված չենք սեկվեստր կիրառել»,- մոտ 1.5 ամիս առաջ հայտարարել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ ծախսերը չկրճատելու միակ ճանապարհը բյուջեի դեֆիցիտի ավելացումն է: Հիշեցնենք նաեւ, …

կարդալ ավելին

Բիզնեսի սոցիալական պատասխանատվությունը

24.08.2009

Թեեւ ճգնաժամը լավագույն ժամանակաշրջանը չէ բիզնեսի սոցիալական պատասխանատվության մասին քննարկումների համար, այնուհանդերձ, դա նաեւ վատագույն փուլը չէ: Ի վերջո, եթե ասվում է, որ ճգնաժամից համաշխարհային տնտեսությունը, այդ թվում՝ նաեւ Հայաստանի, դուրս է գալու ավելի առողջացած վիճակով եւ գոյատեւելու են ժամանակին համահունչ գնացող բիզնեսները, ապա ենթադրվում է նաեւ, որ որոշակի փոփոխության կենթարկվեն նաեւ հարաբերությունների որակն ու …

կարդալ ավելին

Բաժնեմաս է ուզում

21.08.2009

Մեր տեղեկություններով՝ օգոստոսի 11-ին Հայաստանում գտնվող ԱՊՀ Միջպետական բանկի նորանշանակ նախագահ Իգոր Սուվորովը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ պահանջել է, որ Միջպետական բանկը դառնա «Նաիրիտի» բաժնետոմսերի 90%-ի սեփականատերը` «Նաիրիտի» սեփականատեր «Ռայնովիլ» ընկերության` բանկի նկատմամբ ունեցած պարտքերի դիմաց: Հիշեցնենք, որ «Նաիրիտի» 90% բաժնետոմսերը գնելիս «Ռայնովիլը» դրանք գրավադրել է ԱՊՀ Միջպետական բանկում եւ մինչ օրս …

կարդալ ավելին

Երբ ասելիք այլեւս չի մնացել

21.08.2009

Ընդամենը մի քանի օր առաջ, երբ Հայաստանի ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք էր հայտնել, թե 2009թ. տնտեսական անկումը կկազմի 12-15%, շատերը մի տեսակ լավատեսությամբ էին սպասում պաշտոնական վիճակագրության հերթական ցուցանիշներին։ Սակայն հաջորդ օրն իսկ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշները միանգամից ցրեցին այդ լավատեսությունը։ Բանն այն է, որ 2009թ. հունվար-հունիս ժամանակահատվածում Հայաստանի …

կարդալ ավելին

Ոսկին թանկացել է

20.08.2009

NYMEX բորսայում ոսկու գինը աճել է 3,4 դոլարով` կազմելով 939,2 դոլար ունցիայի դիմաց: Միաժամանակ, բարձրացել է նաեւ նավթի գինը: Սեպտեմբերի պայմանագրերը Նյու Յորքի բորսայում կնքվել են բարելը 69,19 դոլարով, Լոնդոնի բորսայում՝ 72,37 դոլարով:

կարդալ ավելին

Վաճառել է

20.08.2009

Վրաստանի Փոթի քաղաքի դատարանը որոշել է աճուրդով վաճառել նավթամթերքով բեռնված «Buket» տանկերը, որը կալանվել է վրաց սահմանապահների կողմից: Տանկերի անձնակազմը կվճարի 40.000 դոլար տուգանք, իսկ նավապետը երկու ամիս ժամկետով նախնական կալանքի կենթարկվի: Պանամայի դրոշի ներքո նավարկող «Buket» տանկերը, որ տեղափոխում էր 2000 տոննա բենզին եւ 700 տոննա դիզվառելիք, կալանվել է Վրաստանի սահմանը եւ ծովագնացության նորմերը …

կարդալ ավելին

Մինչեւ տարեվերջ

20.08.2009

Ըստ «Առկա» գործակալության՝ Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը հայտարարել է, որ ԱՄՀ կողմից իրականացվող 823 մլն դոլարի վարկավորման ծրագրի շրջանակներում Հայաստանն արդեն ստացել է 400 մլն դրամ: Նրա խոսքերով` 160 մլն դոլարը փոխանցվել է անմիջապես ՀՀ կառավարությանը, իսկ մնացած մասը` ՀՀ Կենտրոնական բանկին: Օմեսը տեղեկացրել է նաեւ, որ մինչեւ տարեվերջ Հայաստանը կստանա եւս …

կարդալ ավելին

Անկումները շարունակվում են

20.08.2009

2009թ. առաջին կիսամյակում անշարժ գույքի օտարման գործարքների քանակը (առքուվաճառք, նվիրատվություն, փոխանակում), 2008թ. առաջին կիսամյակի համեմատ նվազել է 33.4%-ով, 2008թ. երկրորդ կիսամյակի համեմատ` 34.9%-ով: Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի շուկայական միջին գները Երեւան քաղաքում, 2009թ. առաջին կիսամյակում, 2008թ. առաջին կիսամյակի համեմատ նվազել են շուրջ 17.7%-ով, 2008թ. երկրորդ կիսամյակի համեմատ` 20.6%-ով (հաշվի առած այս տարվա …

կարդալ ավելին

Գոտիները ձգելու ժամանակը

20.08.2009

Բոլոր հեռուստաալիքները իրենց պարտքը համարեցին այս մասին խոսել, ռեպորտաժներ պատրաստել։ Հետաքրքիր զուգադիպությամբ՝ երեքշաբթի օրը, երբ արձակուրդից հետո շտապում էի մեքենայով հասնել աշխատանքի՝ ինձ կանգնեցրին Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները եւ տուգանեցին՝ ամրագոտի չկապելու համար։ «Վարչապետը խստացրել է այս հարցը»,- ակնարկեցին նրանք։ Աշխատավայր հասնելով՝ մտա կառավարության կայքէջն ու մեծ ուշադրությամբ կարդացի վարչապետի ելույթը, որը հնչել էր կառավարության հերթական …

կարդալ ավելին

Ուշքի եկեք

20.08.2009

«Խելքներդ գլուխներդ հավաքեք, էդ բյուջեն, որ ընդունել եք, վերանայեք»,- երեկ հրավիրված բանավեճի ժամանակ դիմելով կառավարության եւ Ազգային ժողովի ներկայացուցիչներին՝ կոչ է արել ԿԲ նախկին նախագահ, Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Բագրատ Ասատրյանը: Տնտեսական անկման եւ ճգնաժամի հետեւանքների թեմայով բանավեճին մասնակցել են ՀՀ Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը եւ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը: ԿԲ նախկին նախագահը նախ …

կարդալ ավելին