ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Արարատի մարզի Սուրենավան համայնքում մասնակցել է օքսիդացված ճանապարհային եւ շինարարական բիտում արտադրող հայ-ռուսական ձեռնարկության բացմանը: Ըստ «Արմենպրեսի»` գործարանի մուտքի մոտ տեղադրված սխեմատիկ քարտեզի օգնությամբ գործարանի տնօրենը ներկայացրել է բիտումի արտադրական ցիկլը: Այնուհետեւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովը կտրել են կարմիր ժապավենը, որից հետո …
կարդալ ավելինՆախօրեին Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել էր իր հետազոտության արդյունքները Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունների վերաբերյալ: Ըստ այդմ, այս տարի ՀՀ-ում ՀՆԱ-ի իրական աճը կազմելու է -5 տոկոս: Նույն արդյունքների համաձայն, 2010-ին տնտեսության աճը կլինի զրոյական, իսկ 2011-ից ակնկալվում է ՀՆԱ-ի դրական ցուցանիշ: Տարածաշրջանում 2009-ին ակնկալվում է միջինը 0.9 տոկոս տնտեսական աճ, որը 2010-ին …
կարդալ ավելինԵրեկ տեղի է ունեցել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության 5-րդ համագումարը, որին մասնակցել եւ ողջույնի խոսքով է հանդես եկել նախագահ Սերժ Սարգսյանը: «Չորս տարի է անցել միության նախորդ համագումարից, եւ հերթական` հինգերորդ համագումարը փաստորեն տեղի է ունենում մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ նրա անդամների եւ ընդհանրապես գործարար հատվածի ներկայացուցիչների վարքագծային դիրքորոշումներն էական նշանակություն ունեն մեր երկրի …
կարդալ ավելինԵվ այսպես, կառավարությունը հանդես է եկել հերթական օրենսդրական նախաձեռնությամբ՝ ներկայացուցիչներ նշանակել առանձին տնտեսվարող սուբյեկտներում։ Մասնավորապես, առաջարկվում է փոփոխություններ մտցնել «Հարկերի մասին» օրենքում՝ հարկային մարմնին հնարավորություն տալով հարկ վճարողի մոտ հսկողություն իրականացնելու ներկայացուցիչ նշանակել։ Ըստ առաջարկվող փոփոխության, հարկայինը 3-6 ամիս ժամկետով ներկայացուցիչ ունենալու իրավունք կստանա այն ընկերություններում, որոնց նախորդ տարվա հասույթը գերազանցել է 4 միլիարդ դրամը, …
կարդալ ավելինԵվրոպական արտադրանքը նվազում է Եվրոգոտու արդյունաբերական արտադրանքի ծավալներն այս տարվա մարտին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ նվազել են 20%-ով։ Այս տվյալները հրապարակել է եվրոպական վիճակագրական գործակալությունը` Eurostat-ը։ Այս տարվա փետրվարի համեմատ անկումը կազմել է 2%։ Ամենամեծ անկումն արձանագրվել է էներգետիկայի եւ երկարաժամկետ օգտագործման ապրանքների արտադրության ոլորտներում, որոնց նվազումը փետրվարի համեմատ կազմել է, համապատասխանաբար, 2.8 եւ …
կարդալ ավելինՎերջին օրերին Հայաստանում կրկին արձանագրվել է բենզինի գնի աճ. «Regulyar» տեսակի բենզինի 1 լիտրի գինը 290-ից դարձել է 310 դրամ: Ըստ «Ա1+»-ի, բենզինի գնի փոփոխությունը հասցրել է արձանագրել նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: Այս անգամ ինչո՞վ է պայմանավորված բենզինի թանկացումը, եւ հնարավո՞ր է, որ բենզինն էլի թանկանա: Ի պատասխան «Ա1+»-ի այս հարցերի՝ բենզինի խոշոր ներմուծող …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է ընդունել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությանը գերիշխող դիրք ունեցող համարելու մասին եւ գրանցել է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում: Նշենք, որ 2004 թ. գործունեության արդյունքներով, շուկայում գերիշխող է եղել կրկին Ալեքսանյանին պատկանող «Ֆլիտֆուդը», որն այնուհետեւ կորցրել է իր դիրքը, եւ գերիշխող …
կարդալ ավելինՍկսվեց: Բայց ի՞նչն, առայժմ հայտնի չէ: Հայտնի է, որ ավստրալական Worley Parsons կոնսորցիումը «հաղթող է ճանաչվել Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի շինարարության ծրագրի իրականացման համար կառավարող ընկերության ընտրության հայտամրցույթում»: Պաշտոնական տեղեկատվությունը նաեւ ընդգծում է, որ մրցույթին մասնակցել է երկու ընկերություն: Ավստրալականի առաջարկն ավելի լավն է համարվել, քան մեկ այլ` միջազգային ընկերության առաջարկը: Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու …
կարդալ ավելինԱրժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչները Երեւանում հրապարակել են իրենց վերջին հետազոտության արդյունքները՝ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսության վերաբերյալ: «Տարածաշրջանի տնտեսական հեռանկարները» խորագրով ԱՄՀ զեկույցի համաձայն, աշխարհում 2010-ին տնտեսական աճի ցուցանիշը կհասնի 1.9%-ի: Ամենամեծ անկումը կգրանցվի Ռուսաստանում եւ Ճապոնիայում (համապատասխանաբար, 6% եւ 6.2%), իսկ աճի ամենաբարձր ցուցանիշը այս տարվա ընթացքում կունենա Չինաստանը` 6.5%: Տարածաշրջանում 2009-ին …
կարդալ ավելին2 օր առաջ գրեթե բոլոր հեռուստաալիքները ցուցադրում էին մի ռեպորտաժ, որը պատմում էր պետական ֆինանսական աջակցություն ստացած 7 ընկերությունների մասին։ Վերջիններս հայտեր են ներկայացրել կառավարության` տնտեսական զարգացմանը նպաստող աջակցության ծրագրերի օպերատիվ շտաբին եւ ստացել են շուրջ 1.3 միլիարդ դրամի ֆինանսական ռեսուրսներ։ Կառավարությունը հավաստիացնում է, որ այդ ընկերությունների գործարար ծրագրերի իրականացման արդյունքում ակնկալվում է ստեղծել ավելի …
կարդալ ավելինԿարծում ենք՝ Հայաստանում դժվար թե գտնվի որեւէ մեկը, ով համոզված կասի, որ բանկային համակարգում ամեն ինչ փայլուն է։ Բանկերը, «Ոսկե ցլիկը» ֆիլմի Նաջարյանի նման, չեն մերժում, բայց վարկեր չեն էլ տալիս։ Այսինքն՝ վարկավորման մասով խնդիրներ կան։ Սա անուղղակիորեն հաստատում է նաեւ կառավարության որոշումը՝ կառուցապատողներին 20 միլիարդ դրամի բանկային երաշխիքներ տրամադրելու մասին։ Այսինքն, բանկերը վախենում են …
կարդալ ավելինՈչ մի արտոնություն՝ ճգնաժամի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ճգնաժամի դեմ պայքարի շրջանակներում, լայնածավալ արշավ է սկսել խոշոր կորպորացիաների դեմ։ Խոսքը վերաբերում է ամերիկյան այն կորպորացիաներին, որոնք արտասահմանյան գործառնություններից խոշոր եկամուտներ են ստանում, սակայն ԱՄՆ-ում հարկեր չեն վճարում՝ շահույթներն իրենց արտասահմանյան մասնաճյուղերի հաշվեկշիռների վրա պահելու եղանակով։ Այս գործելաոճը հատուկ է ամերիկյան արդյունաբերության գրեթե բոլոր հսկաներին՝ …
կարդալ ավելինԻնչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 28-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելել է «Նաիրիտ Գործարան»: Այցը եղել է այն սցենարով, որով մենք նկարագրել էինք: Վարչապետն այցելել է տարբեր արտադրամասեր, ճաշել բանվորների հետ, հանդիպել նախօրոք որոշված բանվորներին, լսել նախօրոք որոշված հարցեր: Մյուս բանվորներից նրանք, ովքեր փորձել են հանդիպել վարչապետին, դրա հնարավորությունը չեն ունեցել: Հանդիպման ժամանակ մի շարք …
կարդալ ավելինՀայրենի կառավարությանը ոչ մի կերպ չէր հաջողվում կատարել 2009 թ. պետբյուջեն: Առաջին եռամսյակի երկու ամսվա տվյալներով՝ բյուջեի եկամուտների մասը կատարվել էր 45,6 տոկոսով, ծախսայինը` 50,3: Այսինքն՝ մարտ ամսին «Բյուջեի մասին ՀՀ օրենքը» կատարելու համար կառավարությունը պիտի հաջողեր հավաքել ու ծախսել առնվազն այնքան գումար, որքան հավաքել ու ծախսել էր հունվար-փետրվար ամիսներին: Միասին վերցրած: Բոլորի համար ակնհայտ …
կարդալ ավելինԴեռեւս անցյալ տարվա վերջին, երբ ճգնաժամն արդեն հստակ ուրվագծվել էր, սկսեցին խոսակցություններն այն մասին, որ անշարժ գույքի գները Հայաստանում կնվազեն։ 2009թ. սկզբին այս մասին սկսեցին ավելի համոզված խոսել։ Գնանկման սպասումները, ինչպես նաեւ՝ ռեսուրսների բացակայությունն ու հիպոթեքային վարկավորման փաստածի սառեցումն էականորեն ազդեցին անշարժ գույքի պահանջարկի վրա։ Հայաստանի անշարժ գույքի շուկան մտավ ճգնաժամի փուլ։ Այս վիճակը, բնական …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հերքել է աշխատավարձերի ուշացումների կամ չվճարումների մասին տեղեկությունները: «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս պահի դրությամբ չկան չվճարումներ, ուշացումներ կամ ժամանակացույցի խախտումներ…. Չկան թերացումներ կամ չվճարումներ ոչ միայն ընթացիկ, այլ կապիտալ ծախսերի առումով: Բյուջեն կատարվում է ամբողջ ծավալով եւ ըստ նախատեսված ժամկետների»,- ասել է նա` հերքելով …
կարդալ ավելինՄերօրյա «քեոփսները» Գլոբալ տնտեսական ճգնաժամը մարդկանց ստիպում է ավելի շատ մտածել եւ եկամուտներ ստանալու նորանոր եղանակներ գտնել։ Շատերը դա անում են օրինականության սահմաններում, սակայն քիչ չեն նաեւ այնպիսիք, ովքեր միջոցների մեջ խտրականություն չեն դնում՝ մանավանդ, երբ խոսքը վերաբերում է «օդից փող աշխատելուն»։ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) Կալիֆոռնիայում ձերբակալել է Private Equity Management Group-ի ղեկավար …
կարդալ ավելինԸստ ՀՀ Ֆինանսների նախարարության ամփոփագրի` 2009թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 84.6 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 98.9 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից հաստատված եռամսյակային ծրագրի համապատասխանաբար 45.6 եւ 50.3 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 9.5%-ով, ծախսերի գծով` 11.1%-ով: 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ …
կարդալ ավելինԱմեն ինչ անակնկալ սկսվեց: Բոլոր նրանց համար, ովքեր կորցրել էին տողատակերով կարդալու խորհրդային հմտությունը: Հարազատ կառավարությունը նախ հայտարարեց, որ 2009թ. պետբյուջեն չի վերանայի: Հետո նոր հայտարարություն եղավ: Կառավարությունը վստահեցրեց, որ առաջին եռամսյակում նախատեսված որոշ ծախսեր տեղափոխում է վերջին եռամսյակ: Տողատակից պարզ էր, որ բյուջեն չի կատարվում: Առաջին ու պաշտոնական ահազանգը պետբյուջեի հունվար-փետրվար ամիսների կատարողականի հրապարակումն …
կարդալ ավելինԳլոբալ տնտեսական ճգնաժամը 2009թ. կարող է ամբողջ աշխարհում «ծայրահեղ աղքատության» վիճակի հասցնել 90 մլն մարդու: Այդ մասին հայտարարել է Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելիկը` կիրակի Վաշինգտոնում ելույթ ունենալով ՀԲ-ի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի Զարգացման կոմիտեի նիստի արդյունքներին նվիրված ճեպազրույցի ժամանակ: Զելիկը կայացած հանդիպումը գնահատել է՝ որպես «կառուցողական եւ արդյունավետ»: Դրա հետ մեկտեղ՝ նա նշել է, …
կարդալ ավելին