Մինչ մեր իշխանությունները խոստանում են հանրապետության տարբեր բնակավայրերը զանազան տարածաշրջանային ու համաշխարհային կենտրոններ դարձնելու մասին, Հայաստանի տնտեսությունը գրեթե բոլոր ցուցանիշներով սրընթաց անկում է ապրում: Հայաստանի տնտեսությունն իր մրցունակությամբ հասել է… Սենեգալի մակարդակին: Եվ սա ոչ թե «դեղին մամուլի», այլ հեղինակավոր միջազգային կազմակերպություններից մեկի` Համաշխարհային տնտեսական ֆորումի «World Economic Forum» գնահատականն է: «World Economic Forum»-ի ամենամյա …
կարդալ ավելինՄինչ հայրենի իշխանություններն օրուգիշեր հիշեցնում են, որ Հայաստանը շուտով կդառնա ֆինանսական կենտրոն, մրցունակ՝ տնտեսությամբ, մինչ խոստանում են, որ մի քանի տարի անց մենք կհամեմատվենք արդեն արեւելաեվրոպական երկրների տնտեսությունների հետ, Հայաստանի տնտեսությունը, կարծեք թե, գնում է լրիվ հակառակ ուղղությամբ` սեփական ղեկավարների ցանկություններից ու խոստումներից բացարձակ անտեղյակ։ Կամ՝ ի հեճուկս նրանց ազնվագույն մղումների: Այն, որ մրցունակության առումով …
կարդալ ավելինԱնցած շաբաթ օրը «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» (ՀԿԵՈՒ) ընկերությունում կայացել է խորհրդակցություն, որին մասնակցել են հայկական 11 բեռնափոխադրող ընկերություններ` «Ապավեն», «Տրանս-Ալյանս», «Մելտրանս», «Տրանս-Լոջիստիկ-Կոկսիս», «Սենտրակո-Սերվիս», «Արմտրեկս», «Վեստտրանս», «ԶՏԷԿ» ՓԲԸ, «Ռեյլ-Էսպրեսս», «Ռեյլ Վնեշ Տրանս» եւ «Մոբտրանս»: Վերը նշված ընկերությունները ՀԿԵՈՒ ընկերության հետ ՀՀտարածքում բեռնափոխադրումներ իրականացնելու եւ դրանց վճարման իրավունք ունենալու մասին պայմանագիր ունեն: ՀԿԵՈՒ ՓԲԸ մամլո ծառայությունից հաղորդել են, …
կարդալ ավելինՀայաստանից ՌԴ արտահանվող ենթաակցիզային ապրանքների մաքսային ձեւակերպումների ընթացակարգը պարզեցվել է: Ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Հայաստանի մաքսային ծառայությունն այս ուղղությամբ արդեն մշակել է նոր կարգ: Այսուհետ Հայաստանից ՌԴ այդ ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցները կապարակնքվելու են, կապարակնիքների համարները նշվելու են արտահանման բեռնամաքսային հայտարարագրում: Մաքսային կապարակնիքների առկայության դեպքում ռուս մաքսավորների կողմից բեռներն այլեւս լրացուցիչ զննում …
կարդալ ավելինՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հանդիպել է ադամանդագործության եւ ոսկեգործության բնագավառում մասնագիտացած «Western mines company» ընկերության տնօրեն Շերմոն Սիսիի հետ: Ընկերությունը մտադիր է Հայաստանում ակնագործության եւ ոսկեգործության ոլորտում փոխշահավետ ներդրումներ կատարել` հայ գործընկերների հետ զարգացնելով համագործակցությունը: Շերմոն Սիսին ՀՀ վարչապետին տեղեկացրել է, որ մինչ Հայաստան ժամանելը հանդիպում է ունեցել նաեւ իր երկրի` արեւմտյան Աֆրիկայի Սիերա …
կարդալ ավելինԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բիզնեսի նկատմամբ մոտ մեկ տարի առաջ (այն բանից հետո, երբ վերջինս հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին) հարկային ու իրավապահ մարմինների կողմից սկսված ստուգումները հանգեցրին նրան, որ ի վերջո դադարեցվեց «Բջնի» գործարանի գործունեությունը: Հայաստանի սակավաթիվ խոշոր արտահանող ձեռնարկությունն այլեւս չի գործում, քանի որ իշխանություններն այդպես են որոշել: …
կարդալ ավելինԸստ ամսագրի` ավագ օղակի ամերիկացի պրոֆեսիոնալ կառավարիչների կամ, այսպես կոչված, «սպիտակ օձիքավորների» աշխատավարձը 2008թ. միջին հաշվով կազմել է տարեկան 114.000 դոլար, ինչը վերջին հինգ տարում զգալի աճել է. 2004թ. այն կազմել էր 95,5 հազար դոլար: Ճակատագրի հեգնանքով, ամենաշահութաբեր կառավարչական մասնագիտությունների թվում տեղ են գտել ֆինանսիստները եւ դեւելոպերները, որոնց գործունեության ոլորտը տարել է գլոբալ էկոնոմիկայի ճգնաժամի …
կարդալ ավելինՎիճակագրությունը բավականին հետաքրքիր բան է, թեեւ մեզանում այն ոչ միանշանակ է ընդունվում։ Հայաստանում ոչ բոլորն են վստահում պաշտոնական վիճակագրությանը՝ այսինքն՝ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակվող ցուցանիշներին։ Սակայն, անգամ այդ պաշտոնական վիճակագրությամբ ի հայտ են գալիս իրողություններ, որոնք բավական հետաքրքիր են՝ հատկապես, երբ դիտարկում ենք համեմատության մեջ։ Օրինակ, մեր տնտեսական աճով, որով շատ ենք սիրում պարծենալ, …
կարդալ ավելինԵրկու շաբաթ առաջ գրել էի, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների համար գանձ է: Նրա ցանկացած ելույթ հոդվածի նյութ է: Հոնորարի աղբյուր: Չարաչար սխալվել էի: Նրա ելույթները ոչ թե մեկ, այլ երկու եւ ավելի հոդվածի նյութ են: Հոնորարի մշտնջենական աղբյուր: Սեպտեմբերի սկզբին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ պատրաստվում է ֆինանսավորել արտասահմանյան բարձր վարկանիշ ունեցող …
կարդալ ավելինՎերջերս Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հերթական` առաջին հայացքից ոչինչ չասող, սակայն իրականում բավական հետաքրքիր տեղեկատվություն պարունակող հաշվետվությունը: Խոսքը 2008թ. հունվար-սեպտեմբեր ամիսների Հայաստանի 300 խոշոր հարկատուների ցուցակի մասին է: Ըստ այդմ, 300 խոշոր հարկատուները վճարել են շուրջ 263 մլրդ դրամի հարկեր, ինչը կազմում է նույն ժամանակահատվածում բյուջե վճարված 436 մլրդ դրամ հարկային եկամուտների մոտ 60%-ը: …
կարդալ ավելինԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի արտերկրի գործընկեր, «HARWAL Group»-ի նախագահ Հարութ Օհանեսյանը երեկ նամակ է հղել հետախուզման մեջ գտնվող իր հայ գործընկերոջը, որտեղ մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն Սուքիասյան: Ես չեմ կարող հավատալ, թե Հայաստանի իշխանությունները ինչպես կարող են քաղաքական պատճառներով ոչնչացնել այնպիսի մի հաջողված ձեռնարկություն, ինչպիսին «Բջնի» հանքային ջրերի շշալցման գործարանն է: Ազգային այս բրենդը, …
կարդալ ավելին«Թուրքիայի հետ էլեկտրաէներգիայի առքուվաճառքի պայմանագիրը կա, դրանով նախատեսվում է 4-5 ամիս ժամանակ` հատկապես թուրքական կողմում ենթակայանը վերականգնելու եւ մոտ 3-4 կմ ապամոնտաժված գիծը վերականգնելու համար: Այս աշխատանքներն իրականացնելուց հետո արդեն կսկսվի էլեկտրաէներգիայի առաքումը»,- երեկ ԱԺ-ում շարունակվող բյուջետային քննարկումների ժամանակ ասել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Ըստ նրա` այն, ինչ կողմերը պայմանավորվել …
կարդալ ավելինԵթե նախկինում մեր իշխանավորներն ասում էին, որ տնտեսական ճգնաժամը մեզ վրա չի ազդի, հիմա այլ բան են ասում։ Մասնավորապես, դատելով մեր իշխանավորների խոսքերից, ճգնաժամը կարող է մեր տնտեսության վրա ազդել, բայցգ դրական իմաստով։ Նման միտք երեկ արտահայտել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Խոսելով այսօր աշխարհում նկատվող այն միտումների մասին, …
կարդալ ավելինԵրեկ վերջապես բացվեց Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը, որը գնելիս կառույցի արդեն ներկա սեփականատեր, ռուսական «ԲԱՄՕ» ընկերությունը պարտավորվել է պահպանել համալիրի անվանումը: «ԲԱՄՕ»-ի հայազգի սեփականատերերը (իհարկե, որոշ տեղեկություններով` նրանց հետեւում կանգնած է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը) պարտավորվել են պահպանել նաեւ համալիրի գործունեության ուղղվածությունը: Համալիրի բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նախարարներ, պատգամավորներ, հյուրեր մշակույթի …
կարդալ ավելինՀամաշխարհային բանկը հաստատել է Հայաստանին եւ Վրաստանին փոխառություններ տրամադրելու նոր նախագծերը: Դրանցից յուրաքանչյուրի արժեքը 20 մլն դոլար է, փողն արտոնյալ պայմաններով հատկացվում է ՀԲ-ի դուստր կազմակերպության, Զարգացման միջազգային ասոցիացիայի գծով: Բանկի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` Հայաստանում Համաշխարհային բանկի հատկացրած միջոցները պետք է օգնեն բարելավելու ջրատար համակարգերի եւ կոյուղու աշխատանքը:
կարդալ ավելին«Համաշխարհային տնտեսական ճգնաժամին դիմակայելու համար անհրաժեշտություն է առաջացել ճշգրտումներ մտցնել տնտեսական քաղաքականության մեջ, ընդհուպ մինչեւ նոր տնտեսական ռազմավարություն մշակելը»,- երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն է արել ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը: ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի գնահատմամբ էլ, համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա …
կարդալ ավելինԱդրբեջանի Տրանսպորտի նախարարությունը չի բացառում Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի իրացման շրջանակներում երկաթուղու վրացական հատվածի շինարարության արժեքի վերանայման հնարավորությունը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Փանախովը: «Գների իրական աճ է տեղի ունեցել, ուստի հնարավոր է, որ նախագիծը վերագնահատվի»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Ադրբեջանի կառավարությունը երկաթուղու վրացական հատվածի շինարարության համար 200 մլն դոլար է հատկացրել: Փանախովը …
կարդալ ավելինՎերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ բանկերը վարկեր չեն տրամադրում, կամ խստացրել ու դժվարացրել են վարկ տանալու պայմանները։ Դժգոհություններն ու մտահոգություններն առաջին հերթին վերաբերում են հիպոթեքային՝ անշարժ գույքի ձեռքբերման վարկերին։ Չնայած բանկերը կտրականապես հերքում են, որ խնդիրներ ունեն եւ այդ պատճառով վարկեր չեն տրամադրում, շատ մարդիկ՝ այդ թվում եւ անշարժ գույքի առեւտրով զբաղվողները, …
կարդալ ավելինՀայաստանի քիմիական արդյունաբերության երբեմնի հսկա «Նաիրիտ» գործարանը կրկին չի աշխատում: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը հոսանքազրկել է «Նաիրիտը»` ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ չկատարելու պատճառով: «Նաիրիտի» լրատվական բաժնի ղեկավար Անուշ Հարությունյանն այս լուրը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց: Ասաց, որ այդ հարցին պետք է տնօրենը պատասխանի: Իսկ «Նաիրիտի» տնօրեն Վահան Մելքոնյանն էլ, երկար ժամանակ է` Հայաստանում …
կարդալ ավելինՀՀ պետական բյուջեի եկամուտների ապահովման «բեռը» շարունակում են կրել հիմնականում սպառողները: Այդ մասին է վկայում 2008 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտների կառուցվածքի ուսումնասիրությունը: Հայտնի է, որ անուղղակի հարկերը՝ ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ) ու ակցիզային հարկը, որոնք ներառված են ապրանքների ու ծառայությունների գների մեջ, ըստ էության վճարում են վերջնական սպառողները, իսկ ուղղակի հարկերը՝ շահութահարկն …
կարդալ ավելին