ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունը դեռեւս ուսումնասիրում է միջմարզային երթուղիները սպասարկող տրանսպորտի սակագների բարձրացման վերաբերյալ 18 ընկերություններից ստացված հայտերը: Երեկ այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: «Դեռ միանշանակ չէ` կբարձրանա՞ն սակագները, թե՞ ոչ: Կան խնդիրներ, կան տարբեր իրավիճակներ, եւ այս ամենը լուրջ ուսումնասիրելուց հետո միայն կարելի է լուծումներ տալ»,- …
կարդալ ավելինՀայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը մեկնաբանել է ՀՀ կառավարության օրենսդրական այն նախաձեռնությունը, որը մասնավոր ընկերություններում ենթադրում է հարկային ներկայացուցիչների նշանակում: «Արտասովոր միջոցառում, որը չի համապատասխանում միջազգային լավագույն փորձին եւ ոչ էլ բխում է Հայաստանում հարկային վարչարարության բարենորոգումների ավելի լայն ռազմավարությունից»,- ասել է Օմեսը: Հիշեցնենք, որ ՀԲ-ն նույնպես բացասական դիրքորոշում է արտահայտել ՀՀ …
կարդալ ավելինԱյս տարվա հունվար-մայիս ժամանակաշրջանում մեր երկրի տնտեսությունը անկում է ապրել 15.7%-ով։ Ռեկորդային այս ցուցանիշը երեկ հրապարակել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։ Նման ցուցանիշ չէր նշվում անգամ ամենահոռետեսական կանխատեսումներում։ Օրինակ՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը 2009թ. համար կանխատեսել էր 6-11%-անոց անկում, սակայն արդեն փաստացի ցուցանիշը հիմք է տալիս պնդելու, որ 11%-անոց անկման դեպքում մի բան էլ …
կարդալ ավելին«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ից հերքել են թերթի մայիսի 7-ի համարում «Քցել են» Գերմանիայի կառավարությանը» վերնագրով հոդվածում նշված տեղեկատվությունը, ըստ որի՝ ՀՀ կառավարությունը «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ին ներքին կարգով տրամադրել է 35 մլն ԱՄՆ դոլարի վարկ: «168 Ժամ» թերթի 2009թ. մայիսի 7-ի թիվ 45 համարում ««Քցել են» Գերմանիայի կառավարությանը» վերնագրի ներքո զետեղվել է հոդված, որը անդրադառնում է ՀՀ …
կարդալ ավելին«168 ժամ» թերթի խմբագրությանը Ի պատասխան Ձեր ս.թ. մայիսի 21-ի համարում տպագրված «Էսկո-կոնցեռն» ՓԲԸ խորհրդի նախագահ Սարգիս Աղաբեկյանի «Բաց նամակ վարչապետին» հրապարակմանը Հարգելի պարոն Աղաբեկյան Նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ` երկրի տնտեսության առջեւ կանգնած մարտահրավերների վերաբերյալ արժեքավոր առաջարկությունների համար: Վերջիններս ՀՀ կառավարության կողմից արդեն իսկ իրականացված հակաճգնաժամային միջոցառումներին հետադարձ հայացք նետելու եւ …
կարդալ ավելին«ԼՂՀ-ում կոռուպցիան կրում է հատվածական բնույթ, աչքի է ընկնում դրսեւորումների սակավությամբ եւ ծավալների փոքրությամբ: Բայց մեր արժեհամակարգին եւ բարոյականության վերաբերյալ պատկերացումներին խորթ է մի երեւույթ, որը ոտնահարում է պետության օրենքները»: Երեկ Ստեփանակերտում անցկացված «Քաղաքացիական հասարակությունը եւ կոռուպցիայի դեմ պայքարը» թեմայով համաժողովի ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: «Չարաշահումների եւ կաշառակերության դեմ պայքարը բնորոշ է …
կարդալ ավելինԵրեկ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, «Զարգացման եւ արտաքին տնտեսական գործունեության բանկ» պետական կորպորացիայի ներկայացուցիչները Երեւանում ստորագրել են Հայաստանի էլեկտրական բաշխիչ ցանցերի արդիականացման եւ վերազինման նախագծերի ֆինանսավորմանն ուղղված մի քանի փաստաթղթեր, որոնց արդյունքում ՀԷՑ-ին տրամադրվելու է 64,5 միլիոն եվրո ծավալով վարկ: Ուշագրավ է, որ համաձայնագրերի ստորագրման արարողությանը մասնակցել …
կարդալ ավելինԹեեւ ՀՀ տնտեսության անկման ու բյուջեի ընդհանուր եկամուտների վերաբերյալ պաշտոնական տվյալները գրեթե հասել են երկնիշ անկման (հունվար-ապրիլին ՀՆԱ անկումը կազմել է 9.7%, իսկ բյուջեի ընդհանուր` հարկային եւ ոչ հարկային եկամուտների անկումը` 9.9%), սակայն տնտեսության վերաբերյալ մի շարք այլ կարեւորագույն ցուցանիշների գծով երկնիշ անկումը բավականին «թունդ» է: Խոսքը վերաբերում է ոչ միայն ներմուծմանն ու արտահանմանը, արդյունաբերությանն …
կարդալ ավելինՀամաշխարհային ֆինանսական ճգնաժամը, հակառակ որոշ պնդումների, ազդեց նաեւ Հայաստանի տնտեսության վրա։ Այդ ազդեցությունն իր վրա զգաց նաեւ ֆինանսական հատվածը՝ մասնավորապես, միջոցների ներգրավման եւ վարկավորման, ռիսկայնության բարձրացման առումով։ Չնայած դրան, «Հայէկոնոմբանկը» այս տարվա առաջին 5 ամիսներին կարողացել է մեծացնել ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդները` 8.3%-ով, իրավաբանական անձանցից ներգրավված դեպոզիտները` 54.8%-ով։ Բացի այս, հաճախորդների քանակն աճել է …
կարդալ ավելին«MySpace»-ը կրճատում է աշխատողներին « MySpace» սոցիալական ուղղվածություն ունեցող ինտերնետային ցանցը հաստատել է այն տեղեկությունները, որ ընկերությունում կրճատումներ են լինելու։ Ընկերության հրապարակած մամլո հաղորդագրության համաձայն` «MySpace»-ի աշխատակազմը կկրճատվի 30%-ով։ Մինչ այդ 300-500 հոգու հնարավոր կրճատման մասին նշել էր «TechCrunch»-ը՝ հղում անելով ընկերության իր աղբյուրներին։ Կրճատումներն, ըստ ամենայնի, առաջին հերթին կազդեն « MySpace»-ի ամերիկյան ստորաբաժանման աշխատակիցների …
կարդալ ավելինԱյս տարին Հայաստանի տնտեսության պատմության մեջ երկար կհիշվի: Ոչ միայն համաշխարհային ճգնաժամի հետեւանքներով: Տարվա սկզբին մեր երկրի արտաքին պարտքը կարգին համեստ էր: Այն կազմում էր ակնկալվող ՀՆԱ-ի 12-13 տոկոսը: Բայց մեր կառավարությունն ու Կենտրոնական բանկը տարին սկսեցին ակտիվ: Մեր քաղաքական ու ֆինանսական իշխանությունները թեւերը քշտած աջ ու ձախ փող պարտք տվող էին ման գալիս: Պարտք …
կարդալ ավելինԵրեկ տեղի է ունեցել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում վարույթ է հարուցվել բենզինի շուկայում: Հանձնաժողովի մասնագետների անցկացրած մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Քաղ Պետրոլ Սերվիս» ընկերության կողմից իրացվող բենզինի գները բարձրացել են եւս 20 դրամով (վերջին մեկուկես ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամ` 20-ական դրամով): Այդպիսով «պրեմիում» …
կարդալ ավելին«Հազարամյակի մարտահրավերներ» Հայաստան ծրագրի Շահառուների խորհրդի նախկին 3 անդամներ` ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հ/կ խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, «Խորան Արդ» հ/կ նախագահ Սեյրան Մարտիրոսյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը երեկ հայտարարություն են տարածել, որտեղ ասված է. «Հայտնի է, որ ՀՄՀ-Հայաստան ծրագիրն էական զարգացում պիտի բերեր Հայաստանի գյուղական վայրերի շուրջ երեք քառորդին. վերականգնվելու եւ/կամ …
կարդալ ավելինՀամաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Թոմաս Լյուբեքը երեկ ասուլիս էին հրավիրել` լրագրողներին ավետելու, որ ՀԲ խումբը առաջիկա 4 տարիների ընթացքում Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 670-700 միլիոն դոլարի վարկային միջոցներ։ 2009-2012թթ. ընթացքում ՀԲ աջակցության սկզբունքներն արտացոլված են Հայաստանի հետ «Երկրի գործընկերության ռազմավարությունում», որը ՀԲ տնօրենների …
կարդալ ավելինՏխրահռչակ Հարկային փաթեթը նորից վերադարձավ կառավարություն։ Երկուշաբթի օրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդհանրապես քվեարկության չդրեց վերախմբագրված փաթեթը։ Իսկ երեկ, դիմելով դաշնակցական Վահան Հովհաննիսյանին, ասաց. «Էս գործը հանգիստ է սիրում, պրն Հովհաննիսյան», եւ խոսքը փոխանցեց կառավարության ներկայացուցիչ Սուրեն Կարայանին։ Վերջինս էլ խնդրեց ԱԺ-ին 15 օրով հետաձգել քվեարկությունը։ Իհարկե, Հարկային փաթեթի մասին շատ է գրվել, ու դեռ …
կարդալ ավելինՀՀ Կառավարությունը երեկ Ազգային ժողովին խնդրեց հետաձգել հարկային մի քանի օրենքների փոփոխություններ նախատեսող աղմկոտ նախագիծը: Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը երեկ խնդրեց 15 օր ժամանակ տրամադրել` նախագծում նոր փոփոխություններ կատարելու համար: Եվ այս հայտարարությունից հետո օրվա մեծ մասը պարոն Կարայանը մնաց խորհրդարանում: Նա անընդհատ քայլում էր միջանցքում, սպասելով, որպեսզի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նրան կանչի իր …
կարդալ ավելինԿարճացրել են գդալները Ավիավառելիքի վրա կատարվող ծախսերը նվազեցնելու համար ճապոնական JAL ավիաընկերությունը արտասովոր քայլի է դիմել. նրանք մեկ սանտիմետրով կարճացրել են ինքնաթիռներում օգտագործվող բոլոր գդալները, պատառաքաղներն ու դանակները։ Ինչպես գրում է անգլիական «The Daily Telegraph»-ը, JAL-ի ղեկավարները այդ քայլին են դիմել՝ սպասքի քաշը թեթեւացնելու համար։ Առաջին հայացքից սա զավեշտալի է թվում, սակայն Օդային տրանսպորտի միջազգային …
կարդալ ավելինՎերջին շրջանում բոլորի ուշադրության կենտրոնում ռուսական վարկն է՝ 500 միլիոն դոլարի չափով։ Բոլորն այդ մասին խոսում են, սակայն, ինչպես երեւում է, ոչ ոք չգիտի, թե ինչի համար է այն օգտագործվելու։ Ռուսական վարկը դեռ ամենասկզբից պատված էր «խորհրդավորության շղարշով»։ Նախ, Ռուսաստանի նախնական համաձայնությունից հետո տեւական ժամանակ «ձեն-ձուն» չկար՝ ոչ ժամկետների, ոչ պայմանների մասին։ Հետո, ըստ շրջանառվող …
կարդալ ավելինՀարկային «բարեփոխումների» փաթեթի մասին աժիոտաժը կարծես մնաց մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ընտրությունների ստվերում։ Խոսքը վերաբերում է հարկայինի՝ խոշոր ընկերություններում իրենց մարդն ունենալու նախաձեռնությանը։ Այս փաթեթի շուրջ խոսակցությունները թերեւս կսկսվեն երկուշաբթի օրվանից, երբ նոր, վերախմբագրված տարբերակը կրկին ներկայացվի ազգընտիրների դատին։ Նախաձեռնությունից դժգոհ գործարար պատգամավորները երեւի նորից կսկսեն քննադատել հարկայինին՝ մի պահ մոռանալով, որ ժողովուրդն իրենց …
կարդալ ավելինԸստ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի՝ ՏՄՊՊՀ-ն հիմնավորումներ է պահանջել բենզին ներկրող խոշոր սուբյեկտներից` գների բարձրացման վերաբերյալ: Ա. Շահնազարյանը երեկ ԱԺ մշտական հանձնաժողովներում 2008թ. պետբյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասել է, որ հանձնաժողովն արդեն հարցում է արել ոլորտի երկու գերիշխող սուբյեկտներին, որպեսզի վերջիններս հաշվետվությամբ հիմնավորեն, թե գնի բարձրացումն ինչպիսի տնտեսական գործոններով է …
կարդալ ավելին