Արդեն մի քանի օր է` ամբողջ հանրապետությունում շաքարավազը թանկացել է: 1 կգ շաքարավազի մանրածախ գինը Երեւանի հանրախանութներում նախկին 280-290 դրամից դարձել է 320-330 դրամ, ինչը հանրախանութների սեփականատերերը բացատրում են շաքարավազի մեծածախ գնի թանկացմամբ: Շաքարավազի գները 15-20%-ով թանկացել են նաեւ հանրապետության բոլոր խոշոր քաղաքներում: Հերթական թանկացումների վերաբերյալ Հայաստան շաքարավազ ներկրող մոնոպոլիստ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանից պարզաբանումներ ստանալու մեր բոլոր փորձերը երեկ անցան ապարդյուն: Նա, հավանաբար, հաշվում էր վերջին օրերին շաքարավազի թանկացումից ստացված գերշահույթի հերթական չափաբաժինը: