Հարցն այնքան էլ դյուրին չէ: Ի՞նչ է ճգնաժամը Ճապոնիայի համար` պարզ է: Երկիրն արտադրել է հսկայական քանակության բարձրորակ ապրանքներ, իսկ հիմա դրանք ոչ ոքի պետք չեն: Սա գերարտադրության դասական ճգնաժամ է, որն առաջացել է արտահանումից չափազանց մեծ կախվածության պատճառով: Համապատասխանաբար, ճապոնացիների խնդիրն է՝ քայլեր ձեռնարկել, որպեսզի իրենց արտադրանքը կրկին պահանջարկ ունենա: Ի՞նչ է ճգնաժամն Ամերիկայի …
կարդալ ավելինԻնչո՞ւ Հայաստանի նախկին առաջին խոշոր հարկատուն` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, այդքան մեծ ծավալի` մոտ 10 մլն դոլար պարտք վերցրեց բյուջետային վարկի տեսքով: Եվ ամենակարեւորը` այդքան հապճեպ, հատկապես, երբ հարեւան քաղաքի գործարաններում համաշխարհային ճգնաժամը վաղուց հիմնավորվել է: Սա վերջին ժամանակներում հայկական լրատվամիջոցներում քննարկվող հիմնական թեմաներից մեկն է, բայց այդ ընթացքում մի շարք հարցեր այդպես էլ մնացել են …
կարդալ ավելինՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի պետ Սեւակ Բաղդասարյանը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, կազմել է կեղծ փաստաթղթեր: Այդ մասին տեղեկացրել են ԴԱՀԿ ծառայությունից, ըստ որի՝ Ս.Բաղդասարյանը կազմել է հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին կեղծ արձանագրություն, կնքել անշարժ գույքի առքուվաճառքի մասին կեղծ պայմանագիր եւ առանց համապատասխան լիազորագրի՝ կատարել նոտարական վավերացում: Այնուհետեւ …
կարդալ ավելին2008 թ. աշխարհում ոսկու միագումար պահանջարկը կազմել է 3,66 հազար տոննա՝ նախորդ տարվա համեմատությամբ ավելանալով 4 տոկոսով՝ չնայած ոսկերչական ճյուղում եւ արդյունաբերությունում այս թանկարժեք մետաղի սպառման անկմանը. Այս տվյալները բերված են «ՎՏԲ Կապիտալ» ներդրումային բանկի տեսության մեջ: «Անցյալ շաբաթ Ոսկու համաշխարհային խորհուրդը հրապարակել է չորրորդ եռամսյակում ոսկու շուկայի իր գնահատումները՝ հաստատելով ոսկու ներդրումային պահանջարկի մեծացման …
կարդալ ավելին«Ներկայիս ֆինանսական ճգնաժամը, որը փաստորեն ավելի ծանր է, քան Մեծ դեպրեսիան, հետեւանքներով համեմատելի է Խորհրդային Միության տրոհման հետ»,- նման հայտարարություն է արել ամերիկացի հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը: Նրա կարծիքով, անցյալ տարվա սեպտեմբերին Lehman Brothers ներդրումային բանկի սնանկացումը շրջադարձային կետ դարձավ շուկայական համակարգի համար, որը դրանից հետո գործնականում քայքայվեց: «Մենք դարձանք ֆինանսական համակարգի կոլապսի վկաներ: Այն …
կարդալ ավելին«Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերությունը կրկին հիշեցնում է, որ իր գույքի աճուրդը կայացել է օրենքի կոպիտ խախտումներով: «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդի ավարտից հետո՝ 3 բանկային օրվա ընթացքում, ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ փոխանցել կամ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը: Հաղթողի կողմից գնման գինը վճարվելուց հետո՝ …
կարդալ ավելին«Միկա ցեմենտ» գործարանն այս տարի աշխատատեղերի կրճատումներ չի նախատեսում: Մարտի 5-ից այն կվերսկսի ցեմենտի արտադրությունը: Այդ մասին «Արմենպրեսին» ասել է «Միկա ցեմենտի» գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը: Ըստ նրա, գործարանն այսօր էլ աշխատում է, սակայն ցեմենտ չի արտադրում. աշխատանքներն ընթանում են միայն 2008-ին կուտակված պաշարների վաճառքի ուղղությամբ: Ձմեռային շրջանում` դեկտեմբերին, ամեն տարի դադարեցվում է գործարանում արտադրությունը, …
կարդալ ավելինԺամանակին, երբ բոլորը խոսում էին ճգնաժամի ծանր հետեւանքների մասին՝ իշխանությունները ամեն կերպ համոզում էին, որ ողբերգություն տեղի չի ունենա։ Ավելին՝ խորհուրդ էին տալիս դրա մասին չխոսել։ Սակայն այն ժամանակ էլ բոլորի համար պարզ էր, որ կգա մի օր, երբ ամենաշատը հենց իրենք կսկսեն խոսել այդ մասին՝ տնտեսության տխուր պատկերը արդարացնելու նպատակով։ Այդպես էլ եղավ։ Օրինակ, …
կարդալ ավելինԵրեկ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներին ծանուցագրեր են ուղարկվել, որտեղ նշված է, թե նրանց վերջին աշխատանքային օրը մարտի 9-ն է: Կոմբինատի սեփականատեր «GeoProMining» ընկերության արտաքին կապերի պատասխանատու Ռուզաննա Գրիգորյանը տեղեկացրել է, թե ծանուցագրեր ստացողների թվերը դեռ ամփոփվում են, եւ աշխատանքից զրկվողների վիճակագրությունը հստակ կլինի միայն փետրվարի վերջին: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի` Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը վերջերս հանդիպել …
կարդալ ավելին«Panasonic»-ը պարտավորեցրել է Էլեկտրոնիկայի համաշխարհային արտադրող՝ ճապոնական «Panasonic» ընկերությունը որոշել է «Գնի՛ր «Panasonic» արշավ անցկացնել ընկերության բարձրագույն եւ միջին օղակի ղեկավարների շրջանում: Ըստ «Մայնիտի» թերթի` ընկերության կառավարիչները, սկսած ենթաբաժինների ղեկավարներից, պետք է մինչեւ այս տարվա հուլիս ամիսը ձեռք բերեն 100.000 իենից (շուրջ 1,1 հազար դոլարից) ոչ պակաս գումարի հեռուստացույցներ եւ խոշոր էլեկտրակենցաղային տեխնիկա (օրինակ՝ լվացքի …
կարդալ ավելին«Անշարժ գույքի շուկայում գործարքների թիվը շատ է նվազել», «Բնակարանների գները արդեն նվազում են, սպասվում է, որ ավելի են նվազելու», «Շուկան այսօր «կայուն ծանր» վիճակում է»: Սրանք այն պատասխաններն են, որոնք տալիս էին անշարժ գույքի գործակալությունների ներկայացուցիչները` շուկայում այսօր տիրող վիճակի վերաբերյալ մեր հարցերին պատասխանելիս: «Սպասողական վիճակը վաճառողների ու գնորդների մոտ դեռեւս շարունակվում է»,- ասում է …
կարդալ ավելինՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ խորհրդակցություն է անցկացրել շինարարության ոլորտի մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, ովքեր հանդես են գալիս եւ՛ իբրեւ կառուցապատողներ, եւ՛ իբրեւ ներդրողներ: Կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` քննարկվել են ոլորտում առկա կարողություններին, համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում ներդրումային հնարավորություններին ու հեռանկարներին, ստեղծված իրավիճակում պետություն-մասնավոր հատված համագործակցությանն առնչվող հարցեր: Խորհրդակցության նպատակն, ըստ …
կարդալ ավելինՀայաստանի տնտեսության անկման մասին բոլոր կանխատեսումները փաստացի իրականություն են. երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը: Նա համոզված է, որ տնտեսության կայունության պատրանք ստեղծում է միայն դրամի անփոփոխ կուրսը, որը կարճաժամկետ առումով ապահովում է կայունություն, սակայն միջնաժամկետ եւ երկարաժամկետ առումով մոտավորապես հիշեցնում է մի իրավիճակ, երբ թմրամոլին թմրանյութ են տալիս, այդ պահին նրան …
կարդալ ավելինԵվ այսպես. կառավարությունը որոշել է Հայաստան ներկրվող որոշ ապրանքների մաքսատուրքերը բարձրացնել 5%-ով (դարձնելով 15%)։ Որոշել է՝ հանուն… հայրենական արտադրողի։ Այսինքն, որոշել են թանկացնել արտասահմանյան արտադրության այն ապրանքները, որոնք արտադրվում են նաեւ Հայաստանում։ Որպեսզի «ֆիրմա» գնողը 5% թանկացման պատճառով երես թեքի դրանից ու «գնի մերը»։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանն էլ հանձնարարվել է ճշտել ներկրվող այն ապրանքների ցանկը, …
կարդալ ավելինԱռեւտրի համաշխարհային կազմակերպության` ԱՀԿ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների համաձայն` այս տարվա հունվարի 1-ից գյուղատնտեսական մթերքներ արտադրողները եւս հարկվելու են ավելացված արժեքի հարկով: Սակայն, քանի որ, ըստ «ԱԱՀ-ի մասին օրենքի»՝ 58 մլն 350 հազար դրամը չգերազանցող շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները ազատված են ԱԱՀ-ից, գյուղացիական տնտեսությունները եւս հարկվելու են միայն այդ շեմը գերազանցելու դեպքում: Այս մասին երեկ կայացած …
կարդալ ավելինԵվրամիության «Արտոնությունների ընդհանրացված, համալրված համակարգ» («GSP+») առեւտրային ռեժիմից օգտվելիս Հայաստանը կարող է տարեկան նվազագույնը 100-200 մլն դոլարի օգուտ ունենալ, եթե կարողանա հաղթահարել տեխնիկական բարդությունները եւ օգտվել այդ համակարգի ընձեռած հնարավորություններից: Այդ մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ըստ որի, այդ համակարգը հատկապես լայն հնարավորություններ է ընձեռում սննդի վերամշակման ոլորտում գործունեության …
կարդալ ավելին«ՀՀ 2009թ. տնտեսական աճը առաջին կիսամյակում գնահատվում է՝ 1.5-3.5%-ի, իսկ երկրորդ կիսամյակում՝ 6-9%-ի շրջանակում, որի պարագայում տարեկան տնտեսական աճն ակնկալվում է 4.5-7.5%-ի միջակայքում: Կանխատեսման կենտրոնական արժեքը կազմում է 5.8%»,- ասված է ՀՀ ԿԲ 2009թ. առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում: ԿԲ-ն կանխատեսել է, որ երկրորդ կիսամյակից ակնկալվում է տնտեսական աճի արագացում՝ կապված հիմնականում ՀՀ Կառավարության կողմից …
կարդալ ավելինՀամաշխարհային շուկայում մետաղների գների կտրուկ նվազման պատճառով «Վալլեքս» խմբի ընկերությունները ժամանակավոր ֆինանսական դժվարությունների առջեւ են կանգնել: «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից «Արմենպրեսին» ասել են, որ մասնավորապես` «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն ստիպված է եղել դադարեցնել Ալավերդու հանքի եւ հանքահարստացուցիչ ֆաբրիկայի գործունեությունը, որը շահութաբեր չէր անգամ մետաղների` մինչ ճգնաժամը ձեւավորված աննախադեպ բարձր գների …
կարդալ ավելինՃգնաժամի երկրորդ ալիքը Համաշխարհային տնտեսությունը կբախվի ֆինանսական ճգնաժամի երկրորդ ալիքին, եթե աշխարհի կառավարությունները չմեծացնեն պետական ծախսերը։ Ըստ «Բլումբերգի», նման եզրահանգման են եկել «Pacific Investment Management Co.» (PIMCO) ընկերության փորձագետները։ PIMCO-ն Եվրոպայի խոշորագույն ապահովագրող «Allianz SE»-ի մասնաճյուղերից մեկն է։ Ընկերությանն է պատկանում ֆինանսական ներդրումներով զբաղվող «Total Return Fund» հիմնադրամը, որի ակտիվները կազմում են 136 միլիարդ դոլար։ …
կարդալ ավելինԵրեկ կայացած նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը հերթական անգամ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ այն սահմանելով 6.75%: Ավելի պարզ ասած՝ ԿԲ-ն կրկին առեւտրային բանկերի համար «նվազեցրել» է փողի գինը, ինչի իրական նպատակն, անշուշտ, ճգնաժամի պայմաններում բանկերի միջոցով տնտեսության որոշակի խթանումն է: Այդ մասին, իհարկե, ԿԲ-ի հաղորդագրությունում նշված չէ: Ավելին` հավատարիմ մնալով «լավատեսական քարոզչությանը», ԿԲ-ն …
կարդալ ավելին