Մեր թերթի նախորդ համարներում արդեն անդրադարձել ենք 2008 թվականի նախնական տնտեսական ցուցանիշներին։ Ազգային վիճակագրական ծառայությունն օրերս հրապարակեց նաեւ վերջնական ցուցանիշները. ինչպես եւ սպասվում էր՝ թվերը գրեթե չեն փոփոխվել՝ ՀՆԱ-ի աճը 6.8% է, արդյունաբերության աճը՝ 2%։ Վերջնական, ամփոփ զեկույցը հետաքրքիր է նրանով, որ պարունակում է ամբողջական տվյալներ տնտեսության առանձին ոլորտների վերաբերյալ։ Անդրադառնանք արդյունաբերության եւ առեւտրի ոլորտներին՝ …
կարդալ ավելինԵրեկ երկու իրար հակասող տեղեկատվություն է տարածվել «Նաիրիտ» գործարանի հետ կապված: Ընդ որում` երկուսն էլ նույն աղբյուրից: «Նաիրիտի» մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը «Արմենպրեսին» ասել է, թե գործարանի 1744 աշխատակիցներից հարկադիր պարապուրդում գտնվող 1500-ը մարտից կվերադառնան աշխատանքի: Ավելին` հայտարարել է, թե առաջիկա 2-3 ամսվա ընթացքում «Նաիրիտը» նախատեսում է համալրել իր կադրերը, իսկ փետրվարից գործարանում արդեն կմեկնարկեն …
կարդալ ավելինԱրդեն ոչ ոք չի կասկածում, որ Հայաստանը եւս ներքաշված է համաշխարհային տնտեսական խոր ճգնաժամի մեջ: Եվրոպան Ռուսաստանից եւ Ուկրաինայից ցուրտ գիշերների ու փակված դպրոցների դասեր ստացավ, իսկ հիմա փորձում է ելքեր գտնել այս բարդ իրավիճակից: Մի կողմից` Եվրոպան, ինչպես ողջ արդյունաբերական աշխարհը, կրճատում է իր ներդրումների, արտադրության, շինարարության, հետազոտությունների ծավալները, սակայնգ միայն այն ոլորտներում, որոնք …
կարդալ ավելինԲացառված չէ, որ հանքարդյունաբերության ոլորտում իրավիճակի վատթարացման դեպքում «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ն դադարեցնի գործունեությունը: Այդ մասին «Հետքի» թղթակցին ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան: Անդրադառնալով ընկերությունում սպասվող կրճատումներին, նա նշել է. «Չեմ կարող ստույգ ասել, թե ինչ կրճատումներ կլինեն: Այդ փաստը այնքան էլ պայմանավորված չէ համաձայնագրի հետ, այլ ֆինանսական միջազգային ճգնաժամի ու մետաղի …
կարդալ ավելինՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ որպես խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելուն ուղղված կարեւոր քայլ, վերջերս շատ է շեշտում հարկային մարմինների կողմից ռիսկերի գնահատման վրա հիմնված ստուգումների անցկացումը եւ տարեկան պարտադիր արտաքին աուդիտի իրականացումը խոշոր կազմակերպություններում: Ռիսկերի գնահատման հիման վրա ստուգումների անցկացումը ենթադրում է, որ հարկայինը ստուգումներ անցկացնելու է միայն այն ձեռնարկություններում, որտեղ հարկեր թաքցնելու հավանականությունը մեծ …
կարդալ ավելինԵվ այսպես, Պետական եկամուտների կոմիտեն հրապարակեց 2008 թվականի 300 խոշոր հարկատուների ցանկը։ Լրագրողներն արդեն հասցրել են անդրադառնալ այդ ցանկին՝ հիմնականում ուշադրություն դարձնելով, թե ով որքանով է ավելացրել կամ պակասեցրել մուծված հարկերը։ Սակայն խոշոր հարկատուների ցանկը թաքնված «հմայքներ» ունի, որոնք ի հայտ են գալիս միայն այն դեպքում, երբ փոքր-ինչ «խորանում» ես թվերի մեջ։ Նշենք, որ բավական …
կարդալ ավելին«Տրոյկա դիալոգ» ընկերության հիմնական բաժնետեր Ռուբեն Վարդանյանը կարող է ընկերության մի մասը վաճառել Հարավաֆրիկյան Standard Bank-ին: Այդ տեղեկությունը երեկ հրապարակել է «ԹպՊՏՎՏրՑՌ» թերթը, որի աղբյուրի խոսքերով, Standard Bank-ը «Տրոյկա դիալոգի» բաժնետոմսերի 30%-անոց փաթեթը գնահատել է $150-200 մլն: «Տրոյկա դիալոգի» տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը, ինչպես եւ ընկերության այլ ներկայացուցիչներն ու Standard Bank-ը հրաժարվել են մեկնաբանություններից: …
կարդալ ավելինՏնտեսական ճգնաժամը լրիվ մոռացության մատնեց երկնիշ տնտեսական աճը: Իշխանություններն այլեւս դրանով չեն հպարտանում: Ավելին` միայն միանիշ աճ են խոստանում: Սա ճգնաժամի դրական կողմն է: Բայց կա նաեւ բացասականը: Մեր իշխանությունները թեւերը քշտած՝ պարտքով փող են փնտրում: Ընդ որում` բոլորը: Կառավարությունը խնդրում է Ռուսաստանից ու Համաշխարհային բանկից: Խորհրդարանը` Չինաստանից: Կարծես մրցում են իրար հետ: Բայց օրենսդիր …
կարդալ ավելին«Ֆինանսական ճգնաժամը եւ սննդամթերքի գների աճը կարող են Երկրագնդի միլիոնավոր բնակիչներին սպառնացող սովի պատճառ դառնալ»,- նման կանխատեսում են արել Համաշխարհային բանկի ներկայացուցիչները Մադրիդում ընթացող` համաշխարհային պարենային ճգնաժամին նվիրված գագաթաժողովում: Ճգնաժամի սկսվելու պահից սննդամթերքի գները շարունակում են աճել, ինչն էլ կարող է պարենի ճգնաժամի պատճառ դառնալ: Ըստ ՀԲ մասնագետների, մոտ ապագայում սովը կարող է սպառնալ ոչ …
կարդալ ավելինԱմերիկացի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ բնական այնպիսի ռեսուրսների սպառվելը, ինչպիսիք են նավթն ու գազը, ամենասարսափելի բանը չէ, ինչ կարող է մարդկությանը սպասել մոտ ապագայում: Գլխավոր սպառնալիքն, ինչպես գրում է «Գարդիանը», խմելու ջրի պաշարների նվազումն է: Բացի այդ, մարդիկ խիստ չմտածված են օգտագործում կենարար ջուրը: Մեկ լիտր գարեջուր ստանալու համար հարկավոր է առնվազն 300 …
կարդալ ավելին«Forbes»-ը ներկայացրել է 2009թ. անշարժ գույքի բնագավառում ներդրումների համար «թեժ տասնյակը». ցանկը գլխավորում է Վաշինգտոնը, որի հետ կապված լավատեսական կանխատեսումը բացատրվում է, հիմնականում, Բարաք Օբամայի իշխանության գալով եւ նրա` տնտեսությունը 1 տրիլիոն դոլարով խթանելու խոստմամբ: Ըստ վերլուծաբանների` մայրաքաղաքը կդառնա բյուջետային պաշարների առաջին ստացողը, ինչն այստեղ կխթանի գործարար ակտիվությունը: Բացի այդ, 2008թ. արդյունքներով Վաշինգտոնում գործազրկության մակարդակը …
կարդալ ավելին«ԱՄՆ-ի տնտեսական դրությունն օրեցօր վատանում է»,- նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի նոր փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: «Անկեղծ ասած՝ դրությունն ավելի վատ է, քան բոլորը կարծում էին: Ոչ մի լավ նորություն չկա: Միակ բացառությունը այդ ուղղությամբ նախագահ Օբամայի կողմից ձեռնարկվող արագ քայլերն են»,- հայտարարել է նա: Ըստ նրա, նոր վարչակազմը «փորձում է ԱՄՆ-ի Կոնգրեսից հասնել ըստ կարելվույն …
կարդալ ավելինՊաշտոնական վիճակագրությունը դեռ վերջնական տեսքով չի հրապարակել 2008-ի տնտեսական ցուցանիշները։ Սակայն նախնական տվյալներն արդեն հայտնի են. 6.8%-անոց ՀՆԱ-ի աճ եւ այլն։ Կարծում ենք՝ ընթերցողներին հետաքրքիր կլինի ծանոթանալ, ավելի ճիշտ կլինի ասել՝ վերհիշել, վերջին 10 տարում ՀՀ տնտեսության անցած ճանապարհը։ Հետաքրքիր է դա նաեւ նրանով, որ այդ տասնամյակը համընկնում է Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակահատվածի հետ։ Եվ …
կարդալ ավելին2008թ. չորրորդ եռամսյակի արդյունքներով՝ Google-ի զուտ շահույթը 2007թ. նույն ցուցանիշի համեմատ ավելի քան եռակի նվազել է: Նախորդ տարվա չորրորդ եռամսյակի արդյունքներով՝ ընկերության զուտ շահույթը հասել է 382,4 մլն դոլարի կամ մեկ բաժնետոմսի դիմաց 1,21 դոլարի՝ մեկ տարի առաջ երրորդ եռամսյակի արդյունքներով 1,2 մլրդ դոլարի կամ մեկ բաժնետոմսի դիմաց 3,79 դոլարի համեմատ: 2008թ. չորրորդ եռամսյակում Google-ի …
կարդալ ավելինԵվ այսպես, տարիներ շարունակ երկնիշ թվի «ընտելացած» մեր տնտեսական աճը 2008-ին կազմեց ընդամենը 6.8%։ Ամոթալի, խայտառակ ցուցանիշ՝ կովկասյան վագրի համար։ Ու զարմանալի՝ իշխանությունների դեռեւս շարունակվող այն հայտարարությունների ֆոնին, թե Հայաստանը կարող է շահել ճգնաժամի արդյունքում՝ օտարերկրյա ներդրողներն իրենց ռեսուրսները կտեղափոխեն ավելի կայուն տեղ՝ Հայաստան, իսկ ճգնաժամը զարգացման նոր հեռանկարներ կբացի Հայաստանի առաջ։ Ընդ որում, նման …
կարդալ ավելին«Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ներկայում ընթացքի մեջ են ՌԴ-ից կայունացման վարկի ստացման վերաբերյալ բանակցությունները»,- այդ մասին երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Այլ մանրամասներ նա չի հաղորդել` ասելով, որ դրանք կհրապարակվեն բանակցությունների ավարտից հետո: Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինն ասել էր, թե Հայաստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին` գլոբալ …
կարդալ ավելինԷյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն իր վրա է վերցրել վրաստանյան Էյչ-Էս-Բի-Սի-ի Առեւտրի ֆինանսավորման ծառայությունների սպասարկման որոշ գործընթացներ: Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ առեւտրի ֆինանսավորման մասնագետները, ունենալով անհրաժեշտ փորձ եւ որակավորումներ, կիրականացնեն որոշ կարեւոր գործընթացներ, ինչպես, օրինակ` ներկայիս փուլում փաստաթղթերի ստուգումը եւ SWIFT համակարգի միջոցով հաղորդագրությունների ուղարկումը, իսկ հետագայում` վրաստանյան Էյչ-Էս-Բի-Սի-ի կողմից կնքված գործարքների սպասարկումն ու ձեւակերպումն ամբողջությամբ:
կարդալ ավելինՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը երեկ հրավիրված ասուլիսում հերքել է այն լուրերը, թե հայաստանյան մի շարք բանկեր խուսափում են վերադարձնել խոշոր ծավալով ավանդներ: «Այդպիսի տեղեկատվություն մենք չունենք: Նման դեպքեր չեն արձանագրվել: Եթե լինի այդպիսի դեպք, ապա դա արդեն հիմք է, որպեսզի ՀՀ Կենտրոնական բանկը տվյալ բանկի հանդեպ սնանկության վարույթ հարուցի»,- ասել է Ա. Ջավադյանը` …
կարդալ ավելինՀայաստանի իշխանություններին բնութագրելիս ամենադիպուկ բառը, թերեւս, պարգեւառատն է: Իրենց իշխանության 70 տարիների ընթացքում բոլշեւիկներն ինչ պարգեւ հորինել էին` արդեն վերականգնված է: Դա դեռ ոչինչ: Մեր հարազատ իշխանությունները փորձում են 10 տարում ավելի շատ մարդու պարգեւատրել, քան բոլշեւիկները 70 տարում: Քանակով ավելի շատ մարդու: Հին ու նոր պետական տոներին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պարգեւատրած անձանց …
կարդալ ավելինՏնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր գոյության ողջ ընթացքում հրավիրած գրեթե բոլոր նիստերի ժամանակ գերիշխող դիրքը չարաշահելու եւ բազմաթիվ հայտնի ապրանքանիշեր կեղծելու համար տուգանքներ է սահմանել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին` ԼՖիկ Սամոյին պատկանող «Ֆլիտֆուդ», «Նատալի Ֆարմ», «Սալեքս գրուպ» եւ «Սալեքս գրիգ» ընկերությունների նկատմամբ: Սակայն միշտ էլ այդ տուգանքները շատ չնչին են եղել հայտնի ապրանքանիշերը կեղծելու արդյունքում …
կարդալ ավելին