Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում կառուցվող շաքարի գործարանը շահագործման կհանձնվի 2009թ.: Այն կունենա 700-1000 աշխատատեղ եւ տարեկան կարտադրի շուրջ 100.000 տոննա շաքար: Ներկայումս ընթանում են գործարանին անհրաժեշտ սարքավորումների ստացման, տեղադրման եւ մոնտաժման լայնածավալ աշխատանքներ: Շիրակի մարզպետարանի Գյուղվարչության գլխավոր մասնագետ Գառնիկ Սիմոնյանն «Արմենպրեսին» հայտնել է, թե գործարանում մեկ օրում կվերամշակվի 3000 տոննա ճակնդեղ. սկզբում՝ տեղական հումքը, այնուհետեւ՝ …
կարդալ ավելինՀայաստանում վերջին օրերին նկատվող բենզինի սղությունը լուրջ խուճապ է առաջացրել վարորդների շրջանում: Մի քանի բենզալցակայանների դիմաց հերթեր են գոյացել. իսկ շատերի դիմաց փակցված է «բենզին չկա» վերտառությամբ գրությունը: Եթե երկու օր առաջ հնարավոր էր հաջողացնել եւ գոնե 5-10 լիտր բենզին գտնել, ապա երեկ ընդհանրապես բենզին չէր վաճառվում: Որոշ բենզալցակայաններում երեկ բենզին վաճառում էին միայն կտրոններով: …
կարդալ ավելինԱրտասահմանում աշխատող մեր հայրենակիցներն իրենց հայաստանաբնակ հարազատներին գումարներ ուղարկելու համար այսուհետ չեն կարող օգտվել դրամական փոխանցումներով զբաղվող «Western Union» համակարգի ծառայություններից։ ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն օգոստոսի 22-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, որոշում է ընդունել արգելել ՀՀ տարածքում գործող բանկերի մասնակցությունը «Western Union» վճարահաշվարկային համակարգում։ Բանկերին հանձնարարվել է «Western Union» արտասահմանյան վճարահաշվարկային …
կարդալ ավելինԵրեկ շահագործման է հանձնվել Գորի-Թբիլիսի երկաթգծի` Գորիից 40 կիլոմետր դեպի Թբիլիսի գտնվող երկաթուղային կամրջի համար այլընտրանքային հանդիսացող կամուրջը: ՀՀ վարչապետի խորհրդական, օպերատիվ շտաբի քարտուղար Գագիկ Մարտիրոսյանի հավաստմամբ` այլընտրանքային կամրջով առաջին բեռները սկսել են տեղափոխվել օգոստոսի 23-ի, լույս 24-ի գիշերը (դրանք եղել են հում նավթով բեռնավորված վագոններ, որոնք տեղափոխվում էին Բաքվից Փոթի): Ըստ նրա` ադրբեջանական բեռներին …
կարդալ ավելինՓոթիի նավահանգստում երեկվանից վերականգնվել է նավերի բեռնաթափումը, ինչը դադարեցվել էր օգոստոսի 19-ից: Այս մասին երեկ ասել է ՀՀ վարչապետի խորհրդական, Օպերատիվ շտաբի քարտուղար Գագիկ Մարտիրոսյանը: Սակայն Փոթիում դատարկվող հայկական բեռների շարժ չի նկատվում դեպի Գորի-Թբիլիսի երկաթգծի ավերված կամուրջը: Դա, ըստ նրա` նպատակահարմար չէ, քանի որ այլընտրանքային համարվող կամրջի շահագործման վերաբերյալ դեռեւս անհրաժեշտ համաձայնություններ ձեռք բերված …
կարդալ ավելինՀուլիս-օգոստոս ամիսներին Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզի բաժինը դատարանների բազմաթիվ վճիռների հիման վրա Վանաձորի Քիմպրոմ ՓԲԸ-ից բռնագանձել է գրեթե 200 միլիոն (666.000 դոլար) դրամ: Գումարները բաշխվել են տարբեր պարտատերերի միջեւ: Այսպես, 135 միլիոն դրամ ընկերությունից բռնագանձվել է հօգուտ մի շարք իրավաբանական անձանց, 13 միլիոն 547.000 դրամ ուղղվել է ՀՀ պետական բյուջե՝ ընկերության …
կարդալ ավելին2009 թվականի փետրվարի 22-ն է։ Հարկային, մաքսային (ասենք՝ երեկվանից այլեւս տարբերություն չկա, դրանք կրկին միավորվել են) կամ մեկ այլ գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի կինը գնում է տոնավաճառ՝ ամուսնու համար նվեր գնելու ազնիվ մտադրությամբ։ Ուզում է անակնկալ անի, իր ճաշակով եւ աչքաչափով կաշվե բաճկոն է ընտրում ամուսնու համար, հայերեն ասած՝ «դուբլյոնկա»։ Կարծում ենք, ոչ ոք չի …
կարդալ ավելինՎրաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով, ինչպես հայտնի է` տեղի է ունեցել բնակչության զգալի տեղաշարժ դեպի Հայաստան: Հակամարտությունից հետո ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալությունը եւ Միավորված Ազգերի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակը համատեղ այց են կատարել երեք սահմանակետեր` նոր ժամանած անձանց հետ կապված իրադրությունն ուսումնասիրելու նպատակով: ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի փոխանցմամբ` օգոստոսի …
կարդալ ավելինՌուս-վրացական հակամարտության հետեւանքով Հայաստանի բեռնափոխադրումների ոլորտում առաջացած ճգնաժամը գնալով ավելի է խորանում: Եթե հակամարտության սկզբնական շրջանում վրացական Փոթի եւ Բաթումի նավահանգիստներ նավեր չէին մտնում, ապա դրան ավելացավ եւս մեկ խնդիր` անցած շաբաթ օրը պայթեցրել են Գորիից 40 կմ դեպի Թբիլիսի գտնվող երկաթուղային կամուրջը: Եթե մինչ այդ գոնե հնարավոր էր վրացական երկու նավահանգիստներում կուտակված բեռները երկաթուղով …
կարդալ ավելինԸնթերցողներից շատերը երեւի գիտեն, որ Ադրբեջանի Ազգային բանկը հուլիսի 30-ից դադարեցրել է Western Union եւ MoneyGram համակարգերի աշխատանքն իրենց երկրում՝ այն պատճառով, որ դրանք դրամական փոխանցումներ էին կատարում ԼՂՀ։ Ավելի կոնկրետ՝ ԱԱԲ վարչության փոխնախագահ Ռուֆաթ Ասլանլին հուլիսի 29-ին նամակ էր ուղարկել երկրում գործող բոլոր բանկերին՝ կարգադրելով անմիջապես դադարեցնել համագործակցությունը վերը նշված համակարգերի հետ։ Ասլանլին այդ …
կարդալ ավելինՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ նրա ղեկավարությամբ գործող Եկամուտների վարչարարության բարձրագույն խորհրդի անդամները երեկ այցելել են բաց եւ փակ ռեժիմով գործող մաքսային 6 պահեստներ: Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Տ. Սարգսյանը հանդիպել էր մաքսային պահեստների կազմակերպիչների հետ՝ ներկայացնելով մաքսային պահեստներում բարեփոխումների իրականացման անհրաժեշտ քայլերը: Բարեփոխումների շրջանակներում մաքսային պահեստների կազմակերպիչներին ներկայացվող պահանջների համաձայն՝ դրանցում պետք է բացառվի …
կարդալ ավելինԵվ այսպես, տեւական դադարից հետո կրկին առաջ եկավ տոնավաճառներում հսկիչ-դրամարկղային մեքենաների տեղադրման հարցը։ Այսինքն՝ մանր ու միջին բոլոր առեւտրականները շուտով ՀԴՄ-ներ կունենան։ Ու չնայած կառավարությունը որոշել է, որ նրանք այդ ՀԴՄ-ները ձեռք են բերելու ոչ իրենց միջոցներով, դրանք տեղադրվելու են առեւտրի վայրերի կազմակերպիչների հաշվին, միեւնույն է՝ առեւտրով զբաղվողներն այժմ իրենց մի տեսակ պարտված ու միայնակ …
կարդալ ավելինՎրաց-օսական պատերազմի հետեւանքով կաթվածահար եղած Հայաստանի բեռնաշրջանառությունը շարունակում է մնալ նույն վիճակում, եւ դեռեւս անհայտ է, թե երբ կկարգավորվի: Բանն այն է, որ Հայաստանի բեռնափոխադրման հիմնական մասն իրականացվում է Վրաստանի տարածքով` Փոթի եւ Բաթումի նավահանգիստների միջոցով, եւ այդ ուղղության վրա աշխատող նավերը դեռեւս չեն կարող մտնել վրացական նավահանգիստներ: Եթե մինչեւ պատերազմի սկսվելն այլ երկրներից Վրաստան …
կարդալ ավելինՎրաց-հարավօսական, կամ, ինչպես ներկայացվում է` վրաց-ռուսական հակամարտությունը կաթվածահար է արել Հայաստանի բեռնաշրջանառությունը, որի հիմնական մասն, ըստ էության, իրականացվում է Վրաստանի տարածքով` Փոթի նավահանգստով: Եթե պատերազմական այս օրերին մեր հարեւան երկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին հնարավոր է եղել տեղափոխել Հայաստան, ապա վրացական Փոթի նավահանգստում գտնվող հայկական բեռները շարունակում են սպասել իրենց ճակատագրին: Բացի այդ, հայկական բեռներ կան …
կարդալ ավելինՀՀ Տնտեսական դատարանի 2007թ. կայացրած վճռով «ՍԻԼ ՎԻ ԷՅ ԶԻ» ՍՊԸ-ին պարտադրվել էր ազատել Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մուտքն Արամի փողոցից: Սակայն կազմակերպությունը չէր կատարել դատարանի օրինական ուժ ստացած որոշումը, ինչի առիթով ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումը (ԴԱՀԿ) ապահովող ծառայությունը հարուցել էր կատարողական վարույթ: «Արմենպրեսին» ԴԱՀԿ-ից տեղեկացրել են, որ …
կարդալ ավելինԱնցած տարվա վերջին համաշխարհային շուկայում սննդամթերքի գնի կտրուկ աճը կրկնակի սրեց ուշադրությունն այս հարցի շուրջ: Կրկնակի` որովհետեւ գները Հայաստանում ավելի վաղ էին թռիչքաձեւ աճ արձանագրել: Անցած ամառ համարյա երկու անգամ թանկացավ ձեթը, կիսով չափ՝ կարագը, եւ այլն: Պաշտոնական բացատրությունները հայտնի են: Դրանք միշտ մատնանշում են արտաքին շուկայի գործընթացները: Սպառողին այդպես էլ պարզ չէ` ի՞նչ համակարգով …
կարդալ ավելինԵրբեւէ մտածե՞լ եք, թե ինչու են շատ հայաստնացիներ գնում Անթալիա հանգստանալու, այն դեպքում, երբ ոչ մի թուրք զբոսաշրջիկի այսքան ժամանակ Սեւանի ափին հանգստանալիս չեք տեսել։Հատկապես, որ մեր պաշտոնյաները ցանկացած առիթի դեպքում սիրում են հիշատակել, որ զբոսաշրջությանը մեծ ուշադրություն են դարձնում, եւ, որ Հայաստանը զբոսաշրջության կենտրոն դառնալու մեծ պոտենցիալ ունի։ Ասում են՝ շատ մեծ պոտենցիալ ունենք՝ …
կարդալ ավելինԶարմանալի եւ տարօրինակ բաներ են կատարվում տարբեր վարկանիշային, սոցիոլոգիական եւ այլ ընկերությունների հետ, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին։ Օրինակ, բոլորովին վերջերս ԶԼՄ-ներն ազդարարեցին, որ «Forbes» հանդեսի հրապարակած տվյալներով՝ ՀՀ բիզնեսի համար ամենաբարենպաստ երկիրն է ԱՊՀ-ում: Իհարկե,ՀՀ-ում գործող ցանկացած գործարարի մոտ այս հրապարակումը քմծիծաղ առաջացրեց, չնայած «Forbes»-ի հեղինակությանը։ Քմծիծաղ առաջանում է նաեւ պետական պաշտոնյաների, քաղաքական գործիչների …
կարդալ ավելինՀայրենի իշխանությունները սիրում են հպարտանալ մեր երկրի բանկային համակարգով: Հպարտանում եւ պատեհ-անպատեհ հայտարարում են, որ այն կայացած կառույց է: Նաեւ ձեռքից եկածն անում են այդ համակարգն ուժեղացնելու համար: Խորհրդարանը նույնիսկ հատուկ օրենք է ընդունել այն մասին, որ, կարծեմ, 2009-ի հունվարից գործատուներն աշխատավարձ վճարելու են միայն բանկային քարտերի միջոցով: Այսինքն` բարձր աշխատավարձ ստացողների գումարը որոշակի ժամանակով …
կարդալ ավելինՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, որ հանրապետության 9,5 հազար հա ծիրանի այգետարածքներից մինչեւ հուլիսի վերջն ակնկալվում է հավաքել ավելի քան 100.000 տոննա բերք: Ծիրանի արտահանումները կարգավորելու նպատակով նախարարության համակարգում, ըստ նրա` գործում է «թեժ գիծ», որն արագորեն լուծում է վերոհիշյալ բնահումքի առաքումների շուրջ ծագած խնդիրները: Երեկվա դրությամբ՝ հանրապետությունից արտահանվել է 4800 …
կարդալ ավելին