«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետեր «Իտերա Ինթերնեյշնլ Էներջի» ՍՊԸ-ն իրեն պատկանող 2 մլն 800 հազար հատ հասարակ անվանական բաժնետոմսերը (ինչը կազմում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալի 4.45 %-ը), վաճառել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի խոշոր բաժնետեր «Գազպրոմ» ԲԲԸ-ին, ինչի արդյունքում «Գազպրոմի» բաժնեմասը «ՀայՌուսգազարդում» հասել է 80 տոկոսի: Ըստ «ՀայՌուսգազարդի» մամլո ծառայության, բաժնետոմսերի վաճառքը պաշտոնապես իրականացվել է մարտի 12-ին:
կարդալ ավելինԸստ Կենտրոնական բանկի, երեկ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 2 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 368.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 368 դրամ:
կարդալ ավելինՌուսաստանի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք մոտ 500 մլն դոլար վարկի ստացումը ենթադրվում է մայիսի վերջերին կամ հունիսի սկզբին: Այդ մասին երեկ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը: Նա ասել է, որ ՀՀ-ն ակնկալում է վարկեր ստանալ նաեւ Ասիական զարգացման բանկից` շուրջ 40 մլն դոլար, եւս 40 մլն դոլար` Համաշխարհային բանկից:
կարդալ ավելինՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի պետական տեսչությունը վերստուգիչ ուսումնասիրություն է կատարել մայրաքաղաքում առեւտրի կազմակերպմամբ զբաղվող մի շարք խոշոր ընկերություններում: Տեսչության պետ Հարություն Հարությունյանն «Արմենպրեսին» ասել է, որ տեսչության աշխատակիցները կրկին ստուգայց են կատարել «Հրազդան» տոնավաճառ, «Փեթակ», «Հայաստան» առեւտրի կենտրոններ, Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող երկու տոնավաճառներ` «Սիմոն եւ Հակոբ թոռներ» ընկերությանը պատկանող սննդամթերքի գիշերային, «Վաղարշ …
կարդալ ավելինՏնտեսական իրադարձությունների մասին խոսելիս վերջին շրջանում Հայաստանում մի քանի արտահայտություններ սկսեցին հայտնվել տնտեսագիտական տերմինների «հիթ-շքերթի» առաջին հորիզոնականներում։ Եթե պայմանականորեն դասակարգենք դրանք, առաջին տեղում «ֆինանսատնտեսական ճգնաժամն» է, երկրորդ տեղում (հատկապես վերջին 2 շաբաթվա ընթացքում)՝ «լողացող փոխարժեքը»։ Իսկ լավագույն եռյակը եզրափակում է մի բառ, որի մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից շատերը չէին էլ լսել՝ սեկվեստր։ Առնվազն 2002-ից հետո: …
կարդալ ավելինԵրեկ նոր տեղեկություններ են ստացվել «Նաիրիտին» սնանկ ճանաչելու դատական գործի վերաբերյալ: Մեր թերթի նախորդ համարներում արդեն նշել էինք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» («ՀԷՑ») ընկերությանը «Նաիրիտը» պարտք է շուրջ 1 միլիարդ դրամ (2.5 միլիոն դոլար) եւ որ «ՀԷՑ»-ը «Նաիրիտին» սնանկ ճանաչելու հայցով դիմել էր դատարան: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն երեկ վարչական դատարանում տեղի ունեցած …
կարդալ ավելին«Երեք-երեքուկես ժամ հետո կհրապարակվի բորսայի այսօրվա միջին փոխարժեքը: Ես վստահ եմ, այսօր լինելու է դրամի արժեւորում»,- երեկ կեսօրին մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Առաջին հայացքից երեկ Ֆոնդային բորսայում դրամի արժեւորում արձանագրվել է. նախորդ օրվա 375.22 միջին կշռված փոխարժեքի փոխարեն՝ երեկ այն կազմել է 373.44 (Ֆոնդային բորսայում երեկ կատարված դոլարային գործարքները …
կարդալ ավելին– Պարոն Ջավադյան, մարտի 3-ի շոկից հետո դոլարը դանդաղ տեմպերով էլի արժեւորվում է: Դա այսօր շուկայի պահանջարկի արտացոլո՞ւմն է: Այսօր էլ շարունակում են կարծիքներ հնչել, թե Կենտրոնական բանկը կրկին միջամտում է փոխարժեքի ձեւավորմանը: Նույն գնահատականների համաձայն, եթե իրականում ԿԲ-ն չմիջամտի փոխարժեքի ձեւավորմանը, ապա դոլարի փոխարժեքը շատ ավելի բարձր կլինի: – Ոչ մի խնդիր չկա, դա …
կարդալ ավելինՄեր թերթի նախորդ համարներից մեկում նշել էինք, որ Երեւանի քաղաքացիական դատարանը փետրվարի 16-ին վարույթ էր ընդունել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից ներկայացրած դիմումն ընդդեմ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի` վերջինիս սնանկ ճանաչելու վերաբերյալ: Մեզ հաջողվեց պարզել, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն դրանից մի քանի օր հետո գրավոր վիճարկել է իր սնանկության մասին հայտը: Մեր օրենսդրության համաձայն` դատավորն առարկությունները …
կարդալ ավելինԱՄՆ. ճգնաժամի հաղթահարման առաջին նշանները Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը շարունակում է իր «հաղթարշավը» աշխարհով մեկ։ Սակայն ճգնաժամի հայրենիքում՝ ԱՄՆ-ում, իրավիճակը կարծես սկսում է կամաց-կամաց բարելավվել։ «Reuters»-ի հաղորդմամբ, վերստին սկսել է աճել նորակառույցների թիվը, ամերիկացիներն աստիճանաբար սկսում են մեծացնել ծախսումները, իսկ արտադրողները վերջապես սկսում են ազատվել պահեստում մնացած արտադրանքից։ Իհարկե, ամերիկյան տնտեսության վերջնական «ապաքինման» մասին խոսելը դեռ …
կարդալ ավելինԴեռեւս երկու օր առաջ հայկական մի շարք լրատվամիջոցների ուշադրությունը գրավեց Հրազդան-Սոլակ ուղեհատվածում կատարված միջադեպը, երբ Արարատի գործարան գնացող ոսկու հանքաքարով բեռնված 7 վագոն դուրս եկավ երկաթգծերից: Սա մեկնաբանեցին որպես ճանապարհային անսարքության հետեւանք, այնինչ իրականությունը բոլորովին այլ է: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամլո քարտուղար Վահե Դավթյանն ասում է, որ պատճառը վագոնների ոչ ճիշտ բեռնաբարձումն է եղել: «Վագոնի …
կարդալ ավելինՏնտեսական վիճակագրության ընթերցանությունն առանձնահատուկ հմայք ունի: Հատկապես համաշխարհային տնտեսական ճգնաժամի օրերին: Բոլոր երկրներում խոսում են տնտեսության կրճատման ու ֆինանսական կառույցների ձախողումների մասին: Իսկ Հայաստանում խոսվում է ընդամենը աճի տեմպերի դանդաղման մասին: Պաշտոնական դեմքերի հատընտիր ճառերը լսելուց հետո ցանկացած քաղաքացու հոգին հարկավ փառավորվում է: Այ, եթե կարողանայինք ՀՀ բոլոր չափահաս քաղաքացիներին ստիպել քնելուց առաջ մի քանի …
կարդալ ավելինՄարտի 10-ին ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է կոմիտեի նախագահին կից խորհրդակցական հանձնաժողով` անշարժ գույքի շուկայի կայունացմանը նպատակաուղղված միջոցառումներ կազմակերպելու եւ անշարժ գույքի շուկայում առկա խնդիրներին լուծումներ առաջարկելու նպատակով: Անշարժ գույքի շուկայում առկա խնդիրների շուրջ մենք զրուցեցինք «Էսկո կոնցեռն» անշարժ գույքի գործակալության խորհրդի նախագահ, վերը նշված հանձնաժողովի անդամ Սարգիս Աղաբեկյանի հետ: …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Վանաձոր-քիմպրոմ» քիմիական կոմբինատ, շրջել արտադրամասերում, ծանոթացել նախկինում քիմիական ոլորտի առաջատար այդ ձեռնարկության ներկա վիճակին, վերագործարկման հնարավորություններին։ Ըստ Կառավարության Տեղեկատվության վարչության, շրջայցից հետո ՀՀ գյուղատնտեսության, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարների, Լոռու մարզպետի, քիմկոմբինատի գլխավոր տնօրենի մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են քիմկոմբինատի վերագործարկման հետ կապված հիմնախնդիրներն …
կարդալ ավելինԵվրոպայի կենտրոնական բանկի ղեկավար Ժան Կլոդ Տրիշեն հայտարարել է, որ գլոբալ տնտեսությունը կարող է 2010թ. չափավոր վերելք ունենալ, եթե համաշխարհային շուկաներ վերադառնա վստահությունը: «Պետական ու մասնավոր հաստատությունների միջեւ գոյություն ունի համաձայնեցված կարծիք առ այն, որ 2010 թվականը կարող է տնտեսության աճի չափավոր վերականգնման տարի լինել»,- ասել է ԵԿԲ ղեկավարը Europe-1 ռադիոկայանի եթերում: Տրիշեն ընդգծել է, …
կարդալ ավելինԸստ ԿԲ տվյալների, երեկ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 2 մլն 400 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 374.02 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 374.25 դրամ:
կարդալ ավելինԱնցած շաբաթ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ԱԺ խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե հակաճգնաժամային ծրագրերի շրջանակում պետք է իրականացվի 2009թ. բյուջեի ծախսերի վերաբաշխում. առաջին եռամսյակի որոշ ծախսեր պետք է տեղափոխվեն չորրորդ եռամսյակ: Իսկ երեկ, ըստ պաշտոնական հաղորդագրության, Ֆինանսների նախարարությունում քննարկվել է որոշ ծախսեր կասեցնելու հարցը: Հաղորդագրությունում սակայն չի նշվում, թե բյուջեի հատկապես որ հոդվածների …
կարդալ ավելինԸստ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի, ԱԱԾ մարմինների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել եւ կասեցվել է կազմակերպված հանցավոր խմբի գործունեությունը, որը տեւական ժամանակ Երեւան քաղաքում զբաղվել է առանձնապես խոշոր չափերի հասնող արտարժույթի անօրինական առուվաճառքով: Խմբի կազմում ներգրավված են եղել Երեւանի բնակիչներ Վ. Միքայելյանը, Կ. Զաքարյանը եւ Է. Գալստյանը, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է իր ուրույն …
կարդալ ավելինԸստ Կենտրոնական բանկի, երեկ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 2 մլն 454 հազար դոլարի առք եւ վաճառք` 369.88 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 369.50 դրամ:
կարդալ ավելին«Իմ վարչապետության տարիներին հանրապետությունը լքել է 350.000 մարդ, իսկ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք` 700.000 մարդ: Հենց Ռ. Քոչարյանի օրոք, 1999-ին, բնակչության թիվը հայտարարվել է 3,8 միլիոն մարդ, իսկ դրանից ընդամենը 2 տարի անց այդ ցուցանիշն իջել է 3,2 միլիոնի»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա, 2008թ. արտահանումը` 1 …
կարդալ ավելին