Տնտեսություն

Մեզ մոտ մեղմ էր

07.12.2008

«Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը գլոբալ երեւույթ է եւ իր ազդեցությունից դուրս չի թողնում մոլորակի որեւէ պետություն, իսկ Հայաստանը բացառություն կազմել չի կարող: Առաջին փուլում այն ՀՀ ֆինանսական շուկայի վրա բավական մեղմ ազդեցություն ունեցավ»,- երեկ ԱԺ Ֆինանսավարկային, բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Եթե համեմատենք այլ երկրների հետ, որտեղ բանկեր են փակվում, ավանդները …

կարդալ ավելին

«Հիմա դեռ անխելքության ճգնաժամն է»,- ասում է ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը

07.12.2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության վերջին նիստի ժամանակ նախարարներին ու պետական գերատեսչությունների ղեկավարներին զգուշացրել է, որ չշտապեն ծախսել 2008թ. բյուջեից հատկացրած այն գումարները, որոնք դեռ չեն հասցրել ծախսել: Վարչապետի այս հայտարարությունը տնտեսական ճգնաժամի արդեն զգալի ազդեցության հետեւանքներից է, կամ, ինչպես պաշտոնյաներն են սիրում ասել, «ուղղված է ճգնաժամի ազդեցությունը մեղմելուն»: Իսկ տնտեսական շրջանակներում արդեն նույնիսկ սկսել …

կարդալ ավելին

Սկսել են խոսել ճգնաժամից

07.12.2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային խորհրդակցության է հրավիրել հայաստանյան առեւտրային բանկերի ղեկավարներին: Նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` Ս. Սարգսյանն ասել է, թե խորհրդակցության նպատակը համաշխարհային տնտեսական ճգնաժամի խորացման պայմաններում անելիքների ճշգրտումն է` բնականաբար, հաշվի առնելով նաեւ բանկային համակարգի կարծիքը: «Ի պատիվ մեր բանկերի, մենք կարողացանք առանց լուրջ վնասների դիմակայել ճգնաժամի առաջին ալիքին: Կարծում …

կարդալ ավելին

Կառավարական լոտո

07.12.2008

2009թ. բյուջեից 1.5 մլրդ դրամ է տրամադրվելու ՀԴՄ կտրոններով վիճակախաղ անցկացնելու համար: Դրանով կառավարությունն ուզում է իբր թե շահագրգռել քաղաքացիներին, որպեսզի նրանք հանուն վիճակահանության՝ խանութներում գնումներ կատարելիս պահանջեն ՀԴՄ կտրոններ: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնելու այդ վիճակախաղը: Այս մասին է մեր զրույցը Պետական եկամուտների կոմիտեի հարկային հաշվառման բաժնի պետ Արթուր Մկրտչյանի հետ: – Ինչպե՞ս է …

կարդալ ավելին

Գառների լռությունը

06.12.2008

Երեկ ՀՀ Կենտրոնական բանկը կես տոկոսով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Մինչ այդ մեր իշխանությունները բացառում էին տնտեսական ճգնաժամը։ Վարչապետ Տ. Սարգսյանը նույնիսկ կոչ էր անում չխոսել ճգնաժամի մասին։ Մինչդեռ մեր ԿԲ-ն էլ արեց նույն քայլը, ինչը մինչ այդ արել էին ճգնաժամի մեջ ներքաշված երկրների իշխանությունները։

կարդալ ավելին

Ճգնաժամի՝ արդեն տեսանելի հետեւանքները

06.12.2008

Թեեւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը շատ փորձագետների ու վերլուծաբանների կարծիքով՝ Հայաստանի տնտեսության վրա կազդի հիմնականում 2009թ. գարնանը, սակայն մեր անշարժ գույքի շուկան այդ ազդեցությունն արդեն զգացել է եւ շարունակում է զգալ: ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի վերջերս հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հոկտեմբերին անշարժ գույքի օտարման գործարքների թիվը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ նվազել …

կարդալ ավելին

Վայ թե սկսել ա

06.12.2008

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը նոր փուլ է մտել: Վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում ճգնաժամից տուժող բոլոր երկրներում պետական ծրագրեր են իրականացվում: Չի կարելի ասել, թե դրանք էապես տարբերվում են իրարից: Բոլոր երկրներում կառավարությունները փորձում են առաջին հերթին օգնել այն խոշոր ընկերություններին, որոնց սնանկացումը համակարգային աղետի կհասցնի: Աջակցություն ստացողների ցուցակում կարելի է հանդիպել եւ՛ արտադրության, եւ՛ ֆինանսական ոլորտի …

կարդալ ավելին

Ստվերային նարինջ Մալաթիայում

04.12.2008

Մեր տեղեկություններով՝ արդեն մի քանի շաբաթ է, ինչ 2 բեռնատարներով Հայաստան է ներկրվում մեծ քանակությամբ չմաքսազերծված նարինջ, որը մեծածախ ու մանրածախ վաճառքի է հանվում Մալաթիայի բաց շուկայում: Չմաքսազերծված նարինջի մեծածախ գինը 1 կգի համար 420 դրամ է, մանրածախինը` 450 դրամ: Ըստ նույն աղբյուրի` AR 9101 եւ 24 ԼՍ 771 պետհամարանիշներով 20-25 տոննա տարողունակությամբ 2 բեռնատարների …

կարդալ ավելին

Անցած լինի

04.12.2008

2008թ. պետական բյուջեի մասին օրենքով գնաճի նպատակային ցուցանիշը սահմանված է տարեկան 4% (+/-1.5%): Սակայն, այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ արձանագրվել է 9.6% գնաճ` զգալիորեն գերազանցելով նպատակային ցուցանիշը: Մինչդեռ տարբեր պաշտոնյաներ ու իշխանական գործիչներ ժամանակ առ ժամանակ հայտարարում էին, որ 2008թ. գնաճի տարեկան արդյունքները (այսինքն` նաեւ նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների ցուցանիշները) անհամեմատ փոքր …

կարդալ ավելին

Ռուսների աչքը լույս

04.12.2008

Երեկ պաշտոնապես ազդարարվել է Իրան-Հայաստան գազամուղի` Քաջարան-Արարատ հատվածի շինարարության ավարտը, այսինքն` գազամուղն ամբողջությամբ պատրաստ է գործարկման: Այդ առիթով կազմակերպված միջոցառմանը երեկ մասնակցել են գործող եւ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Մի քանի օր անց սկսվելու են գազատարի փորձարկման աշխատանքները: Իսկ գազը, ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, Հայաստան կմատակարարվի այն …

կարդալ ավելին

Վարչապետին հավատալու արդյունքները

04.12.2008

Ապրիլի կեսերին, երբ Տիգրան Սարգսյանը նոր էր նշանակվել ՀՀ վարչապետի պաշտոնում, հարցազրույց տվեց մեր թերթին։ Այն ժամանակ Տ. Սարգսյանը ոգեւորված էր, լավատես, ասում էր, որ եկել է փոփոխությունների ժամանակը։ Իսկ հարցին, թե ե՞րբ կզգանք այդ փոփոխությունների արդյունքները, նորանշանակ վարչապետը պատասխանել էր. «Ես կցանկանայի, որ դա տեղի ունենար այսօր, այսինքն` որ դուք ինձ հավատայիք։ Եթե դուք …

կարդալ ավելին

Վաճառում են վերջին օբյեկտները

04.12.2008

«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով մասնավորեցման ծրագրում կընդգրկվեն վեց նոր ընկերություններ, այդ թվում` Ստեփանավանի օդանավակայանը, Ձիասպորտի կենտրոնը, Մարտունու ստոմատոլոգիական պոլիկլինիկան: Այդ մասին երեկ ԱԺ-ում նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը: Ըստ նրա, Ստեփանավանի օդանավակայանը 2001-ից չի գործում, եւ պարտքեր չկուտակելու ու սնանկացումից խուսափելու …

կարդալ ավելին

Նվազեցրել են

04.12.2008

«Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն նոյեմբերի 28-ին որոշում է կայացրել 30 տոկոսով նվազեցնել ցեմենտի արտահանման սակագները` եթե երկաթուղիների համար ընդունելի ծավալներով բեռնափոխադրումներ ապահովվեն: Միեւնույն ժամանակ որոշում է կայացվել նվազեցնել կոնտեյներային փոխադրումների սակագները: Այս փոփոխությունները գործելու են 2008թ. դեկտեմբերի 1-ից:

կարդալ ավելին

Արձագանքել է արձագանքներին

30.11.2008

Միքայել Բաղդասարովը երեկ «Արմենպրեսի» հետ զրույցում` անդրադառնալով նախօրեին տված իր ասուլիսի արձագանքներին, ասել է. «Ավելորդ շահարկումները կանխելու նպատակով ստիպված եմ հայտարարել, որ ասուլիսում իմ արտահայտած մտքերը մեր տնտեսության մեջ առկա խնդիրների եւ առկա հնարավորությունների վերաբերյալ է եղել` առանց որեւէ տողատակ մտքերի: Ավելին, հիմնական մեսիջը, որ ես տվել եմ, այն է, որ ֆինանսական ճգնաժամով պայմանավորված առկա …

կարդալ ավելին

Հնարավոր չէ սպասել

30.11.2008

Ինչպես հայտնի է` արդեն 1 ամիս է, ինչ «Բջնի» հանքային ջրերի գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը մատնված է պարապուրդի: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին վարչական դատարանը վճիռ էր կայացրել ընկերությունից բռնագանձել ավելի քան 4 միլիարդ դրամ: Իսկ արդեն հոկտեմբերի 23-ին Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներն առգրավել էին գործարանի տրանսպորտային միջոցները, կապարակնքել ընկերության պահեստները, արգելանք …

կարդալ ավելին

Ճգնաժամը մեզ չի սպառնում, բայց եկեք այն հաղթահարենք

28.11.2008

Երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը բոլորին հորդորում էր խուճապի չմատնվել՝ համոզելով, որ տնտեսական ճգնաժամը Հայաստանի վրա չի ազդելու, մի տեսակ ներքին զգացողություն կար, որ երբ «համը դուրս գա»՝ այս խոսքերը մոռացվելու են, եւ որպես հայ ազգի բոլոր դժբախտությունների հիմնական պատճառ` իշխանությունները նշելու են հենց այդ ճգնաժամը։ Այդպես էլ եղավ։ Դա արտահայտվեց առաջին հերթին վարչապետի՝ ԱԺ ում …

կարդալ ավելին

Ոչ ադեկվատ բյուջե

28.11.2008

«Այսօր Հայաստանի գիտությունը, ցավոք սրտի, հոգեվարքի մեջ է: Չկա որեւէ խթան, որը երիտասարդներին գրավի դեպի գիտություն: Գնալով գիտությունը ծերանում է: Եթե կան երիտասարդ գիտության թեկնածուներ, դրանց գերակշիռ մասը տղաներն են, ովքեր բանակից խուսափելու համար թեկնածուական ատենախոսություններ են պաշտպանում, որոնց մասին երբեմն գաղափար էլ չունեն: Հատկապես տնտեսագիտության մեջ մենք լավ տնտեսագետների կայացման շատ լուրջ խնդիր ունենք»: …

կարդալ ավելին

Աղքատների թիվը կհասնի 10 միլիոնի

28.11.2008

«Ֆինանսական ճգնաժամով պայմանավորված անկումը կարող է չքավորության հասցնել միլիոնավոր ամերիկացիների»: Նման կանխատեսում է ներկայացված ԱՄՆ-ի Բյուջեի եւ քաղաքականության գերակայությունների կենտրոնի նոր զեկույցում: «Ինչպես եւ նախորդ անկումները, այս ճգնաժամն, ավելի շուտ, զգալիորեն կմեծացնի աղքատների ու «չափազանց աղքատների» թիվը, որոնց եկամուտը կազմում է նվազագույն ապրուստամիջոցի սոսկ կեսը: Այն բանի հետեւանքով, որ ճգնաժամը կձգձգվի, իսկ կառավարությունը վերջին տարիներին …

կարդալ ավելին

Արդեն պատրաստ է

27.11.2008

Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ լրագրողներին ասել է, որ համաձայն պայմանագրի` վեց ամսվա ընթացքում թուրքական կողմը պետք է կարողանա ենթակայանների վերականգնման, համապատասխան լիցենզիայի եւ ներկրման հետ կապված բոլոր հարցերը լուծել: Մի քանի օր առաջ թուրքական կողմից տեղեկատվություն է ստացվել, որ աշխատանքները նորմալ …

կարդալ ավելին

Էլի է թանկանալու

27.11.2008

«Գազպրոմ» կոնցեռնի նախագահ Ալեքսեյ Միլլերը գերմանական «Handelsblatt» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե առաջիկա երեք տարիների ընթացքում բնական գազի եւ նավթի գները ռեկորդային աճ են արձանագրելու: Նա նշել է, որ գազի գները ձեւավորվում են նավթի գների հետ հարաբերակցությամբ: Ըստ նրա` 2009թ. սպասվում է նաեւ գազի գների կարճաժամկետ անկում, ինչը պայմանավորված է լինելու նավթի միջազգային գներով: …

կարդալ ավելին