Միքայել Բաղդասարովը երեկ «Արմենպրեսի» հետ զրույցում` անդրադառնալով նախօրեին տված իր ասուլիսի արձագանքներին, ասել է. «Ավելորդ շահարկումները կանխելու նպատակով ստիպված եմ հայտարարել, որ ասուլիսում իմ արտահայտած մտքերը մեր տնտեսության մեջ առկա խնդիրների եւ առկա հնարավորությունների վերաբերյալ է եղել` առանց որեւէ տողատակ մտքերի: Ավելին, հիմնական մեսիջը, որ ես տվել եմ, այն է, որ ֆինանսական ճգնաժամով պայմանավորված առկա բոլոր խնդիրներով հանդերձ` մեզ համար իրականում նոր հնարավորություններ կարող են բացվել, որոնցից հարկ է օգտվել: Այդպես է պատրաստվում անել «Արմավիան»` գործելով գլոբալ տնտեսական ճգնաժամի պայմաններում առավել ակտիվ լինելու` ՀՀ կառավարության կոչի տրամաբանության ներքո»,- ասել է Մ. Բաղդասարովը` հավելելով, թե լրագրողներից ոմանք դիտավորյալ սխալ են ներկայացրել իր ասածները: