Տուժել է նույնիսկ Google-ը

24/01/2009

2008թ. չորրորդ եռամսյակի արդյունքներով՝ Google-ի զուտ շահույթը 2007թ. նույն ցուցանիշի համեմատ ավելի քան եռակի նվազել է: Նախորդ տարվա չորրորդ եռամսյակի արդյունքներով՝ ընկերության զուտ շահույթը հասել է 382,4 մլն դոլարի կամ մեկ բաժնետոմսի դիմաց 1,21 դոլարի՝ մեկ տարի առաջ երրորդ եռամսյակի արդյունքներով 1,2 մլրդ դոլարի կամ մեկ բաժնետոմսի դիմաց 3,79 դոլարի համեմատ: 2008թ. չորրորդ եռամսյակում Google-ի հասույթը կազմել է 5,7 միլիարդ դոլար՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի զուգադրությամբ ավելանալով 18 տոկոսով: Երրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 3 տոկոս: 2008թ. արդյունքներով՝ Google-ի զուտ շահույթը կազմել է 4,22 միլիարդ դոլար՝ 2007թ. նույն ժամանակահատվածի 4,2 միլիարդ դոլարի դիմաց: Ընկերության տարեկան հասույթը կազմել է 21,8 միլիարդ դոլար՝ 2007թ. 16,6 միլիարդի համեմատ: Այժմ Google-ում աշխատում է շուրջ 20 հազար մարդ: