Տնտեսություն

Շարունակում են քամել մանրներին

20.08.2009

Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին 325 ամենախոշոր հարկատուների կողմից բյուջե վճարված հարկերին: Թեեւ այդ հարկատուների շրջանառությունը (վաճառված արտադրանքի քանակի ու գնի արտադրյալը) նվազել էր ընդամենը 1%-ով, սակայն նրանք նվազեցրել էին բյուջե վճարած հարկերի ու այլ պարտադիր վճարների (սոցիալական ապահովության վճար, հարկային մարմնի ստուգումներից առաջադրված գումարներ եւ այլն) ծավալը ավելի …

կարդալ ավելին

Ճգնաժամ

20.08.2009

Համաշխարհային տնտեսությունն առողջանում է Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավոր տնտեսագետ Օլիվիե Բլանշարը համոզված է, որ համաշխարհային տնտեսությունը սկսել է դուրս գալ ճգնաժամից։ Այդուհանդերձ, տնտեսագետը նշել է, որ տնտեսության ամբողջական առողջացումը դյուրին խնդիր չէ եւ ժամանակ կպահանջի, իսկ ճգնաժամի հետեւանքներն իրենց զգացնել կտան դեռ երկար տարիներ։ Նշենք, որ օգոստոսի սկզբին տնտեսական ռեցեսիայի փուլից դուրս գալու մասին արդեն …

կարդալ ավելին

12-15% անկում

20.08.2009

Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր կհրապարակի 2009թ. հունվար-հուլիսի մակրոտնտեսական նախնական ցուցանիշները։ Կարելի է ենթադրել, որ դրանցում լավատեսական երանգներ են լինելու, քանի որ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ այս տարի տնտեսական անկումը կկազմի 12-15%։ Եթե փոխնախարարի կանխատեսումն իրականություն դառնա, ապա դրանից էլ պետք է գոհ լինենք, քանի որ …

կարդալ ավելին

Մի բարձիկի ծերանաք

30.07.2009

«ՀՀ 2009թ. պետբյուջեի ծախսային մասը, ամենայն հավանականությամբ, կկատարվի ոչ ամբողջությամբ»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: «Մենք չենք կատարելու 945 մլրդ-ը ամբողջությամբ: Այնտեղ որոշակի ճշգրտումներ են կատարվել: Կառավարության որոշումով որոշակի մասը թողնվել է 4-րդ եռամսյակի համար, հետաձգվել է, եւ, ամենայն հավանականությամբ, դա երեւի չկատարվի: Գումարած դրան, որոշակի ծախսեր էլ ավելացել են: Բայց …

կարդալ ավելին

ՀԲ-ն հաստատել է

30.07.2009

Նախօրեին Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագիրը (ՈՀՎՀԾ)` 30 միլիոն դոլար արժողությամբ: Ծրագիրը կֆինանսավորվի Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) տրամադրած վարկի շնորհիվ: Ըստ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի հաղորդագրության, ծրագիրը երկու նպատակ ունի` բարելավել Արմավիրի եւ Թալինի ոռոգման համակարգերի ջրօգտագործման արդյունավետությունը եւ խթանել գյուղական վայրերում աշխատատեղերի շտապ ստեղծումը: …

կարդալ ավելին

Կրկին հարկերի մասին

30.07.2009

Եվ այսպես, մեր տնտեսությունը հատեց 2009-ի հասարակածը՝ բավականին տխուր ցուցանիշներով։ Անկում արձանագրվեց բոլոր ոլորտներում՝ շինարարության, արդյունաբերության, գյուղատնտեսության, արտաքին առեւտրաշրջանառության։ Մի խոսքով՝ նախորդ տարվա վերջին ակնկալվող 9%-անոց տնտեսական աճի փոխարեն այս տարվա առաջին 6 ամիսներին ունեցանք ավելի քան 16%-անոց անկում։ Համատարած բացասական ցուցանիշների ֆոնին, այդուհանդերձ, մեկ ցուցանիշ շատ զարմանալի էր դիտվում։ Խոսքը վերաբերում է մանրածախ առեւտրաշրջանառությանը, …

կարդալ ավելին

«Գույք պարտքի դիմաց – 2»

30.07.2009

ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը ու «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ (այսուհետ` «Նաիրիտ») տնօրեն Վ. Մելքոնյանը նոր խաղ են սկսել, որը հիշեցնում է պետության ունեցվածքի յուրացման օպերացիա: Նրանք փորձում են «Նաիրիտին» «նվիրել» 2000թ.-ին «Նաիրիտը» ստեղծած «Նաիրիտ» ԲԲԸ-ն եւ «Նաիրիտ 2»-ը, որն այսօր հայ-չինական համատեղ ձեռնարկության (ՀՁ) բաժնետոմսերի 40%-ի սեփականատերն է («Նաիրիտը» դա «Նաիրիտ 1»-ն է): «Նվիրելն», իհարկե, պայմանական …

կարդալ ավելին

«Լույս» ու ստվեր

22.07.2009

Տնտեսության վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության` նախօրեին հրապարակված տվյալները պետք է որ սառը ցնցուղ լինեին հասարակության համար: Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ տնտեսության անկումը կազմել է 16,3%: Սակայն հասարակությունը դրան առանձնապես չարձագանքեց, քանի որ մարդիկ իրականում թքած ունեն պաշտոնական տվյալների վրա եւ տնտեսության մասին դատում են սեփական կենսամակարդակով: Փոխարենը երեկ մտքի հերթական «մարգարիտներն» է հայտնել վարչապետ …

կարդալ ավելին

Վատի եւ վատագույնի արանքում

22.07.2009

Եվ այսպես, պաշտոնական վիճակագրությունը հաստատեց, որ մեր տնտեսությունը խորը ռեցեսիայի մեջ է։ Ազգային վիճակագրական ծառայությունը այս տարվա հունվար-հունիսի համար արձանագրել է համախառն ներքին արդյունքի 16.3% նվազում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նշենք, որ տնտեսագիտության մեջ «ռեցեսիա» ընդունված է համարել, եթե երկրի ՀՆԱ-ն (նույնն է թե՝ տնտեսությունը) կես տարի շարունակ զրոյական աճ է ունենում կամ կրճատվում …

կարդալ ավելին

Դե, պատկերացրեք

22.07.2009

«Հայաստանում ներքին ապրանքաշրջանառության ոլորտում այս տարի ստվերը կրճատվել է 16 տոկոսով»,- երեկ նման սենսացիոն եւ ֆանտաստիկ հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նաեւ ավելացրել է, թե ներքին ապրանքաշրջանառության կառուցվածքում ներկայումս ստվերը կազմում է 40 տոկոս: Տ. Սարգսյանը սակայն չի ասել, թե այդ ինչպե՞ս է կրճատվել ներքին ստվերը, նախկինում որքա՞ն է եղել, որ հիմա …

կարդալ ավելին

Ճգնաժամ

22.07.2009

Բեն Բեռնանկեն՝ լավագույն մարտիկն ընդդեմ ճգնաժամի ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվային համակարգի ղեկավար Բեն Բեռնանկեն ճանաչվել է լավագույնը՝ աշխարհի Կենտրոնական բանկերի, ֆինանսների նախարարների եւ տնտեսական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում։ Այդ մասին են վկայում «Bloomberg» գործակալության անցկացրած հարցման արդյունքները։ Բեռնանկեի վարկանիշը կազմել է 75%։ Նման բարձր գնահատականի Բեռնանկեն արժանացել է ըստ հարցման ենթարկված ֆինանսիստների` ԱՄՆ-ում ճգնաժամի դեմ հաջող …

կարդալ ավելին

Առողջ կենսակերպի, ճկվող մահճակալների եւ փափուկ զուգարանի թղթի մասին

17.07.2009

Աչքներս լույս։ Կառավարությունը հավանություն է տվել Ջերմուկ քաղաքի զարգացման 2009-2012թթ. ռազմավարությանը՝ իր առջեւ խնդիր դնելով այդ քաղաքը դարձնել առողջ եւ ակտիվ կենսակերպի կենտրոն, որը զբոսաշրջիկներ կհյուրընկալի Հայաստանից, եվրոպական, ԱՊՀ եւ հյուսիսամերիկյան երկրներից: Ինչպես նշված է Կառավարության նիստի մասին պատմող հաղորդագրության մեջ, Ջերմուկը պետք է դառնա «կլոր տարին» գործող միջազգային չափանիշներին համապատասխանող առողջ եւ ակտիվ կենսակերպի …

կարդալ ավելին

130 մլն եվրո` 2 տարվա ընթացքում

17.07.2009

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում հուլիսի 15-16-ը տեղի ունեցած ֆինանսական եւ տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի երկօրյա բանակցություններին մասնակցելու նպատակով Բոնն էր մեկնել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը եւ այլք: Հայ-գերմանական համագործակցության շրջանակներում 1995թ. սկսած իրականացվում են ֆինանսական …

կարդալ ավելին

Ճգնաժամ

17.07.2009

Աճի նշաններ Եվրոպայում Եվրոյի գոտու երկրներում այս տարվա մայիս ամսին գրանցվել է արդյունաբերական արտադրանքի ծավալների 0.5%-անոց աճ՝ նախորդ ամսվա համեմատ։ Այս մասին հաղորդում է Eurostat վիճակագրական ծառայությունը։ Վերջին 9 ամիսների ընթացքում առաջին անգամն է, որ այս տարածաշրջանում արդյունաբերության աճ է արձանագրվում։ Ապրիլին այս ոլորտի ծավալները 1.4 տոկոսով ցածր էին մարտի ցուցանիշից։ Իսկ տարվա կտրվածքով՝ արդյունաբերական …

կարդալ ավելին

«Դինո Գոլդ Մայնինգ քամփնիում» նստացույցն առայժմ հետաձգվել է

17.07.2009

«Եթե Ռոբերտ Ֆալետտան արտասահմանցի մի աշխատակցի աշխատանքից հանի, ապա մեր լրիվ աշխատողների աշխատավարձերը կկարողանա բարձրացնել: Գիտե՞ք` էդ արտասահմանցիների աշխատավարձերը միլիոններ են կազմում: Համ էլ` մեր ամեն մեկիս գլխին մի նաչալնիկ ա դրել, ու փող ա տալիս»,- ասացին «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի աշխատակիցները, ովքեր, արդեն երեք օր է, ինչ գործադուլ են հայտարարել: Գործադուլ են անում …

կարդալ ավելին

Չուզողություն

17.07.2009

Հաստատվեց: Կամ միջազգային հնչեղություն ստացավ այն, ինչի մասին ամիսներ շարունակ գրում էր մեր մամուլը: «Միավորված եվրասիական փորձագիտական ցանց» կազմակերպության հրապարակման համաձայն՝ Հայաստանը միջազգային տնտեսական ճգնաժամին դիմակայելու հարցում ամենաթույլ երկրներից է: Հատկապես տխուր է այն, որ մենք ամենաթույլն ենք ԱՊՀ երկրներից: Բոլորը պատեպատ են խփվում, միջոցառումներ ծրագրում ու իրականացնում: Բոլոր երկրների կառավարությունները փորձում են կանխել կամ …

կարդալ ավելին

Վերջից` առաջինը

17.07.2009

«Միավորված եվրասիական փորձագիտական ցանց» կազմակերպությունը հրապարակել է երկրների վարկային աղյուսակը` որտեղ պետությունները դասակարգվել են ըստ տնտեսական, քաղաքական եւ սոցիոմշակութային ոլորտներում ճգնաժամին դիմադրելու աստիճանի: Այդ աղյուսակում Հայաստանը հետխորհրդային երկրների շարքում զբաղեցրել է վերջին հորիզոնականը: Այդ մասին ասված է «Միավորված եվրասիական փորձագիտական ցանցի» առաջին հաշվետվությունում: Վերջին` ութերորդ հորիզոնականը Հայաստանի հետ միասին կիսում են Ղրղըզստանը, Վրաստանը եւ Տաջիկստանը: …

կարդալ ավելին

Պարտքով տուն գնելու ժամանակը

14.07.2009

Եվ այսպես, հուլիսի 6-ին պաշտոնապես իր գործունեությունը սկսեց «Ազգային հիպոթեքային ընկերությունը»։ Իսկ 4 օր անց՝ հուլիսի 10-ին, կնքվեց առաջին պայմանագիրը «Հայբիզնեսբանկի» հետ՝ ազդարարելով հիմնադրամի գործունեության փաստացի մեկնարկը։ Այս կազմակերպությունը վերաֆինանսավորելու է առեւտրային բանկերի՝ քաղաքացիներին տրամադրած հիպոթեքային վարկերը։ Այսինքն, եթե X բանկը ԱՀԸ-ի կողմից սահմանված չափանիշներին համապատասխան հիպոթեքային վարկ է տրամադրել, նա ներկայացնում է այդ վարկը …

կարդալ ավելին

Ինքնաթիռային արագություն

12.07.2009

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը երեկ, թեեւ շատ զգուշավոր, բայց լավատեսական կանխատեսումներ արեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա, սակայն, տնտեսության կտրուկ վերելքի մասին չխոսեց (ինչպես Ներսես Երիցյանը), սակայն տեղեկացրեց, որ արդեն սկսել են նկատվել կայունացման որոշակի միտումներ։ «Մեր սպասումներն այնպիսին են, որ ընդհանուր կայունացման միտումները տարվա կեսից կսկսեն նկատվել եւ տարվա վերջում դրանք ավելի ակնառու …

կարդալ ավելին

48 մլն դոլար` ՀՀ-ին, 10մլն դոլար` ԼՂՀ-ին

12.07.2009

ԱՄՆ Սենատի Ֆինանսական հատկացումների հանձնաժողովը հավանություն է տվել հաջորդ ֆինանսական տարվա՝ արտասահմանյան երկրներին հատկացվող բյուջեի նախագծին: Ամերիկայի Հայկական համագումարի հաղորդմամբ` Հայաստանի համար նախատեսված է 30 մլն դոլար: Սենատը պահպանել է ԱՄՆ նախագահի վարչակազմի առաջարկությունը` ՀՀ-ին հատկացնել 30 միլիոն` 18 միլիոնով պակաս, քան այս ֆինանսական տարվա համար էր հատկացված: Այնինչ` Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն ու ենթահանձնաժողովն արդեն …

կարդալ ավելին