Տնտեսություն

Կսնանկանան մինչեւ 2009թ. կեսերը

23.10.2008

Ողջ աշխարհը վերջին ժամանակներս սարսափահար է երկարաձգվող ֆինանսական ճգնաժամի պատճառով: Մեծ պահանջարկ են վայելում համաշխարհային տնտեսության հետագա զարգացումների կանխատեսումները: Ավստրիացի ներդրող Վալտեր Այհելբուրգը, որ դեռ 2007թ. սկզբին էր կանխատեսել Fannie Mae-ի եւ Freddie Mac-ի ճգնաժամը, այժմ համոզված է, որ «պետությունների եւ բանկերի մեծ մասը մինչեւ 2009թ. կեսերը կսնանկանան»: «Արդյունքում ամեն ինչ կավարտվի հիպերինֆլյացիայով եւ դրամական …

կարդալ ավելին

Փոքր կղզու նման

23.10.2008

«Հայաստանի տնտեսական աճի տեմպերը գոհացուցիչ են, եւ եթե դրանք պահպանվեն հաջորդ յոթ տարիների ընթացքում, երկրի ՀՆԱ-ն կարող է կրկնապատկվել»,- երեկ նման գնահատական է տվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, զարգացող, շրջափակված եւ փոքր կղզի-պետությունների հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Շեք Սիդի Դիարան` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ համատեղ ասուլիսում: Հայաստանում դպրոցահասակ երեխաների ընդգրկվածությունը միջնակարգ ուսումնական հաստատություններում 100 …

կարդալ ավելին

Հակասական կանխատեսումներ

23.10.2008

Կենտրոնական բանկի կողմից բանկերում եւ վարկային կազմակերպություններում այս տարվա երրորդ եռամսյակում անցկացրած հարցման տվյալների համաձայն, 2008թ. դեկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, բանկերը կանխատեսում են իրենց կողմից տրամադրվող հիպոթեքային վարկերի ծավալի աճ: Ընդ որում, եթե 2007-ի դեկտեմբերին բանկերի կողմից տրամադրվող վարկերի աճը սեպտեմբերի նկատմամբ թվային արտահայտությամբ կազմել է 7.4 մլրդ դրամ, ապա այս տարվա դեկտեմբերին սեպտեմբերի համեմատ բանկերն …

կարդալ ավելին

«Ընդառաջեք Հայաստանի ղեկավարությանը»

23.10.2008

Հարգելի պարոն Օվսյաննիկով Ստացա Ձեր ս.թ. հոկտեմբերի 16-ի Ե21-2018 նամակը: Դրանում, մասնավորապես, դուք ինձ մեղադրում ենք այն բանում, որ հոկտեմբերի 9-ին Մամուլի ազգային ակումբում իմ կողմից արված «Հայաստանում մասնաճյուղ ունեցող ռուսական ՎՏԲ բանկը (ցիտում եմ ըստ Ձեր նամակի) ունի փողը վերադարձնելու խնդիր հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Այնուհետեւ, դուք նշում եք, որ «ինչպես ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ-ն, …

կարդալ ավելին

Ի՞նչ է թաքցնում «ՎՏԲ-Հայաստան բանկը»

21.10.2008

Անցած շաբաթ «ՎՏԲ-Հայաստան բանկի» մամուլի ծառայությունը պաշտոնապես հերքել էր այն տեղեկությունները, թե բանկն իրացվելիության հետ կապված խնդիր ունի: Իսկ բանկի խնդիրների մասին մեր թերթին տված հարցազրույցում, ապա` հրավիրված ասուլիսի ժամանակ ասել էր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Անդրադառնալով միջազգային ֆինանսական ճգնաժամին ու դրա ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա՝ Հ. Բագրատյանն ասել էր, թե միջազգային բանկերը, այդ …

կարդալ ավելին

«Արմենալի» արտադրությունը գերակատարվել է

21.10.2008

«Ռուսալ» ընկերության փայլաթիթեղային գլանվածքի արտադրությունն այս տարվա 9 ամիսների ընթացքում աճել է 5,7%-ով` շնորհիվ «Արմենալ» ընկերության ծրագրային հզորությամբ գործարկման: Ըստ ընկերության 2008թ. ինն ամիսների հիմնական ֆինանսական ցուցանիշների ամփոփագրի` արտադրվել է 54,5 հազար տոննա փայլաթիթեղ` 2007թ. 51,6 հազարի փոխարեն: «Արմենալ» ընկերության մամուլի քարտուղար Ալեքսանդր Մելքումյանն «Արմենպրեսի» թղթակցին տեղեկացրել է, որ հիշյալ ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ «Արմենալի» …

կարդալ ավելին

Նավթից ձեռք քաշեք

21.10.2008

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինի տեղեկացմամբ` «Մարս» գործարանի համար ռուսական «Սիտրոնիքս» ընկերությունը նոր բիզնես-նախագիծ է մշակել, որը ներկայացվել է հայկական կողմի քննարկմանը: Ըստ Լեւիտինի` նախատեսվում է գործարանը համալրել նորագույն տեխնիկական սարքավորումներով եւ արտադրությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով գործարանի տարածքում տեխնոպարկ կամ ազատ տնտեսական գոտի ստեղծել: «Կարծում եմ, որ մեր հայ …

կարդալ ավելին

Ճգնաժամի դասերը

21.10.2008

ԱՄՆ-ի կողմից հրահրված համաշխարհային ճգնաժամը հաճախ բանկային կամ ֆինանսական են անվանում այն պատճառով, որ այն սկսվեց տասնյակ բանկերի ու բորսային գնանշումների անկումով: Սակայն, իրականում դա պարզապես ԱՄՆ ֆինանսաբանկային համակարգի ճգնաժամ չէ, այլ համընդհանուր տնտեսական ճգնաժամ, տնտեսության ամերիկյան ամբողջ մոդելի ճգնաժամ: Այդ մոդելի էությունը գերսպառումն արհեստականորեն խթանելու ճանապարհով տնտեսական աճը խթանելու մեջ է: Եթե նորմալ երկրներում …

կարդալ ավելին

Ճգնաժամը վեջներս չի՞

21.10.2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ: Քննարկվել են համաշխարհային ֆինանսական ճգնաժամին եւ դրան դիմակայելու կանխարգելիչ միջոցառումներին առնչվող հարցեր: Ջավադյանը ներկայացրել է ԿԲ-ի մշակած կանխարգելիչ միջոցառումների երեք տարբերակներ: Նա ասել է, որ ՀՀ բանկային համակարգի նկատմամբ վստահություն կա, եւ այն բավարար կապիտալիզացված է: Ընթացիկ տարում բանկերի շահութաբերությունը, …

կարդալ ավելին

Բացահայտումներ «պետպատվերի» շրջանակներում

21.10.2008

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՏՄՊՀ) ստուգումներ է անցկացրել ավիավառելիքի, ցորենի, ալյուրի եւ բրնձի շուկաներում ու հրապարակել է հետաքրքիր փաստեր: Ավիավառելիքի շուկայում հայտնաբերել է գերիշխող դիրքի չարաշահում` ներկրող ընկերությունն անհիմն բարձր գներ է կիրառել: Հարկ է նշել, որ ավիավառելիքի դեպքում ՏՄՊՀ-ն «հանկարծ» հայտնաբերել է այն, ինչը տարիներ շարունակ գիտեր ողջ հայ հասարակությունը, ինչի մասին խոսում էին …

կարդալ ավելին

Անգործությունը նպաստում է ճգնաժամի խորացմանը

17.10.2008

Երեկ Հայ Ազգային կոնգրեսի Կենտրոնական գրասենյակը տարածել է հայտարարություն, որը վերաբերում է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հնարավոր ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա եւ այն անհրաժեշտ քայլերին, որոնք պետք է կատարի կառավարությունը` ճգնաժամի խորացում թույլ չտալու համար: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Վերջին շրջանում աշխարհում ծավալված ֆինանսական ճգնաժամը պահանջում է համարժեք գործողություններ, որոնք թույլ կտան նվազեցնել այդ ճգնաժամի …

կարդալ ավելին

Սպասողական վիճակ անշարժ գույքի շուկայում

17.10.2008

Վերջին օրերին շատ փորձագետներ ահազանգում են, որ դեռեւս ՀՀ-ի վրա շոշափելի ազդեցություն չունեցած համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքները մեր տնտեսությունում կարտահայտվեն առաջիկա ամիսներին: Այսօր արդեն նման նախադրյալներն ուրվագծվում են: Մասնավորապես` անշարժ գույքի շուկայում, որը որոշակի իմաստով ավելի զգայուն է, քան ֆինանսական շուկան. հենց անշարժ գույքի շուկայում սկսված ճգնաժամը դարձավ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հիմնական պատժառը. ԱՄՆ-ում հիպոթեքային …

կարդալ ավելին

Անհրաժեշտության դեպքում

14.10.2008

Հայաստան իրանական գազ կներկրվի միայն անհրաժեշտության դեպքում, այս պահին դրա անհրաժեշտությունը չկա: Այդ մասին երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է Հայաստանի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը: Նա, միաժամանակ, չի մեկնաբանել իրանական կողմի հաղորդումները, թե երեկվանից իրանական գազը պետք է մուտք գործեր Հայաստան: Լ. Հարությունյանն ասել է, որ ներկայումս Հայաստան ներկրվող ռուսական գազի …

կարդալ ավելին

Վագրենավորը

11.10.2008

Անցած ամիսների ներքաղաքական լարվածության ֆոնին մի տեսակ աննկատ մնաց հասարակության «ուղեղների լվացման» գործընթացում ու պաշտոնական քարոզչության մեջ իշխանությունների շեշտադրումների փոփոխությունը: Տասը տարի շարունակ «երկնիշ տնտեսական աճի», «տնտեսության վագրաձեւ թռիչքի» մասին խոսող իշխանություններն այսօր սահմանափակվում են «հայկական աշխարհի» կամ «հայկական հրաշքի» տեսլականներով: Նույնիսկ 3.5 մլրդ դոլարանոց բյուջեն գրեթե չի գովազդվում, դրա «աննախադեպության» մասին գնահատականներ չեն հնչում: …

կարդալ ավելին

Երկնիշ ժամանակաշրջանի վերջը

11.10.2008

Դատելով համաշխարհային տնտեսության միտումներից՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցուցանիշների հարցում ավելի անբախտ գտնվեց, քան Ռոբերտ Քոչարյանը։ Եթե վերջինիս օրոք Հայաստանն արձանագրում էր տպավորիչ աճեր՝ մինչեւ 14% տնտեսական աճ, ապա մասնագետների կարծիքով, նման բան այլեւս դժվար թե լինի։ Այսպես, Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսումներով, Հայաստանի տնտեսական աճն աստիճանաբար կդանդաղի: Այս տարի, ինչպես գիտեք, նախատեսվում է ունենալ …

կարդալ ավելին

Վույ Մերիկ, ինչ լավն է անկախ Հայաստանը…

10.10.2008

Արդեն մի քանի շաբաթ է` միջազգային հանրությունը, բառի բուն իմաստով, ապրում է համաշխարհային տնտեսական ճգնաժամով` դրա խորացման վերաբերյալ սարսափով կամ հաղթահարման, դեռեւս մշուշոտ, հեռանկարով: Հայաստանում, սակայն, ամեն ինչ խաղաղ է. համաշխարհային տնտեսական ճգնաժամը, համենայնդեպս, մինչ օրս որեւէ կերպ չի ազդել մեր տնտեսության վրա: Առաջին հայացքից, իհարկե, կարելի է միայն ուրախանալ: Սակայն, ցավոք, դա պայմանավորված է …

կարդալ ավելին

Մնաց միսը

10.10.2008

Երեկ կայացած նիստում ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել 2008 թվականի բյուջեի միջոցներից «մեքենաներ եւ սարքավորումներ, ընթացիկ նորոգում եւ պահպանում» հոդվածով շուրջ 1 միլիոն եվրո հատկացնել ՀՀ նախագահի օդանավի սպասարկման աշխատանքներն իրականացնելու համար: Նման առաջարկով հանդես է եկել Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, նշելով, որ նման ծախսի անհրաժեշտություն ծագում է 10 տարին մեկ անգամ: «Հաջորդ անգամ նման …

կարդալ ավելին

«Երկիրը ողբալի վիճակում է»

10.10.2008

Ասում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ ավելացնելով, թե «բանկային համակարգը աշխարհով մեկ գրիպով հիվանդ է, փռշտում է, մեզ էլ հասնում է, բայց իշխանությունները մարդկանց ոչին չեն ասում»։ – Պարոն Բագրատյան, վերջին 10 օրում եվրոն Հայաստանում կտրուկ արժեզրկվեց: Ձեր կարծիքով՝ դա միջազգային տնտեսական ճգնաժամի՞, թե՞ տեղական գործոնի ազդեցության արդյունք էր: – Եվրոյի կուրսի փոփոխություն նկատվում է …

կարդալ ավելին

Անբացատրելի լավատեսություն

10.10.2008

2008 թվականի գործարար սպասումների շրջանառության հեռանկարների առումով Հայաստանի մասնավոր հատվածի ձեռնարկությունները պակաս լավատես են, քան անցյալ տարի։ Նման եզրակացության հանգել են «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի» կողմից հրապարակված «2008 Միջազգային գործարար զեկույցի» (ՄԶԳ) հեղինակները։ Նշենք, որ զեկույցը կազմվում է հարցումների հիման վրա՝ դիտարկելով աշխարհի 34 երկրների 7800 գործարար-ղեկավարների կարծիքը։ Զեկույցում ներառված գլխավոր թեմաներն են՝ «Գործարար սպասումներ/շրջանառություն», «Զբաղվածություն», …

կարդալ ավելին

Խորը անդունդներից ամենախորը

10.10.2008

Համաշխարհային լրատվության առաջին էջերում տնտեսական թեմաներ են: Միջազգային հեռուստաընկերությունների լրատվական թողարկումների կեսից ավելին տնտեսական տեղեկատվություն է ու վերլուծություններ: Համաշխարհային տնտեսությունը ցնցվում է: Սակարաններում արձանագրվող ամեն անկումից հետո համոզվում ես, որ ֆինանսական անդունդն անդունդներից ամենախորն է: Ամերիկյան ճգնաժամն արագ փոխանցվեց Եվրոպա: Ռուսական իշխանությունները երկար ժամանակ պնդում էին, որ իրենց տնտեսությունն առողջ է: Որ ճգնաժամի ներքին պատճառներ …

կարդալ ավելին