ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային հանդիպում է ունեցել Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հետ: Քննարկվել են համաշխարհային ֆինանսական ճգնաժամին եւ դրան դիմակայելու կանխարգելիչ միջոցառումներին առնչվող հարցեր: Ջավադյանը ներկայացրել է ԿԲ-ի մշակած կանխարգելիչ միջոցառումների երեք տարբերակներ: Նա ասել է, որ ՀՀ բանկային համակարգի նկատմամբ վստահություն կա, եւ այն բավարար կապիտալիզացված է: Ընթացիկ տարում բանկերի շահութաբերությունը, ըստ Ա. Ջավադյանի, կազմել է 19.2 տոկոս, ավանդների աճը` 26 տոկոս: Սեպտեմբերին տրանսֆերտների տեսքով Հայաստան է մուտք գործել 203 մլն ԱՄՆ դոլար: ԿԲ նախագահը նաեւ վստահեցրել է, որ Հայաստանն ունի բավարար ներուժ ճգնաժամերին դիմակայելու եւ դրանք կանխարգելելու համար: